Մագդալինա Թորեսեն
Մագդալինա Թորեսեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 3, 1819[1][2] |
Ծննդավայր | Ֆրեդերիսիա, Դանիա |
Մահացել է | մարտի 28, 1903[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա[3] |
Գերեզման | Ասիստենս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Ամուսին | Hans Conrad Thoresen?[1] |
Magdalene Thoresen Վիքիպահեստում |
Աննա Մագդալինա Թորեսեն, ի ծնե` Կրագ (դան․՝ Anne Magdalene Thoresen, հունիսի 3, 1819[1][2], Ֆրեդերիսիա, Դանիա - մարտի 28, 1903[1][2], Կոպենհագեն, Դանիա[3]), դանիացի-նորվեգացի բանաստեղծ, վիպասան, կարճ պատմվածքների հեղինակ և դրամատուրգ: Համարվում է, որ նա ազդել է մի շարք գրողների վրա` իրենց կերպարները նրա նմանողությամբ ստեղծելու համար: Նրա խորթ աղջիկը` Սյուզաննա Իբսենը, ամուսնացած է եղել Հենրիկ Իբսենի հետ:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ֆրեդերիսիայում, Դանիայում, աղքատ նավավար Թոմաս Նիելսեն Կրագի և Աննա Քրիստին Փեդերսենի դուստրն է: Մագդալինան արտաամուսնական երեխա էր, և նրա մանկությունն անցել է իր տատիկի հետ: 14 տարեկանում, իր տատիկի մահից հետո նա վերադարձել է ծնողների մոտ ու ապրել է նրանց հետ 6 տարի: Մանկուց առանձնացել է իր անկախ բնավորությամբ, սիրել է կարդալ ու գրել է բանաստեղծություններ: 20 տարեկանում մանկավարժության դասընթաց է ավարտել Կոպենհագենում, իսկ 1842 թվականին տեղափոխվել է Նորվեգիա, որտեղ դաստիարակչուհի է դարձել պաստոր Հանս Կոնրադ Թորեսենի ընտանիքում: Նրա շնորհիվ Մագդալինան լավ ծանոթացել է նորվեգացի գյուղացիների կյանքին ու սիրել է նորվեգական խիստ բնությունը, որը բազմաթիվ անգամներ նկարագրել է իր պատմություններում: Մեկ տարի անց ամուսնացել է պաստորի հետ և նրա հետ տեղաթոխվել է Բերգեն: Նրանք միասին ապրել են գրեթե 17 տարի և ունեցել են 4 երեխա: Պաստորը հինգ երեխա ուներ նախորդ ամուսնությունից, այդ թվում և` Սյուզաննա, ով հետո դարձել է Հենրիկ Իբսենի կինը և ում վրա Մագդալինան մեծ ազդեցություն է ունեցել: 1858 թվականին իր ամուսնու մահից հետո նա տեղափոխվել է Կոպենհագեն (1861), հետո` 1866 թ.-ին` Օսլո[5]: Կոպենհագենում ապրել է մինչև 1870 թվականը[6]: Մահացել է Կոպենհագենում, 1903 թվականին[5]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերգենում Թորեսենների տունը հանդիպման վայր էր դարձել գրողների ու դերասանների համար: 1850 թվականին Ուլե Բուլը թատրոն է հիմնում Բերգենում` կոչելով այն Det norske Theater: Թորեսենը չորս պիես է գրել, որոնք անանուն կերպով բեմադրվել են թատրոնում: Թատրոնի միջոցով նա ծանոթացել է դրամատուրգ Հենրիկ Իբսենի հետ: Նա ծանոթ էր Բյոռնստեռնե Բյոռնսոնին, ով 1860 թվականին տպագրել էր նրա Digte af en dame ժողովածուն: Նրա վեպերից են. Studenten (1862), Signes Historie (1864), Min Bedstemoders Fortælling (1867) և Solen i Siljedalen (1868): Հաջողված պիեսներից է Et rigt Parti, որն առաջին անգամ բեմադրվել է Դանիական արքայական թատրոնում, 1870 թվականին, ավելի ուշ` Ստոկհոլմում և Օսլոյում: 1872 թվականին հրատարակել է ճամփորդական Billeder fra Vestkysten av Norge գիրքը[5][6]:
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թորեսենի անձնական կյանքը նորվեգական գրականության մեջ մի քանի կանացի կերպարների նախատիպ է դարձել, ներառյալ` Իբսենի Ռեբեկա Վեսթը և Էլիտա Վանգելը, Բյոռնսոնի Մարի Ստյուարտը և Պետրան[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124939449 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 LIBRIS — 2018.
- ↑ 5,0 5,1 5,2 Johnsrud Ellen Birgitte։ «Magdalene Thoresen»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է հունիսի 22, 2010
- ↑ 6,0 6,1 «Magdalene Thoresen»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է հունիսի 22, 2010
- ↑ Beyer Edvard (1975)։ Norges Litteraturhistorie (Norwegian) 3։ Oslo: Cappelen։ էջեր 555–558։ ISBN 82-02-02996-1
|