Մաարյա Կանգրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաարյա Կանգրո
էստ․՝ Maarja Kangro
MKangro.IMGP5895.JPG
Ծնվել էդեկտեմբերի 20, 1973(1973-12-20) (45 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, լիբրետիստ և գրող
Լեզուէստոներեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ԿրթությունՏարտուի համալսարան և Տալլինի համալսարան
ՊարգևներQ11273487? և Q11273487?

Մաարյա Կանգրո (էստ․՝ Maarja Kangro, դեկտեմբերի 20, 1973(1973-12-20), Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և լիբրետիստուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաարյա Կանգրոն ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 20-ին Տալլինում, կոմպոզիտոր Ռայմո Կանգրոյի և նրա կնոջ՝ գրող Լեելո Տունգալի ընտանիքում: Նա ավարտել է Տարտուի համալսարանը, որտեղ սովորել է գրականագիտություն և անգլագիտություն: Ավելի ուշ սովորել է Տալլինի համալսարանի ասպիրանտուրայում «մշակութաբանության» ուղղությամբ[1]:

Նա զբաղվել է գրական ստեղծագործությունների թարգմանությամբ իտալերենից, անգլերենից և գերմաներենից, մասնավորապես թարգմանել է Ումբերտո Էկոյի, Հանս Մագնուս Էնցենսբերգերի, Անդրեա Ձանձոտոյի, Վալերիո Մագրելիի և ուրիշների աշխատանքները[1]: Դրանից բացի նա իր ուժերը փորձել է որպես բանաստեղծուհի և գրեղ:

1999 թվականին նա քրոջ՝ Կիրկե Կանգրոյի (ծնված 1975 թվականին) հետ համատեղ իրենց հոր՝ Ռայմո Կանգրոյի «Süda» օպերայի համար գրել են լիբրետո: 2005 թվականին հաջորդել է լիբրետոն կոմպոզիտոր Թինիս Կոմանի «Kaubamaja» կամերային օպերայի համար[2]: 2006 թվականին տեղի է ունեցել Թինու Կիրվիտսայի երկու օպերաների պրեմիերաներ իրենց լիբրետոներով՝ «Tuleaed» և «Mu luiged, mu mõtted»: 2008 թվականին տեղի է ունեցել կոմպոզիտոր Թիմո Շտեյների «Kuked ja kanad» կոնտանտայի պրեմիերան նրա լիբրետոյով: Թիմո Շտեյների «Kaks pead» օպերայի պրեմիերան նրա լիբրետոյով տեղի է ունեցել 2011 թվականի հունիսին:

2006 թվականի հրատարակվել է նրա առաջին «Kurat õrnal lumel» («Սատանան քնքուշ ձյան վրա») բանաստեղծությունների ժողովածուն: Նույն թվականին հրատարակվել է քրոջ հետ համատեղ գրված «Puuviljadraakon» («Մրգային վիշապ») գիրքը երեխաների համար[1]: Նրա բանաստեղծությունները տարբերվում են հեգնանքով և սրամտությամբ: 2010 թվականին լույս է ընծայվել Մաարյա Կանգրոյի «Ahvid ja solidaarsus» («Կապիկներ և համերաշխություն») բանաստեղծությունների ժողովածուն, որն ստացել է Eesti Kultuurkapital հիմնադրամի ամենամյա մրցանակ[3]: Հետագայում նա գործունեությունը շարունակել է որպես արձակագիր[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kurat õrnal lumel (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Verb 2006.
  • Puuviljadraakon (մանկական գիրք). Tallinn: Koolibri 2006.
  • Tule mu koopasse, mateeria (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2007.
  • Heureka (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2008.
  • Ahvid ja solidaarsus (պատմվածքներ). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2010.
  • Kunstiteadlase jõulupuu (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2010.
  • Dantelik auk (պատմվածքներ). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2012.
  • Must tomat (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2013.
  • Hüppa tulle (պատմվածքներ). Tallinn: Nähtamatu Ahv 2014.
  • Klaaslaps. Tallinn: Nähtamatu Ahv 2016.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Maarja Kangro» (անգլերեն)։ www.estlit.ee։ Վերցված է 2017-05-08 
  2. emic.ee
  3. Estonia 2007, С. 72