Մադրիդի կենդանաբանական ակվարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մադրիդի կենդանաբանական ակվարիում
OsosPardosZooMadrid.JPG
Տեսակկենդանաբանական այգի և հանրային ակվարիում
ՏեղագրությունՄադրիդ Flag of Spain.svg Իսպանիա
Հիմնադրված1770
Կայքzoomadrid.com
Կոորդինատներ: 40°24′30.999600100002″ հս․ լ. 3°45′45.000000100001″ ամ. ե. / 40.40861100002777562° հս․. լ. 3.76250000002777796° ավ. ե. / 40.40861100002777562; 3.76250000002777796
Zoo de Madrid Վիքիպահեստում

Մադրիդի կենդանաբանական ակվարիում, 20 հեկտարի (49 ակրի) վրա կառուցված կենդանաբանական այգի և ակվարիում, որը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կասա դե Կամպոյում[1]։ Այն քաղաքի սեփականությունն է, սակայն կառավարվում է զվարճանքների միջազգային կազմակերպության՝ «Ռեունիդոս Այգու» կողմից։ Այգին բացվել է 1770 թվականին և համարվում է Իսպանիայի ամենամեծ կենդանաբանական այգիներից մեկը, ինչպես նաև այգին այն սակավ վայրերից մեկն է, որտեղ բնակվում են հսկա պանդաները։

Այգին Եվրոպայի կենդանաբանական այգիներ և ակվարիումներ, ինպես նաև Աշխարհի կենդանաբանական այգիներ և ակվարիումներ կազմակերպությունների անդամ է։

Պատմական վկայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի առաջին կենդանաբանական այգին բացվել է Ռետիրո այգում 1770 թվականին «Վայրի գազանների տուն» անվամբ, որտեղ ցուցադրվում էին Ամերիկայից և Ասիայի ծայրամասերից բերված կենդանիներ, որոնց համար նախատեսված տարածքը մինչև այժմ կազմում է 8 մղոն։ Լաս Վեգասի կենդանաբանական ակվարիումի նոր հաստատությունները կառուցվել են 1972 թվականին։

Հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆինները կենդանաբանական ակվարիումում։

Հաստատությունների ցուցադրումներում ներառված է կենդանաբանական այգի, այգի, որտեղ կարող են կենդանիների հետ շփվել և կերակրել, ակվարիում, որի մեջ տեղավորվում է 2,000,000 լիտր աղի ջուր, դելֆինների և թռչունների ցուցադրություն; Այն ներառում է նաև բազմաթիվ ռեստորաններ, նավակով և գնացքով ուղևորություններ[2]։

Կենդանաբանական ակվարիումի դարչնագույն արջի ձագերը։
կենդանաբանական ակվարիումի՝ մարդկանց վրայով թռչող արծիվները։

Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին օթևան է տալիս 500 տարբեր ցեղատեսակների՝ ավելի քան 6000 կենդանիների։

Պանդաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Չինաստանը Իսպանիայի թագավորին է ներկայացնում երկու մեծ պանդաներին՝ Շաո Շաոյին և Քոյեն Քոյենին։ Նրանց ձագը՝ Չու-լինը, որը ծնվել էր 1982 թվականին, մահանում է 1996-ին։ Չու-լինը առաջին պանդան էր, որը ծնվել է Եվրոպայում կատարված արհեստական բեղմնավորմամբ[3]։

Այժմ կենդանաբանակն այգին մեծ պանդաներ Բին Քսին (Էմ) և Հուա Զուի Բա (Էֆ) տունն է դարձել, որոնց Մադրիդ են բերել 2007 թվականի սեպտեմբերի 8-ին։ Երկվորյակ ձագեր Պոն և Դե Դեն հենց այդ պանդաների ձագերն են, որոնք ծնվել են 2010 թվականի սեպտեմբերի 7-ին[4]։ Նրանք բեղմնավորվել են արհեստական ճանապարհով [5]։

Կոալաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կենդանաբանական այգում կոալաների մի փոքր խումբ է ապրում։ Կոալաներին պահում են հատուկ ջերմաստիճանով կարգավորվող տարածքում և կերակրում էվկալիպտի տերևներով, որոնք բերվում են Հյուելվայից[6]։

Պրիմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգին ունի ահռելի քանակությամբ պրիմատներ՝ ներառյալ առևմտյան սարահարթերից բերված գորիլլաներ, սովորական շիմպանզեներ, մանդրիլներ, արևելյան կոլոբուսներ, օրանգուտաններ և լեմուրների մի շարք ցեղատեսակներ[7][8][9]։

Դելֆինարիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական ակվարիումի դելֆինարիումը կառուցվել է 1987 թվականին և ներկայումս ունի ինը աֆալինա՝ 7 էգ և 2 արու[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zoo Aquarium Madrid-Madrid Guide»։ Վերցված է 9 June 2009 
  2. «Goodzoos: Zoo Aquarium Madrid»։ Վերցված է 9 June 2009 
  3. «Pandas sent off to Spain»։ Վերցված է 5 May 2009 
  4. «Pandas at Madrid Zoo»։ giantpandazoo.com։ Վերցված է 24 March 2011 
  5. «Twin pandas born at Madrid Zoo»։ BBC News։ 7 October 2010։ Վերցված է 24 March 2011 
  6. Agencia EFE։ «Alimentación a la carta desde Huelva para koalas del Zoo Aquarium de Madrid» (Spanish)։ Cádiz, Spain: LA Voz Digital։ Վերցված է 25 August 2011 
  7. Unknown (2008)։ «Nace un gorila en el Zoo de Madrid por primera vez en 14 años» (Spanish)։ Madrid, Spain: El Mundo։ Վերցված է 25 August 2011 
  8. Redacción La Vanguardia։ «Nace un lémur de cola anillada en un zoo de Madrid» (Spanish)։ Barcelona: La Vanguardia։ Վերցված է 25 August 2011 
  9. García Lozano Fernando (5 April 2011)։ «Boo el bebé orangután del zoo de Madrid ya tiene padrino» (Spanish)։ Madrid: La Razón։ Վերցված է 25 August 2011 
  10. «Dolphins at Madrid Zoo»։ Վերցված է 25 August 2011