Էլդար Ջարախով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլդար Ջարախով
Էլդար Ջարախովը VK FEst-ի ժամանակ (2019)
Անձնական տվյալներ
Ծնվել էլեզգիներեն՝ Джарахин Эльдар
12.07.1994
Ստորոժևսկիե Խուտորա, Ուսմանսկի շրջան, Լիպեցկի մարզ, Ռուսաստան
ՅուԹյուբյան տվյալներ
Ալիքի անունДЖАРАХОВ
Գործունեության տարիներ2012 - մինչև հիմա
ԺանրՎլոգ, ռեփ
Բաժանորդներ3,43 млн (2021 թվականի ապրիլ)
Դիտումներ470,7 млн (2021 թվականի փետրվար)
ՑանցԿաղապար:Yoola

Էլդար Ջարախով (լեզգիներեն՝ Джарáхин Казанфáрдан хва Эльда́р հուլիսի 12, 1994(1994-07-12), Ստորոժևսկիե Խուտորա (գյուղ, Ուսմանսկի շրջան), Ուսմանսկի շրջան, Լիպեցկի մարզ, Ռուսաստան[1]), ռուս վիդեոբլոգեր և ռեփ-կատարող։ «Успешная группа»[2] և «КликКлак» խմբերի հիմնադիր և մասնակից[3]։ Նրա «Блокеры»[4] երաժշտական տեսահոլովակը 2017 թվականին զբաղեցրել է ըստ GoogleՌուսաստանում ամնադիտված տեսահոլովակներում երրորդ հորիզոնականը[5][6][7][8][9][10]։ Ռուսաստանում «բլոգերական ռեփի» առաջին հիմնադիրներից մեկն է[11]։

Կենսագրություն և ստեղծագործական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլդարը ծնվել է 1994 թվականի հուլիսի 12-ին Լիպեցկի մարզի Ստորոժևսկիե Խուտորա ռուսական գյուղում։ 5 տարեկանում բժիշկները նրա մոտ հայտնաբերել է են շաքարային դիաբետ, որի մասին Էլդարը բազմիցս ասել է[12][13]։ 6 տարեկանում Էլդարը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Նովոկուզնեցկ (Կեմերովոյի մարզ), որտեղ և սկսվել է զբաղվել երաժշտությամբ։ Ազգությամբ Էլդար Ջարախովը լեզգի է[14]։

Դպրոցական տարիներ, երաժշտության մեջ առաջին փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Էլդարը սկսել է հաճախել դպրոց։ Դպրոցական տարիներին ուսումնառության ընթացքում հատուկ ձգտում չի ցուցաբերել հումանիտար և ճշգրիտ գիտությունների նկատմամբ, սակայն հեղինակություն է վայելում ընկերություններում և պարբերաբար մասնակցել է հասարակական-զանգվածային միջոցառումներին։ Երիտասարդ Էլդարը շատ էր ուզում երգել, բայց նա ձայնը չէր բավարարում բարձր վոկալային կատարումների համար, այդ պատճառով Ջարախովը ուշադրությունը կենտրոնացրել է ռեփի վրա[1]։ Դպրոցական համերգներից մեկին մասնակցելու համար Էլդարն իր դպրոցական ընկեր Ալեքսանդր Սմիրնովի հետ ռեփ խումբ է ստեղծել՝ Prototypes MC's անվանումով[15]։

Prototypes MC’s-ի առաջին ելույթները գրանցվում էին հին հեռախոսով, բայց ոչ մի տեղ չէին հրապարակվում, քանի որ ինտերնետի տարածվածությունն այդ տարիներին մեծ չէր, սակայն խմբի գոյության մասին սկսեցին տեղեկանալ տեղի ակումբները, ինչը հանգեցրեց երիտասարդ կատարողների առաջին հաջողությանը։ 2010 թվականին խումբը մի քանի անգամ հրավիրվել է ակումբներ՝ համերգների համար[1]։

