Մագնեզիումի սուլֆատ (բժշկական կիրառում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագնեզիումի սուլֆատ
Magnesium sulfate.JPG
Մագնեզիումի սուլֆատ հեպտահիդրատ
Ընդհանուր տեղեկություններ
Քիմիական բանաձևMgSO4 - 7H2O
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված120.366 գ/մոլ
Դասակարգում
CAS համար10034-99-8
PubChem24083
SMILES[O-]S(=O)(=O)[O-].[Mg+2]
ChEBI32599
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մագնեզիումի սուլֆատ դեղամիջոց, որը կիրառվում է արյան մեջ մագնեզիումի ցածր քանակի և կանանց մոտ էկլամպսիայի ժամանակ դիտվող ցնցումների կանխարգելման և բուժման համար[1]։ Այն կիրառվում է նաև torsades de pointes-ի, ասթմայի ծանր սրացման, փորկապության և բարիումով թունավորման ժամանակ[1][2]։ Կիրառվում է ներերակային կամ միջմկանային ներարկման ձևով և բերանացի ճանապարհով[1][2]։ Որպես Էպսոնի աղ, կիրառվում է նաև հանքային վաննաներում[3]։

Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են ցածր զարկերակային ճնշումը, մաշկի կարմրությունը և կալցիումի ցածր քանակը[1]։ Այլ կողմնակի երևույթներից են փսխումը, մկանային թուլությունը և շնչառության թուլացումը[4]։ Չնայած հղիության ընթացքում պտղի վնասման մասին առկա փաստերին, որոշակի դեպքերում օգտակարությունը շատ ավելի է գերակշռում, քան ռիսկը[5]։ Կրծքով կերակրման ժամանակ այն անվտանգ է օգտագործման համար[5]։ Բժշկության մեջ կիրառվող մագնեզիումի սուլֆատը վերջինիս հեպտահիդրատային աղն է[2]։ Ազդեցության մեխանիզմը դեռևս ամբողջովին հայտնի չէ, սակայն կարծիք կա, որ այն ընկճում է նեյրոնների ակտիվությունը[1]։

Մագնեզիումի սուլֆատը բժշկության մեջ կիրառվել է դեռևս 1618թ․-ին[6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահության համակարգի ամենաանվտանգ և արդյունավետ դեղերը[7]։ Զարգացող երկրներում դեղի արժեքը 10մլ 50%-անոց լուծույթի համար կազմում է մոտ 0․35-8․73 ԱՄՆ $[8]։ Միացյալ թագավորությունում NHS-ի համար 4մլ 20%-անոց լուծույթն արժե մոտ 10․23 ֆունտ[2]։ ԱՄՆ-ում դեղն արժե մինչև 25$[9]։

Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկլամպսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնեզիումի սուլֆատը համարվում է կանանց մոտ էկլամպսիայի առաջնային բուժման և կանխարգելման միջոց[2]։ Այն նվազեցնում է սիստոլային զարկերակային ճնշումը, չազդելով դիաստոլային ճնշման վրա, այսկերպ չազդելով պտղի արյունամատակարարման վրա։

Վաղաժամ ծննդաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնեզիումի սուլֆատը նախկինում կիրառվում էր, որպես տոկոլիտիկ միջոց[10][11], սակայն մետա-անալիզների արդյունքում վերջինիս հակա-կծկումային ազդեցությունը չի խրախուսվել[12][13]։ Դեղի երկարատև օգտագործումը (ավելի քան 5-7 օր) կարող է բերել երեխայի մոտ առողջական խնդիրների առաջացման[14]։

Բոլոր այն հղիներն, ովքեր ունեն վաղաժամ ծննդաբերության ռիսկ, մագնեզիումի սոլֆատը նվազեցնում է երեխայի մոտ ուղեղային կաթվածի առաջացման հավանականությունը[15][16]։ Չկան հստակ տվյալներ բնականոն ծննդաբերությամբ ծնված երեխաների մոտ վերջինիս արդյունավետության մասին[17]։ Վաղաժամ ծննդաբերության ռիսկ ունեցող հղիների կողմից մագնեզիումի սուլֆատի կիրառման մասին ուղեցույցներում նշված չէ[18]։

Հանքային վաննաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնեզիումի սուլֆատը կիրառվում է հանքային վաննաներում, մասնավորապես ֆլոտացիոն թերապիայում, որտեղ վերջինիս բարձր կոնցնենտրացիաները մեծացնում է վաննայի ջրի սպեցիֆիկ ձգողականությունը, արդյունավետ կերպով մարմինը դարձնելով ավելի կենսունակ։ Ըստ ավանդույթի, այն կիրառվում է նաև ոտքերի վաննաներում, քանի որ այն փափկեցնում է ոտքի կոշտուկները։ Այս աղի կիրառումը վաննաներում միայն կոսմետիկ նկատառումներով չէ․ իոնական ուժի մեծացումը կանխում է մաշկի ժամանակավոր կնճռոտումը (մասնակի մացերացիա), որն առաջանում է մաքուր ջրի մեջ վերջույթները երկար ժամանակ պահելուց։ Մագնեզիում և սուլֆատ իոնները առկա են որոշ բնական հանքային ջրերում[19]։ Էպսոնի աղի վաննաների արդյունավետության մասին հստակ ապացույցներ չկան[20]։

Մածուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնեզիումի սուլֆատի մածուկը հասանելի է վաժառքի համար և, երբեմն կիրառվում է փոքր պզուկների կամ տեղային վարակների ժամանակ[21]։ Ստանդարտ Բրիտանական ֆարմակոպեայում ներկայացված դեղախառնուրդը ներառում է՝ չորացրած մագնեզիումի սուլֆատ 47․76%, ֆենոլ 0․49% և գլիցերոլ (E422)[21]:

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնեզիումի սուլֆատը կիրառվել է որպես փորձարարական բուժում Իրուկանջի համախտանիշի ժամանակ, որն առաջանում է Իրուկանջի մեդուզայի թույնով թունավորումից, բայց վերջինիս արդյունավետությունը հաստատված չէ[22]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Magnesium Sulfate»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից մայիսի 21, 2016-ին։ Վերցված է հունվարի 8, 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջ 696։ ISBN 9780857111562 
  3. Kogel Jessica Elzea (2006)։ Industrial Minerals & Rocks: Commodities, Markets, and Uses (անգլերեն)։ SME։ էջ 625։ ISBN 9780873352338։ Արխիվացված օրիգինալից 2017-09-18-ին 
  4. WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 75։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է հունվարի 8, 2017 
  5. 5,0 5,1 «Magnesium sulfate Use During Pregnancy | Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից 2017-07-02-ին 
  6. Willett Edward (2006)։ Magnesium (անգլերեն)։ The Rosen Publishing Group։ էջ 5։ ISBN 9781404210073։ Արխիվացված օրիգինալից 2017-09-18-ին 
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  8. «Magnesium Sulfate»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  9. Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 220։ ISBN 9781284057560 
  10. «Magnesium sulfate for preterm labor»։ Webmd.com։ 2007-01-19։ Արխիվացված օրիգինալից 2009-06-24-ին։ Վերցված է 2009-07-06 
  11. Lewis DF (September 2005)։ «Magnesium sulfate: the first-line tocolytic»։ Obstetrics and Gynecology Clinics of North America 32 (3): 485–500։ PMID 16125045։ doi:10.1016/j.ogc.2005.03.002 
  12. «Prevention of Preterm Delivery»։ New England Journal of Medicine 357 (5): 477–487։ 2007։ PMID 17671256։ doi:10.1056/NEJMra050435 
  13. Nanda K, Grimes DA (2006)։ «Magnesium sulfate tocolysis: Time to quit»։ Obstetrics and Gynecology 108 (4): 986–989։ PMID 17012463։ doi:10.1097/01.AOG.0000236445.18265.93 
  14. «Magnesium Sulfate: Drug Safety Communication – Recommendation Against Prolonged Use in Pre-term Labor»։ FDA։ Արխիվացված օրիգինալից հունիսի 3, 2013-ին։ Վերցված է հունիսի 2, 2013 
  15. Doyle LW, Crowther, CA, Middleton, P, Marret, S, Rouse, D (հունվարի 21, 2009)։ «Magnesium sulphate for women at risk of preterm birth for neuroprotection of the fetus.»։ The Cochrane Database of Systematic Reviews (1): CD004661։ PMID 19160238։ doi:10.1002/14651858.CD004661.pub3 
  16. Wolf HT, Hegaard, HK, Greisen, G, Huusom, L, Hedegaard, M (February 2012)։ «Treatment with magnesium sulphate in pre-term birth: a systematic review and meta-analysis of observational studies.»։ Journal of Obstetrics and Gynaecology 32 (2): 135–140։ PMID 22296422։ doi:10.3109/01443615.2011.638999 
  17. Nguyen TM, Crowther, CA, Wilkinson, D, Bain, E (փետրվարի 28, 2013)։ «Magnesium sulphate for women at term for neuroprotection of the fetus.»։ The Cochrane Database of Systematic Reviews 2: CD009395։ PMID 23450601։ doi:10.1002/14651858.cd009395.pub2 
  18. Shih Sophy T F, Tonmukayakul Utsana, Imms Christine, Reddihough Dinah, Graham H Kerr, Cox Liz, Carter Rob (հունվարի 10, 2018)։ «Economic evaluation and cost of interventions for cerebral palsy: a systematic review»։ Developmental Medicine & Child Neurology։ PMID 29319155։ doi:10.1111/dmcn.13653 
  19. «Bath - Hot Springs»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 27, 2007-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2016 
  20. Ingraham Paul։ «Does Epsom Salt Work? The science of Epsom salt bathing for recovery from muscle pain, soreness, or injury»։ Pain Science։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 10, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 29, 2016 
  21. 21,0 21,1 «Boots Magnesium Sulfate Paste B.P. - Patient Information Leaflet (PIL) - (eMC)»։ www.medicines.org.uk (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 14, 2018 
  22. Corkeron M (2003)։ «Magnesium infusion to treat Irukandji syndrome»։ Medical Journal of Australia 178 (8): 411։ PMID 12697017