Ջենք Թաշքան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոշիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջենք Թաշքան | |
---|---|
Ծնվել է | 1947 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր երաժշտական պրոդյուսեր |
Ջենք Թաշքան (թուրքերեն՝ Cenk Taşkan; իսկական անունը՝ Մաժակ Թոշիկյան, 1947, Ստամբուլ, Թուրքիա), թուրքահայ երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1947 թվականին Ստամբուլի նահանգի Քինալիադա կղզում, հայկական ընտանիքում։ Վաղ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, երգել հայկական եկեղեցական երգչախմբում։ 1965 թ. սկսել է իր մասնագիտական գործունեությունը, միանալով Յավուզ Օզիշիքի նվագախմբին որպես կիթառահար։ 1966 թ. ծանոթացել է Էռոլ Բյույուքբուրչանի հետ, ում հետ աշխատել է մինչ բանակ զորակոչվելը։ Երգեր սկսել է ստեղծագործել ծառայության տարիներին, որից հետո սկսել է համագործակցել բանաստեղծ Մեհմեթ Թեոմանի և երգիչ Դուրուի հետ, որոնք հետ հայտնի երգերի հեղինակ է դարձել։ Քաղաքականացված հակահայկական ցենզուրայից խուսափելու համար սկսում է հանդես գալ Ջենք Թաշքան կեղծանունով[1]։
1980-ականներին Մաժակը մեկնում է Կանադա, և ակտիվ մասնակցելով հայկական համայնքի կյանքում։ Կանադայում սկսում է գրել հայերեն երգեր, որից առաջինը եղել է 1984 թվականի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը՝ Հովհաննես Շիրազի Մեծ եղեռնին նվիրված բանաստեղծության հիմքում։
Կանադայում բնակվելուց 16 տարի անց, 1997 թ., երաժիշտը վերադառնում է Թուրքիա, որտեղ շարունակում է իր գործունեությունը։ Ջենք Թաշքանը հանդիսանում է մոտ 300 թուրքական երգերի հեղինակ, որոնք կատարվում են հայտնի թուրք երգիչներ՝ Սեզեն Աքսու, Նուքհեթ Դուրու, Թանիու Օքան, Աժդա Փեքան և այլք[2]։ Իր «Bir Nefes Gibi» ալբոմը քննադատների կողմից համարվում է ամենալաագույներից մեկը Թուրքիայի փոփ երաժշտության պատմության մեջ։ Նա նաև երաժշտություն է գրել շուրջ 30 հայերեն երգերի համար, հիմնականում Հովհաննես Շիրազի և Դանիել Վարուժանի բանաստեղծությունների համար։ Նաև գրել է «Խալդի» երգը՝ ուրարտերեն լեզվով[3]։
2010 թվականին Ջենք Թաշքանը, Հ. Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիմքում երգ գրեց, որը կատարվեց Սիպիլ Բեքթորոսօղլուի կողմից։ [4] Երգի համար նկարահանվաց տեսահոլովակը առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական TRT պետական հեռուստատեսության եթերում[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Известный в Турции композитор-армянин изменил имя, чтобы обойти цензуру(ռուս.)
- ↑ MAJAK BEYCİĞİM VE CENK ABİNİN "SEVGİYLE EL ELE" BULUŞMASI Արխիվացված 2017-02-24 Wayback Machine(թուրքերեն)
- ↑ «Հայերն այսօրի» բացառիկ հարցազրույցը ստամբուլահայ երգահան Մաժակ Թոշիկյանի հետ(հայ.)
- ↑ Армянская певица из Стамбула хочет исполнить в Ани песню «Увидеть Ани и умереть» Արխիվացված 2015-11-25 Wayback Machine(ռուս.)
- ↑ Ես ինձ շատ հարուստ եմ զգում…(հայ.)
- ↑ Sibil's strains echo across city as Turkish TV airs first Armenian music video Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)