Մագնուս Պոուլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնուս Պոուլսոն
Magnus Poulsson.jpg
Ծնվել է հուլիսի 14, 1881({{padleft:1881|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}})
Ծննդավայր Դրամեն, Բուսկերուդ, Էստլանն, Նորվեգիա, Շվեդ-նորվեգական միություն
Մահացել է մարտի 18, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}}) (76 տարեկանում)
Վախճանի վայր Ասքեր, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա
Ուշագրավ աշխատանքներ Գրավբերգետ եկեղեցի
Պարգևներ
Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ և Սուրբ Օլաֆի շքանշան
Magnus Poulsson Վիքիպահեստում

Մագնուս Պոուլսոն (նորվ.՝ Magnus Poulsson, հուլիսի 14, 1881({{padleft:1881|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}}), Դրամեն, Բուսկերուդ, Էստլանն, Նորվեգիա, Շվեդ-նորվեգական միություն - մարտի 18, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}}), Ասքեր, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնուս Պոուլսոնը ծնվել է Նորվեգիայի Դրամեն քաղաքում, Սյորեն Անտոն Պոուլսոնի (1847-1934) և Ինա Բոլետ Յորգենսենի (1851-1922) ընտանիքում: 1900-1903 թվականներին սովորել է Քրիստիանիայի Den kongelige Tegne- og Kunstskole (այժմ՝ Օսլոյի Արհեստի և արվեստի արդյունաբերության Նորվեգիայի ազգային ակադեմիա), 1903-1905 թվականներին՝ Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում: Ճարտարապետական գործունեությունն սկսել է 1909 թվականին: Սերտորեն համագործակցել է Արնսթեյն Արնեբերգի հետ: Միասին նախագծել են Օսլոյի քաղաքապետարանի շենքը[1]: Հայտնի է նաև Սանվիկայում Բերումի քաղաքապետարանի (Bærum rådhus) աշխատանքներով (1925, 1958), KNA հյուրանոցը Օսլոյում (1931), Էյսթեյն եկեղեցին Երշինում, Հասլումի մատուռը Բերումում: Պոուլսոնը կառուցել է նաև մասնավոր առանձնատներ, գրասենյակային շենքեր, եկեղեցիներ, կատարել կառույցների ներքին հարդարանքեր: Մագնուս Պոուլսոնը հատկապես հայտնի է նորվեգական ժողովրդական փայտի ճարտարապետության ավանդույթի վերակերտման համար[2]:

Պոուլսոնը 1917-1930 թվականներին եղել է Հին հուշարձանների ընկերության նախագահը, 1931-1958 թվականներին՝ Նիդարոսի Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքների վերահսկիչ կոմիտեի նախագահը: Եղել է Դանիական ակադեմիայի պատվավոր անդամ, Շվեդիայի Fria Art Erna թագավորական ակադեմիայի անդամ[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Houens հիմնադրամի մրցանակ - Det Forenede Dampskibs-Selskab, Karl Johans gate 1, Օսլո (1925)
  • Houens հիմնադրամի մրցանակ - Bærum Rådhus, Sandvika (1930)[4]
  • Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետ (1950)
  • Սուրբ Հալվարդի մեդալ (1956)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]