Jump to content

Մագդալենա Ժեչկովսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագդալենա Ժեչկովսկա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1974(1974-04-22) (50 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարան (1998)
Մասնագիտությունպետական ծառայող
ԱշխատավայրQ9284442? և Ministry of Finance?
Զբաղեցրած պաշտոններMinister of Finance of Poland?
Պարգևներ և
մրցանակներ
 Magdalena Rzeczkowska Վիքիպահեստում

Մագդալենա Ժեչկովսկա (լեհ.՝ Magdalena Rzeczkowska, ապրիլի 22, 1974(1974-04-22), Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ քաղաքական գործիչ է, որը 2022 թվականի ապրիլի 26-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 27-ը վարչապետ Մատեուշ Մորավեցկիի օրոք զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը[1][2]: 2020 թվականից եղել է որպես նրա պետքարտուղարներից մեկը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնում գտնվելիս միաժամանակ ղեկավարել է ազգային եկամուտների վարչությունը, Լեհաստանի եկամուտների ծառայությունը և ուներ hարկային և մաքսային ծառայության բրիգադի գեներալի կոչում[1][3][4][5]:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդալենա Աննա Կալիսիակը ծնվել է 1974.04.22 թվականին Լեհաստանի Վարշավա քաղաքում[3]։ 1998 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի իրավագիտության և կառավարման ֆակուլտետը, ինչպես նաև 2001 թվականին ավարտել է ասպիրանտուրան եվրոպական ինտեգրման ոլորտում՝ եվրոպայի համալսարանական կենտրոնում[1][4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-ից 2002 թվականներին Ժեչկովսկան աշխատել է Գլխավոր մաքսատանը[1]: 2002 թվականին սկսել է աշխատել Ֆինանսների նախարարությունում՝ ի վերջո զբաղեցնելով մի շարք պաշտոններ, այդ թվում՝ մաքսային վարչության պետի[4]:

Նա մասնակցել է Լեհաստանի Եվրամիություն անդամակցությանը և եղել է Մաքսային օրենքի ակտի մշակողներից մեկը[4]: Նա նաև պատասխանատու էր մաքսային ծառայության արդիականացման համար, որպեսզի բոլոր մաքսային հայտարարագրերը կարողանան մշակվել էլեկտրոնային եղանակով[4]: Բացի այդ, նա բարեփոխել է մաքսազերծման գործընթացը և ներդրել վճարների գանձման էլեկտրոնային համակարգ[4]։ Մաքսային ծառայության մեջ ունեցած ավանդի համար նա պարգևատրվել է գերազանցության նշանով[4]։

2020.03.03 թվականին Ժեչկովսկան նշանակվել է նախարարության պետքարտուղարի պաշտոնում[3]: Նա նաև աշխատել է որպես Ազգային եկամուտների վարչության, Լեհաստանի եկամուտների ծառայության ղեկավար, երբ նախագահ Անջեյ Դուդան նրան նշանակեց ֆինանսների նախարար[1][4][2][5]։ Նա փոխարինել է Թադեուշ Կոչինսկուն, ով հրաժարական էր տվել նոր հարկային համակարգի հետ կապված խնդիրների պատճառով[6][Ն 1]։

Համաշխարհային նվազագույն կորպորատիվ հարկի 15 տոկոս դրույքաչափը սահմանելու ծրագրի իրականացմանն ուղղված Եվրամիության ջանքերի ընթացքում Լեհաստանը միակն էր որը դեմ արտահայտվեց, որտեղ Ժեչկովսկան իր մտահոգությունն էր հայտնել, որ եթե ծրագրի հարկերի վերաբաշխման ծրագիրը ձախողվի, ապա համաշխարհային նվազագույն հարկը ինքնին կարող է բերել երկրում եկամուտների անկման[8][9][10]:

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեչկովսկան ամուսնացած է և ունի երեք որդի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Magdalena Rzeczkowska - Ministry of Finance - Gov.pl website». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «Magdalena Rzeczkowska nowym ministrem finansów \ Aktualności \ Nomina…». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Biuletyn Informacji Publicznej Instytutu Pamięci Narodowej». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Magdalena Rzeczkowska - the Chancellery of the Prime Minister - Gov.p…». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին.
  5. 5,0 5,1 «Premier: Nowym ministrem finansów będzie Magdalena Rzeczkowska (Sylwe…». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին.
  6. 6,0 6,1 «Polish finance minister resigns as new tax system stumbles | AP News». Associated Press News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին.
  7. «Ministrowie finansów - Ministerstwo Finansów - Portal Gov.pl». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին.
  8. «Poland blocks EU compromise on global minimum corporate tax deal | Re…». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին.
  9. «Yellen reaches no breakthrough in Poland tax talks, says more work ne…». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին.
  10. «READOUT: U.S. Secretary of the Treasury Janet L. Yellen's Meetings in…». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին.
  11. Board of Governors International Monetary Fund (IMF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Prime Minister Mateusz Morawiecki was acting finance minister until Rzeczkowska was appointed.[6][7]