Սիբիլ Բեքթորոսօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիպիլ Բեքթորոսօղլուից)
Սիբիլ Բեքթորոսօղլու
Ծնվել է{{{2}}} Թուրքիա, Ստամբուլ
Ստամբուլ
Երկիր Թուրքիա
ԺանրերՓոփ, Ֆոլկ
Մասնագիտություներաժիշտ
Գործունեություն2006-ից
ԼեյբլOssi?
ԿապվածՉենք Թաշքան
Կայքsibilmusic.com

Սիբիլ Բեքթորոսօղլու (թուրքերեն՝ Sibil Pektorosoğlu, արևմտահայերեն` Սիպիլ Բեքթորոսօղլու), թուրքահայ երգչուհի[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և ապրում է Ստամբուլում։ Մասնագիտությամբ ֆինանսիստ է, աշխատում է Ստամբուլի բանկերից մեկում։ Սկսել է երգել փոքր հասակից եկեղեցական «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010 թ. նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ գտան «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Օզքան Աքսուլառի՝ Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական պետական հեռուստատեսությամբ[3][4]։ 2012 թ. ապրիլին մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, մեկ ամից անց, Երևանում երգչուհուն շնորհվեց Ազգային երաժշտական մրցանակ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]