Ղրիմի ակադեմիական տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրիմի ակադեմիական տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկային թատրոն
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
Գտնվելու վայրըՍիմֆերոպոլ
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբերի 19, 1938
 Gorky St., 9 (Simferopol) Վիքիպահեստում

Ղրիմի ակադեմիական տիկնիկային թատրոն(ռուս.՝ Крымский академический театр кукол), թատրոնը գտնվում է Սիմֆերոպոլում, որտեղ կազմակերպվում են ինչպես դասական, այնպես էլ ավանգարդական ներկայացումներ։ Թատրոնի կոլեկտիվը մասնակցել է միջազգային փառատոների և ստեղծագործական լաբորատորիաների։ Ղրիմի տիկնիկային թատրոնը 2000, 2001 թվականներին անցկացրեց տիկնիկային թատրոնների երկու միջազգային փառատոն, որին մասնակցեցին 12 թատրոններ Լեհաստանից, Բելառուսիայից, Հունգարիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից։ 2004 թվականին թատրոնի բազայի վրա անցկացվեց Լեհաստանի, Գերմանիայի և Ղրիմի տիկնիկային թատրոնների ստեղծագործական լաբորատորիա։ 2018 թվականի հունվարին տիկնիկային թատրոնի շենքը քանդվեց։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի հոկտեմբերի 19-ին Ղրիմի ԻԽՍՀ Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը որոշեց. «1939 թվականին Սիմֆերոպոլ քաղաքում Պատանի հանդիսատեսի թատրոնին կից կազմակերպել շարժական մանկական տիկնիկային թատրոն կոլտնտեսություններին և խորհրդային տնտեսություններին սպասարկելու համար»։ Սիմֆերոպոլի առաջին ճարտարապետ Բ. Ի. Բելօզյորսկու նախագծով թատրոնի համար կառուցվեց ինքնատիպ շենք։ 1944 թվականի ապրիլի 16-ից շարժական թատրոնը վերսկսեց իր աշխատանքը, ստանալով նոր անուն, Ղրիմի պետական տիկնիկային թատրոն։ Թատրոնի շենքը պայթեցվեց գերմանացիների կողմից։ Պատերազմից հետո թատրոնը տեղակայվեց Էներգետիկների մշակույթի տան նախկին շենքում։ Ղրիմի մշակույթի նախարարությունը թատրոնի շենքի քանդման մասին սկզբնապես հայտարարեց 2016 թվականին։ Նախատեսվում էր միջոցների հատկացում դաշնային բյուջեից։ Նոր շենքի նախահաշվային արժեքը գնահատվում էր մոտավորապես մեկ միլիարդ ռուբլի[1]։ Փաստաթղթերի ձևակերպումը ձգձգվեց մինչև 2018 թվականը։ Ղրիմի ակադեմիական տիկնիկային թատրոնի շենքի քանդման աշխատանքները պետք է իրականացվեին 2018 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը[2]։

Քանդված տիկնիկային թատրոնի շենքի տեղում նախատեսվում էր կառուցել «Ղրիմի պետական մանկապատանեկան թատերական արվեստի կենտրոն»։ Կենտրոնի շենքը նախատեսվում էր կառուցել հինգ հարկանի, նկուղային հարկով։ Կենտրոնի շենքը առանձնանում էր շրջակա պատմական շենքերի շարքում, այն երեք անգամ բարձր էր մոտակա շենքերից։ Ռուս բլոգեր Իլյա Վարլամովը իր բլոգում քննադատել էր տիկնիկային թատրոնի շենքը մանկապատանեկան արվեստի կենտրոն վերակառուցելու նախագիծը[3]։ Վարլամովի կարծիքով շենքը իր բարձրությամբ և ոճով չէր ներդաշնակվում շրջակա շինությունների հետ։ Նոր շենքի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 8000 քառակուսի մետր։ Տիկնիկային թատրոնին նոր շենքում պետք է հատկացվեր մակերեսի 15 % -ը։ Նախատեսվում էր կառուցել երկու դահլիճ 300 և 100 նստատեղով։ Դահլիճները և շինության մի մասը նախատեսվում էր տրամադրել վարձակալությամբ։ Նոր շենքի վեց հարկերում տեղակայվելու են պահեստային, արտադրական, նորոգման, փորձարարական և տեխնիկական շինություններ, դիմահարդարման և կենցաղային սենյակներ դերասանների համար։ Թատերական արվեստի կենտրոնը կունենա կիսամեքենայացված ստորգետնյա ավտոկայանատեղի[4]։