Առաջին աշխատանքներ և առաջին հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի 9-րդ դասարանների ավարտից հետո Էլդարը իր նախկին համադասարանցի Ալեքսանդր Սմիրնովի հետ, ով ավելի հայտնի է «Тилэкс» ստեղծագործական կեղծանվամբ, սկսում է ձայնագրել իր առաջին տեսանյութերը՝ դրանք տեղադրելով YouTube-ում։ Նրանք հիմնականում ձայնագրել են խոսակցական թեմայի և սկետչիի կարճ կատակային հոլովակներ, բայց այդ զբաղմունքը ոչ մի շահույթ կամ ժողովրդականություն չի բերել[16]։ Բացի այդ սկետչերից մեկը հայտնվել է Իլյա Մեդիսոնի «Днище» («Դնիշե») շոուի թողարկման մեջ, որը նվիրված էր անհաջող տեսահարաբերություններին, որտեղ ստացել է ջախջախիչ արձագանք[17]։

2012 թվականի սեպտեմբերին կոլեկտիվը նոր անվանում է սահմանել իր դուետի համար՝ «Հաջողակ խումբ»։ Խմբի առաջին աշխատանքը ՎԿ սոցիալական ցանցում MDK համայնքին նվիրված տեսահոլովակն է[11][15]:Այս աշխատանքի մասին իմացել է համայնքի վարչակազմը, որը բարձր է գնահատել աշխատանքը, և առաջարկել է համագործակցություն։ Դիտումների քանակը մի քանի ամսվա ընթացքում հասել է մեկ միլիոնի, իսկ տեսահոլովակի թողարկումից ավելի քան հինգ տարի անց հաշվիչը ավելի քան վեց միլիոն դիտում է ունեցել[18].:

«Հաջողակ խումբը» շարունակել է քրտնաջան աշխատանքը, և հետագայում թողարկվել է ևս մեկ տեսահոլովակ՝ «Красный мокасин» անվանումով[19]։ Այդ հոլովակում Էլդարն ընկերների հետ նմանակում է այն ժամանակ ամենադիտվող YouTube-ի «Gangnam Style» տեսահոլովակը[20]. Այս տեսանյութն ավելի հայտնի է դարձել, քան խմբի առաջին տեսահոլովակը, և ավելի քան ութ միլիոն դիտում է հավաքել[15]։

Առաջին տեսահոլովակի թողարկումից մոտ կես տարի անց կոլեկտիվին միանում է ևս մեկ մասնակից՝ Իլյա Պրուսիկինը։ Համատեղ նախագիծը նրանք անվանել են «ՔլիքՔլաքԲենդ»։ Թիմը շարունակում էր նկարահանել տեսահոլովակներ, որոնցում պատկերված էր տարբեր կերպարներ՝ ծեծված դեռահասներից մինչև Կովկասյան ջիգիտներ, երբեմն նկարահանում էր համացանցում տարածված երաժշտական տեսահոլովակների հոլովակներ։

2013 թվականին Էլդարին խմբի հետ առաջին անգամ հրավիրել էին մեծ բեմում հանդես գալու։ «Հաջողակ խումբը» համերգ է տվել Սանկտ Պետերբուրգի «Цоколь» գիշերային ակումբում։ Մինչև տարեվերջ կոլեկտիվը սկսում է իր առաջին շրջագայությունը երկրում՝ ելույթ ունենալով Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ միաժամանակ տարածելով իր տեսանախագծերը[21]։ Նույն տարում Ջարախովը Նովոկուզնեցկից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։

2014 թվականից վիդեոբլոգերը չի դադարեցնում նոր նախագծերի ստեղծման աշխատանքները։ Ստեղծվել է «Օխրիփի հյուրը» նախագիծը[22]:Դրանք փոքր տեսահոլովակներ են, որոնցից յուրաքանչյուրում Օխրիպուի (այս շոուի մեջ Էլդարի կեղծանունը) հյուր են եգալիս անրաճանաչ վիդեոբլոգերներ՝ հանրությանը հետաքրքրող թեմաներով խոսելու համար։

Ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 19-ին Էլդարը «dzharakhov» անվանումով նոր ալիք է ստեղծում (ավելի ուշ Էլդար Ջարախով, այժմ պարզապես ՋԱՐԱԽՈՎ), որտեղ տեսահոլովակ է հրապարակում «վլոգ» ձևաչափով (տեսանյութ սեփական կյանքի մասին), սակայն երաժշտի կարիերան չի ավարտում[23]։

