Պանկիսի կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Պանկիսի կիրճ
Мечеть в дуиси.jpg
Կոորդինատներ: 42°7′0″ հս․ լ. 45°16′0″ ավ. ե. / 42.11667° հս․. լ. 45.26667° ավ. ե. / 42.11667; 45.26667
Երկիր Վրաստան Վրաստան
##Պանկիսի կիրճ (Վրաստան)
Red pog.png

Պանկիսի կիրճ (վրաց.՝ პანკისის ხეობა), կիրրճ Վրաստանի հյուսիսում:

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանկիսի կիրճը գտնվում է Ախմետայի շրջանում, Վրաստանում, Ալազան գետի վերին հոսանքում: Կիրճը 60 կմ հեռու է վրաց-ռուսական սահմանից և նրանից բաժանված է լեռնաշղթայով: Կիրճի երկարությունը կազմում է 28 կմ, լայնությունը` մոտ 5 կմ: Կիրճում տեղակայված են չեչեն-կիստերի 16 բնակավայրեր:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանկիսի կիրճում ապրում են հիմնականում կիստեր, այդպես են կոչվում չեչենները Վրաստանից, ովքեր համարվում են 16-19-րդ դարի եկվորների հետնորդները: Այստեղ կան նաև վրացիներով և օսեթներով բնակեցված կետեր: 1990-ականներին այստեղ են հիմնավորվել փախստականներ Չեչնիայից, ովքեր այստեղ են եկել Առաջին չեչենական պատերազմի ժամանակ: Ըստ 2008 թվականի փետրվարի տվյալների, կիրճում ապրում է մոտ 600 փախստական Չեչնիայից[1]: 2000 թվականի տվյալներով նրանց թիվը 6500 էր[2]: Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ կիրճում խաղաղ բնակչության հետ թաքնվում էին նաև ահաբեկիչներ, որոնց թվում էին Ռուսլան Գելաևի խմբերը: 2004 թվականի ամռան կեսերին վրացական հատուկ ջոկատայինների և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության համատեղ ուժերով Պանկիսի կիրճն ամբողջությամբ մաքրվում է հանցախործ խմբավորումներից[3]: Սակայն չնայած դրան, ահաբեկիչները շարունակում էին օգտագործել Պանկիսի կիրճը որպես իրենց ռազմաբազա մինչև 2008 թվականի օգոստոս, երբ Ռուս-վրացական պատերազմի ընթացքում մասամբ ոչնչացվել են, մասամբ էլ հեռացել Դաղստանի և Ինգուշեթիայի տարածք:

Ըստ տարբեր տվյալների, Պանկիսի կիրճի 50-ից[4] մինչև 200[5] բնակիչներ պատերազմել են Իսլամական պետության ահաբեկիչների հետ 2012-2014 թվականներին: 2016 թվականի հունվարի 26-ին ՌԴ Արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմը տեղեկատվություն ունի այն մասին, որ Իսլամական պետություն (ԻՊ) արգելված կազմակերպությունն օգտագործում է Պանկիսի կիրճն իր շահերի համար: Այդպիսի հայտարարություն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արել է մամուլի ասուլիսի ժամանակ: Արդյունքում այդ տեղեկատվությունը չի հաստատվել, հունվարի 30-ին Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Յան Քելլին և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել են Պանկիսի կիրճ, որտեղ շփվել են տեղացիների հետ: Վրաստանի առաջնորդը չի մեկնաբանել Լավրովի խոսքերը: Ամերիկացի դիվանագետն ասել է. «ԱՄՆ սերտորեն համագործակցում է Վրաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում: Ես մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ Պանկիսում ահաբեկիչների համար բազա չկա»[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]