Օսլոյի քաղաքապետարան
Օսլոյի քաղաքապետարան | |
նորվ.՝ Oslo rådhus | |
![]() | |
Տեղագրություն | Նորվեգիա |
Կառուցման ժամանակ | 1931թ. |
Բարձրություն | |
---|---|
Վերջին հարկ | 66 մ |
Տեխնիկական պարամետրներ | |
Տարածքը շինության մեջ | 45600 |
Սեփականատեր | Օսլոյի քաղաքային իշխանություն |


Օսլոյի քաղաքապետարան (նորվ.՝ Oslo rådhus), Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետարանի շենքը: Շինության հիմնական նպատակն է մայրաքաղաքի վարչատարածքային կառավարման շրջանակներում շահագործելը:
1986 թվականին Օսլոն դարձավ Նորվեգիայի առաջին կոմունան, որը ղեկավարման համակարգի փոփոխություն կատարեց և մտցրեց խորհրդարանական կառավարման համակարգ: Քաղաքապետը ընտրվում է խորհրդարանի անդամներից առանձին և իրականացնում է իր պարտականությունները ընտրական օրենսգրքով սահմանված ամբողջ ժամանակահատվածում, որը կազմում է 4 տարի: Քաղաքային խորհւորդը կազմված է 59 անդամից, ովքեր հավաքվում են խորհրդակցության տարեկան 15 անգամ:
Սկսած 1990 թվականից յուրաքանչյուր դեկտեմբերի 10-ին քաղաքապետարանում շնորհվում է Նոբելյան մրցանակը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսլոյում քաղաքապետարանի նոր շենքի կառուցման գաղափարը առաջացել է 1905 թվականին Շվեդիայից համաձայնագրով առանձնանալուց հետո: Այն պետք է խորհրդանշեր Նորվեգիայի անկախությունը: 1915 թվականին Օսլոյի քաղաքապետ Յերոնիմուս Հեյերդալը առաջարկեց մի նախագիծ, համաձայն որի՝ քաղաքապետարանի շենքի կառուցումով պետք է քանդվեին և ազատ տարածք դարձվեին Պիպերվիկ թաղամասն ու հարակից տարածքները: Պիպերվիկը հիմնականում կազմված էր հին և խարխուլ շենքերից ու տներից: 1918 թվականին հայտարարվեց լավագույն ճարտարապետական նախագծի համար, որի հաղթողներ դարձան Արնսթեյն Արնեբերգը և Մարկուս Պոուլսոնը: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմը առաջացրեց ֆինանսա-տնտեսական խնդիրներ և շինարարությունը չսկսվեց: 1930-ական թվականներին համադրվեցին բոլոր նախագծերը, որոնք պարունակում էին տվյալ ժամանակաշրջանի ճարտարապետակլան բազմաթիվ ոճեր, և արդեն 193 թվականին դրվեց շինարարությնա առաջին քարը: Աստիճանաբար սկսվեց քաղաքի վերակառուցման ու զարգացման գործընթացը: Հին խարխուլ տների ու շենքերի տեղում վեր խոյացավ քաղաքային նոր կենտրոնը, որտեղ ընդգծված էր բոլոր կառույցներից վեր խոյացող քաղաքապետարանի շենքի աշտարակները: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը զգալիորեն խանգարեց նոր շինությունների բացմանը: Շինարարությունը մեծ մասամբ ավարտվեցց 1950 թվականին և նույն թվականի մայիսի 15-ին պաշտոնապես բացվեց:
Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսլոյի քաղաքապետարանի շենքը կազմված է մեծ հսկայական շինությունից, որտեղ կազմակերպվում են քաղաքային խորհրդի նիստերը և որտեղ են գտնվում հանդիսությունների սրահներ, 2 աշտարակ, որտեղ աշխատում են քաղաքապետարանի շուրջ 450 աշխատակից: Արևելյան աշտարակը ունի 66 մ բարձրություն, արևմտյանը՝ 63 մ: Շենքային համալիրի մակերեսը 45600 մ² է, որից օգտագործման համար նախատեսված է 38.000 մ²: Նիստերի կենտրոնական դահլիճը ունի 1.500 մ² մակերես, 20,8 մ բարձրություն: 2000 թվականին կառուցվեց բրոնզեձույլ 49 զանգակ, որոնք կշռում էին 4-ից 14 կգ: Շինության ներքին հարդարումը իրականացվել է համաձայն նորվեգական մշակութային տարրերով: Պատերին պատկերված են երկրի կարևորագույն իրադարձույթւոնները բնութագրող պատկերներ: Քաղաքապետարանում կառուցված է նաև Էդվարդ Մունկի սրահ:
Օսլոյի քաղաքապետարանի շենքը հանդիսանում է Նորվեգիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը և 20-րդ դարի գեղեցիկ հուշարձան:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Carl Just (ред.): Das Rathaus zu Oslo. Oslo 1973.
- Robert Schediwy: Städtebilder. Reflexionen zum Wandel in Architektur und Urbanistik, Wien 2005. speziell S. 161 ff, ISBN 3-8258-7755-8
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ратуша: фото, описание. (ռուսերեն)