2017 թվականի հուլիսի 28-ին թողարկվել է խոսակցական հոլովակ, որում Էլդարը պատմել է իր անձնական ալիքում սպասվող դադարի մասին՝ կապված նրա երկարատև դեպրեսիայի և նրա ալիքով հեռարձակվող վլոգային տեսահոլովակների միատիպության հետ[24]։ Ավելի ուշ Էլդարը վերսկսել է տեսահոլովակների թողարկումը իր ալիքում՝ փոխելով դրա ձևաչափը ծաղրերգության ժամանակ, սակայն 2018 թվականի մարտին կրկին վերսկսել է տեսանյութի թողարկումը «վլոգ» ժանրում[25][26]։

2018 թվականի սեպտեմբերի 19-ին թողարկել է «Rock’n’Rofl» դեբյուտային երաժշտական ալբոմը, որը բաղկացած է 12 երգից[27]։

2019 թվականի հունիսի 21-ին Էլդարը «ՔիքՔլաք» թիմի հետ այցելել է «Вечерний Ургант» շոուին[28]։

2019 թվականի դեկտեմբերի 22-ին Versus Battle YouTube-ալիքում թողարկվել է Էլդարի և Սատիրաի (Իլյա Շաբելնիկովա) բաթլը[29].:

2020 թվականի հուլիսի 12-ին ՋԱՐԱԽՈՎ ալիքում թողարկվել է «Я - Гусейн Гасанов» («Ես Հուսեյն Հասանովն եմ») երաժշտական տեսահոլովակը[30]։ 9 օր անց ալիքում հայտնվել է ոչ մեծ տեսանյութ, որում Էլդարը պատմել է, որ տեսահոլովակից հետո իրեն սկսել են սպառնալիքներ հնչել և հենց Էլդարին սկսել են հետապնդել[31]։ Այդ պատճառով նա ստիպված է եղել Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել Մոսկվա[32]։

2021 թվականի ապրիլի 23-ին ՋԱՐԱԽՈՎԻ ալիքով թողարկվել է «Սմեշարիկների» մասին տեսահոլովակ։ Այս տեսահոլովակը ընդամենը մի քանի օրվա ընթացքում մի փունջ ռեակցիաներ է արել, և ՋԱՐԱԽՈՎԻ ալիքի լսարանը գոհ էր թողարկումից։

Հակամարտություն Լարինի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտությունը սկսվել է 2017 թվականի հունվարի 31-ին Դմիտրի Լարինի տեսահոլովակից, որում նա պատասխանել է օգտատերերի քննադատական մեկնաբանություններին[11][33][34][35][36][37][38]։ Մասնավորապես, նա պատասխանել է օգտատիրոջ մեկնաբանությանը, ով հարցրել է, թե ինչպես Լարինը կարող է իրեն համեմատել Ջարախովի հետ, ով ռեփին ավելի մեծ վերաբերմունք ունի։ Դմիտրին պատասխանել է, որ դիտումների քանակն է, և որ նա ավելի շատ դիտում է հավաքում, քան Էլդարը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Էլդար Ջարախովը ոչ թե ռեփ է, այլ «կատակներով է գաղտագրված»։ Ջարախովն արձագանքել է այդ գրառմանը Twitter-ում։ Ավելի ուշ Լարինն արդեն մեկ այլ տեսահոլովակ է հրապարակել, որտեղ անհստակ է արտահայտվում մրցակցի մասին, իսկ հաջորդ օրը Ջարախովը թողարկում է իր վերլուծական տեսանյութը, որի վերջում Լարինին հրավիրում է մասնակցել Versus BPM-ին. նույն օրը Լարին ընդունում մարտահրավերը[39][40]։

