Jump to content

Ղուկաս Սիրունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիրունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղուկաս Սիրունյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1949(1949-12-18) կամ 1949[1]
ԾննդավայրՈւջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 1, 2017(2017-07-01)[2]
Մասնագիտությունբանաստեղծ և մանկագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԱշտարակ, Գարուն և Հայաստանի պաշտպանության նախարարություն
Պարգևներ

Ղուկաս Տիգրանի Սիրունյան (դեկտեմբերի 18, 1949(1949-12-18) կամ 1949[1], Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2017(2017-07-01)[2]), հայ բանաստեղծ, մանկագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1980ԽՄԿԿ անդամ 1979 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սևանի Գեղամավան գյուղի դպրոցում, 1972-1978 թվականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-1989 թվականներին՝ «Գարուն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ։ 1989-1992 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի ֆոնդում, 1992-1993 թվականներին՝ ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր, 1993-1994 թվականներին՝ «Ազատամարտ» թերթում, 1996-1997 թվականներին՝ Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, 1997-1998 թվականներին՝ «Պարտեզ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր։ 1998-2010 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիրը։

Գրել է մեծերի և մանուկների համար։ Թարգմանվել է մի քանի լեզուներով։ Գրել է նաև կինոսցենարներ։ Հեղինակ է ավելի քան 23 գրքերի[3][4]։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակ «Ուշացած կապիկներ» վեպի համար, 2007
  • ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ «Տառափնջիկ» մանկական ժողովածուի համար, 2011
  • ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ, «Աստղածաղիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար, 1988
  • ՀՀ Նախագահի մրցանակ (Բաց արեք, ես եմ բանաստեղծությունների համար), 2017[5]
  • Իմ թվերը (բանաստեղծություններ), Երևան, 2013։
  • Կակտուսի սերը (մանկական պատմվածքներ), Երևան, 2013։
  • Ուշացած կապիկներ (վեպ), Երևան, 2007։
  • Վերջին խոսքի պես (բանաստեղծություններ), Երևան, 2007։
  • Ականջօղեր հայրենիքիս (բանաստեղծություններ), Երևան, 2003։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 Ղուկաս Սիրունյանի էջը AV Production.am կայքում
  3. Ղուկաս Սիրունյանի մասին ՀԳՄ կայքում
  4. «Ղուկաս Սիրունյանի մասին zarkfoundation.com կայքում».
  5. «Ղուկաս Սիրունյան». www.presidentprize.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]