Ճգնաժամ Պանկիսի կիրճում
Ճգնաժամ Պանկիսի կիրճում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ չեչենական պատերազմ և Ահաբեկչության դեմ պատերազմ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Վրաստան աջակցությամբ` Ռուսաստան ԱՄՆ |
Ալ-Քաիդա
| ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Էդուարդ Շևարդնաձե | Աբու Աթիյա[1] Խաթթաբ† |
Ճգնաժամ Պանկիսի կիրճում, քաղաքական ճգնաժամ, որը բռնկվել է 2000-ական թվականների սկզբին, Պանկիսի կիրճի շուրջ։ Այստեղ իրենց ներկայությունը մեծացրել էին Ալ-Քաիդան և Կովկասի ծայրահեղական տարբեր խմբավորումներ։
Իրադարձությունների ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականների վերջին ու 2000-ականների սկզբին Կովկասում իսլամական խմբավորումների ազդեցությունը հասավ իր գագաթնակետին։ Այդ ժամանակ հայտնի հորդանանցի ահաբեկիչ Աբու Մուսաբ ազ Զարկավին որոշել է տեղափոխվել Պանկիսի կիրճ, որտեղից նա կկարողանար ներթափանցել Չեչնիա[2]։ Այդ ժամանակաշրջանում Չեչնիայում «Ալ-Քաիդան» ուներ հզոր ներակայություն։ Դրանից հետո Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կառավարությունները սկսեցին ճնշել Վրաստանին, որպեսզի նա մաքրեր շրջանը ահաբեկիչներից, սակայն վրացական կողմից ոչ մի ակտիվ գործողությունն չիրականացրեց։ 2002 թվականի հոկտեմբերին Վրաստանում արդեն հաշվվում էին մի քանի տասնյակ արաբ զինյալներ[3]։
Այդ ժամանակ, «Ալ-Քաիդայի» զինյալները, սպանելով վարորդին, գողացել են չեչեն զինյալների ավտոմեքենան՝ գերեվարելով անհայտ քանակությամբ կոմբատանտների։ Միայն դրանից հետո Վրաստանը անցավ ավելի վճռորոշ գործողությունների։ Արդեն 2003 թվականի սեպտեմբերի 3-ին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարեց, որ Վրաստանի անվտանգության ուժերը ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Պանկինսկի կիրճում։ Հոկտեմբերի վերջին Վրաստանը շրջան է ուղարկել ոստիկանության ու անվտանգության 1000 զինծառայողների՝ ստեղծելով հսկիչ- անցագրային կետեր ու խոստանալով հաստատել կարգուկանոն։ Ավելի ուշ, Վրաստանը հայտարարել է, որ նախատեսում է Չեչնիայի ու Ինգուշեթիայի հետ սահմանին ավելացնել սահմանապահ զորքերի թիվը։ Ռուսաստանը Վրաստանին մեղադրեց չեչեն զինյալների հետ համագործակցության ու նրանց կողմից ռուս-վրացական սահմանը հատելու ժամանակ ցուցաբերած աջակցության մեջ[4]։
Փաստացի կիրճում գործողությունն ավարտվեց դեռևս 2003 թվականին, սակայն Վրաստանը իր զորքերը շրջանից սկսեց դուրս բերել միայն 2005 թվականի հունվարին[5][6]։
Քիմիական զենք
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Հյուսիսային Աֆրիկայի տասնյակ բնակիչների (հիմնականում ալժիրցիների) մոտ, որոնք կասկածվում էին քիմիական զենքի ստեղծման մեջ, ձերբակալվեցին Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի ու Իսպանիայի իրավապահ մարմինների համատեղ ջանքերով։ Այդ երկրների ոստիկաններին հաջովեց պարզել, որ քիմիական զենքի ստեղծման ու տեղափոխման մեջ, խառնված են Աբու Մուսաբ ազ Զարկավին ու չեչեն զինյալները։ Ենթադրվում է, որ ծայրահեղականների կողմից հեղեղված Պանկիսի կիրճից, մարտական թունավոր նյութերը հասել են Իրաք, սակայն այդ ապացուցող փաստեր չեն հայտնաբերվել։ Պանկիսի կիրճում գործողությունների անցկացումից հետո հայտնաբերվեցին «Ալ-Քաիդայի» մի քանի լաբորատորիաներ, որտեղ մշակվում էր ռիցին, որը համարվում է քիմիական զենքերի տեսակներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ File:Powell UN Iraq presentation, alleged Terrorist Network.jpg
- ↑ «Ricin Fever: Abu Musab al-Zarqawi in the Pankisi Gorge». Jamestown. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2004 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Filkins, Dexter (2003 թ․ հունիսի 15). «U.S. Entangled in Mystery of Georgia's Islamic Fighters». NYTimes.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Хронология – 2005». Civil Georgia. 2006 թ․ հունվարի 9.
- ↑ Smith, Craig S. (2004 թ․ մայիսի 15). «French Seize 2 Algerians in Terrorist Inquiry». NYTimes.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.