Մենամարտը կայացել է 2017 թվականի մարտին և հրապարակվել Versus Battle YouTube-ի ալիքում ապրիլի 16-ին[41]:Բաթլը չի դատվել, սակայն բազմաթիվ հարցումների արդյունքում հանդիսատեսը հաղթող է ճանաչել Էլդար Ջարախովին[37]:2018 թվականի դեկտեմբերի 25-ին Լարինա YouTube-ում տեղի է ունեցել սթրիմ, որտեղ Ջարախովն ու Լարինը հավաքել են գրեթե 100.000 ռուբլի բարեգործության համար (կենդանիների ապաստարան)[42]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Աստիճան, աշխատանք Արդյունք
2013 Ռունետի Մեդիա Մրցանակ Ռունետի լավագույն վիդեոնախագիծը[43][44] Հաղթանակ
2015 Վիդֆեստ Լայք երաժշտության համար[45][46][47] Հաղթանակ
2016 Վիդֆեստ Լայք լայֆսթայլի համար[48] Հաղթանակ
2017 Վիդֆեստ Լայք երգի համար[49][50][51] Հաղթանակ
  • 2017 թվականին Ռուսաստանում ամենահայտնի տեսահոլովակներից մեկը Google-ի վարկածով «Блокеры» տեսահոլովակն է[5][6][7][8][9][52][10]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիայի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
2018 «Rock’n’Rofl»

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2017 «Блокеры» Внеальбомный сингл
«Дисслайк»
(Տիլեքսի մասնակցությամբ)
Внеальбомный сингл
2018 «Делориан» Rock’n’Rofl
«Game Over»
«Пьём»
2019 «Гена Букин»
(Տիլեքսի, Big Russian Boss,
Young P&H, DK, Մորգենշտերնի & ХЛЕБ)
Внеальбомный сингл
«В долгий путь» 1-3 փուլերը 17ib անկախ
«Ветер перемен»
«Дело нескольких минут»
«Бэдбой» Внеальбомный сингл
2020 «Я — Гусейн Гасанов» Внеальбомный сингл
«Собака писала»
(Rozalia-ի հետ)
Black Princess
(Rozalia ալբոմ)
«Дегенерат» Внеальбомный сингл
«Наладится» Внеальбомный сингл
2021 «Дегенерат Deluxe»
(Մորգենշտերնի մասնակցությամբ)
Внеальбомный сингл
«Drill»
(Սմեշարիկների մասնակցությամբ)
Внеальбомный сингл

Որպես հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արտիստ Երգ Ալբոմ
2017 СД «Чёрный список» Mixtape King Vol. 3
Хлеб «Алиэкспрессгэнг» «Пушка»
2018 Bizin «ПламяCoffeeshop» Coffeeshop
Bumble Beezy «Тет-а-тет» 111111
2019 Тилэкс «Таешь на губах» Внеальбомный сингл
2020 Sqwoz Bab «BOOTY» Body Language
2020 СД & ST1M «Мой блок» «Аггро 2.0»
2021 Անյա Պոկրով «Авиарежим» Внеальбомный сингл
2021 The Hatters «Я делаю шаг Live» V

