Մադագասկարյան վահանաոտ կրիա
Մադագասկարյան կրիա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Erymnochelys madagascariensis | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Մադագասկարյան վահանաոտ կրիա (լատ.՝ Erymnochelys madagascariensis), սողունների դասի կողքավիզ կրիաների ենթակարգին պատկանող ողնաշարավոր կենդանի, որը գրանցված է միջազգային կարմիր գրքի մեջ, որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Համարվում է Աֆրիկայի հարավում գտնվող Մադագասկար կղզու էնդեմիկ կենդանատեսակ[1]։
Տարածվածություն և կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադագասկարյան վահանաոտ կրիաները հայտնաբերվել են միայն Մադագասկար կղզում և համարվում են աֆրիկյան այս կղզու էնդեմիկ կենդանատեսակ։ Ապրում են կղզու արևմտյան և հյուսիսային շրջաններում, հիմնականում՝ գետի ավազաններում։
Նախընտրում է բնակվել հարթավայրային տարածքներում, սակայն, որպես չափանիշ ապրում է ծովի մակարդակից մինչև 800 մետր բարձրություններում։
Մադագասկարյան վահանաոտ կրիան ցերեկային կենսակերպ վարող սողուն է։ Սնվում է փոքրիկ ձկներով, երկկենցաղներով, կակղամորթներով, իսկ ավելի հաճախ՝ հոդվածոտանիներով։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադագասկարյան վահանաոտ կրիան միջին չափի սողուն է։ Մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է միջինում 50 սմ։
Սրա հետ մեկտեղ կողքավիզ այս կրիան ունի բավականին ծանր քաշ և կշռում է շուրջ 15 կգ։ Ընդհանուր հաշվով այս կրիան ունի մարմնի մուգ գունավորում և մաշկում գերակայում է մելանինը։ Ալբինոս առանձնյակներ գրեթե չեն հանդիպում։
Գունավորումը թույլ է արտահայտված փորի հետին շրջանում։ Առջևի և ետին վերջույթները համաչափ են և նույնագույն։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ {{{1}}} — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մադագասկարյան վահանաոտ կրիա կատեգորիայում։ |