Ղրիմի տիկնիկային թատրոնի շենքի քանդելուց հետո[5], կոլեկտիվը աշխատում էր Ռուսական թատրոնի շենքում։ Բայց Ռուսական թատրոնը 2018 թվականի ապրիլի 17-ից անորոշ ժամանակով փակվեց, հակահրդեհային և ազդանշանային համակարգերի անսարքության պատճառով։ Ռուսական թատրոնի աշխատանքների դադարեցումը խոչընդոտեց տիկնիկային թատրոնի գործունեությանը[5]։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1939 թվականից Շուրինովա Մարիա Կոնստանտինովնա, Ռոդենկո Մարիա Ֆեոդրովնա
  • 1951 թվականից — գլխավոր ռեժիսոր Տրապանի Ա. Պ.
  • 1961 թվականից — գլխավոր ռեժիսոր Կիրիլովսկի Ա. Ա.
  • 1963-1976 թթ. — գլխավոր ռեժիսոր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Մորոզով Սերգեյ Պետրովիչ
  • 1978-2013 թթ. — Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Ազարով
  • 2013 թվականից — АРК արվեստի վաստակավոր գործիչ Արինա Վադիմովնա Նովոսելսկայա

Թատրոնի հայտնի ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե. Չեպովեցկի «Գլուխկոնծիով հեքիաթը»
  • Անտոն Չեխով «Կաշտանկա»
  • Բ. Շերգին «Կախարդական օղակ»
  • Խ. Յուրկովսկի «Ծաղրածուն, կամ երեք աստվածների ծառան»
  • Ե. Տարախովսկայա «Գայլաձկան հրամանով»
  • Բ. Ազարով «Պետրուշկան և Կ°»
  • Լ. Դվորսկի «Թռչկոտող արքայադուստրը»
  • Ե. Սպերանսկի «Հասանը երջանկություն որոնող»
  • Վ. Կորոստիշև «Այբոլիտը և Բարմալեյը»
  • «Ուկրաինական տիկնիկային ներկայացում» — Ղրիմի պատմության մեջ առաջին անգամբեմադրվեց ավանդական ուկրաինական տիկնիկային ներկայացում, որտեղ Դերասան Ալեքսեյ Շիլոն միաժամանակ կենդանացնում է 30 տիկնիկների, ինչը պահանջում է ձայնի արագ փոխակերպում։ Այս ներկայացումը իրադարձություն էր ոչ միայն ղրիմցիների համար, ալև մեծ ճանաչում ձեռք բերեց տիկնիկային թատրոնների միջազգային փառատոներում և արտասահմանյան շատ երկրներում։
  • Ա. Շիլո «Ոզնին արջուկի ընկերն է»
  • Ա. Շիլո «Հեքիաթ ոսկե ձկնիկի մասին»
  • Ա. Վոլկով «Զմրուխտե քաղաքի կախարդը»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին թատրոնին շնորհվել է ՈւԽՍՀ մշակույթի նախարարության և Համ ԼԿԵՄ Կենտկոմի պատվոգիր Վլադիմիր Օռլով ի պիեսի հիման վրա Բորիս Ազարովի կողմից բեմադրված «Երբեք չի մարի» ներկայացման համար։

Լուցկ քաղաքում կայացած տիկնիկային թատրոնների I հանրապետական փառատոնում (Ուկրաինա, 1983) Վ. Լիֆշիցի «Փնտրիր քամին դաշտում» ներկայացման համար շնորհվեց I աստիճանի դիպլոմ, Լ. Դվորսկու «Թռչկոտող արքայադուստրը» ներկայացումը Լուցկ քաղաքում կայացած տիկնիկային թատրոնների II հանրապետական փառատոնում (Ուկրաինա, 1986) արժանացավ I աստիճանի դիպլոմի, Բ. Ազարովի, Վ. Կուրենկովայի «Պետրուշկա և Կо» ներկայացումը տիկնիկային թատրոնների XI միջազգային փառատոնի մրցանակակիր է իսկ «Թատրոնը ճամպրուկում»-ը երեք անվանակարգերում դարձավ մրցանակակիր (ք. Լոմժա, Լեհաստան, 1998), Մ. Բարտենևի, Ա. Ուսաչովի «Ցուլը, Ավանակը և Աստղը» ներկայացումը յոթ միջազգային փառատոների դիպլոմակիր է, Կիև, Լուցկ (Ուկրաինա, 2000), Քիշինև (Մոլդովա, 2000), Արադ (Ռումինիա, 2001), Լոմժա (Լեհաստան, 2001), Մոսկվա (Ռուսաստան, 2001, 2005).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Власти Крыма отодвинули сроки строительства нового здания Театра кукол в Симферополе: нет ни денег, ни документов
  2. В Симферополе рассказали, когда снесут театр кукол
  3. «В понедельник в Крыму случится беда». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Варламов оценил реконструкцию Театра кукол в Симферополе
  5. 5,0 5,1 Российская драма крымского театра: почему закрыли главную сцену Симферополя

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]