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Эльдар Джарахов - Биография видеоблоггера». 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  2. УСПЕШНАЯ ГРУППА էջը Յություբ տեսահոսթինգում
  3. КЛИККЛАК էջը Յություբ տեսահոսթինգում
  4.  Джарахов - БЛОКЕРЫ
  5. 5,0 5,1 «#YouTubeRewind 2017: самые яркие мировые хиты и немного русского рэпа!». Официальный блог Google Россия. 2017 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  6. 6,0 6,1 «Youtube назвал самые популярные видео в 2017 году». Мир-24. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  7. 7,0 7,1 «Самые популярные видео года по версии YouTube». PeopleTalk. 2017 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  8. 8,0 8,1 «Видеохостинг YouTube составил хит-парад самых популярных клипов 2017 года в России и мире». Вечерняя Москва. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  9. 9,0 9,1 «Google назвала самые популярные видео на YouTube в 2017 году». Дождь. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  10. 10,0 10,1 «Составлен рейтинг самых популярных музыкальных клипов 2017 года». ИА REGNUM. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  11. 11,0 11,1 11,2 Антон Болотов (2017 թ․ հունիսի 15). ««России нужен спайс». Русские звезды YouTube освоили рэп и продают хип-хоп-рекламу». Lenta.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  12. Иван Максимов (2016 թ․ ապրիլի 12). «Не сахар: Жизнь с диабетом». w-o-s.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  13. Эльдар Джарахов о диабете. ՅուԹյուբում
  14. Эльдар Джарахов в Твиттере
  15. 15,0 15,1 15,2 «50 роликов, которые нужно посмотреть, чтобы понять российский ютьюб». Meduza. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  16. «Эльдар Джарахов: "Люди видят, что видеоблогер такой же даун, как и зритель"». the-flow.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  17.  DNIWE 3
  18.  Э РОН ДОН ДОН - ГИМН МДК (УСПЕШНАЯ ГРУППА)
  19.  GANGNAM STYLE - КРАСНЫЙ МОКАСИН (УСПЕШНАЯ ГРУППА)
  20.  PSY - GANGNAM STYLE(강남스타일) M/V (կոր.)
  21. «Эльдар Джарахов – биография, фото, личная жизнь, новости, рост и песни». Информационное агентство «Объединённая Европа». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  22. «Участник рэп-баттла прочитал стих про Дядю Стёпу в стиле Oxxxymiron, ЛСП и улан-удэнца Хаски». arigus.tv. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  23. «ДЖАРАХОВ» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  24.  Я боялся вам об этом говорить, но...  — видео с канала Эльдара Джарахова
  25. «ДЖАРАХОВ» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  26.  ДЖАРАХОВ СНЯЛ ВЛОГ ЖЕСТЬ ОН КРУТ  — видео с канала Эльдара Джарахова
  27. Любава Зайцева (2018 թ․ սեպտեմբերի 19). «Эльдар Джарахов выпустил дебютный альбом «RockʼnʼRofl»». Афиша Daily.
  28. «КЛИККЛАК. Вечерний Ургант. Фрагмент выпуска от 21.06.2019». Первый канал. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  29. «Вышел Versus Сатира и Джарахова». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  30. «Эльдар Джарахов в новом клипе диссит Гусейна Гасанова | RAP.RU». www.rap.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  31.  Мне УГРОЖАЮТ после клипа «Я — Гусейн Гасанов»  — видео с канала Эльдара Джарахова
  32. «Джарахов в Твиттере». Twitter. 2020 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  33. «Изображая жертву: почему в конфликты блогеров нельзя верить». Life.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  34. «15-ый год и дайте воды». Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  35. «Versus Battle – битва словом, а не на кулаках». ИА REGNUM. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  36. «#Пятнадцатыйгод: почему провальный Versus c Лариным и Джараховым посмотрели 9 миллионов человек». 360. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  37. 37,0 37,1 Анастасия Мельникова, Анастасия Гейн. «11 популярных видеоблогеров русского YouTube». Znak.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  38.  ЛАРИН ПРОТИВ - Злобные Комментаторы!
  39.  АНАЛИЗЫ ЛАРИНА / ДЖАРАХОВ, ЛАРИН, VERSUS BPM
  40.  ВЕРСУС С ДЖАРАХОВЫМ
  41.  VERSUS BPM: Эльдар Джарахов VS Дмитрий Ларин
  42.  LARIN SHOW LIVE | Эльдар Джарахов
  43. «RIW-2013». 2013.russianinternetweek.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  44. «Определены победители «Медиа премии Рунета 2013»». polit.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
  45. «Явление народу: ВИДФЕСТ 2015». genefis-gbr.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  46. ««ВИДФЕСТ 2015»: как это было». www.fashiontime.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  47. «Первый национальный фестиваль видеоблогеров «Видфест»». Popmech.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  48. «Фестиваль ВИДФЕСТ-2016: гости и выступающие». oops.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  49. «В Москве наградили лучших российских видеоблогеров». Российская газета. 2017 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  50. «Фестиваль видеоблогеров». Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  51. «Фестиваль видеоблогеров Видфест КЛИККЛАК». ekatb.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  52. «Google подвел итоги уходящего года для Youtube канала». c-ib.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդար Ջարախով» հոդվածին։