Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղարիբջան Ալեքսանդրի Ղարիբջանյան (հոկտեմբերի 15 , 1896 (1896-10-15 ) [1] , Իգդիր , Երևանի նահանգ , Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27 , 1969 (1969-09-27 ) [1] , Լենինգրադ , ՌԽՖՍՀ , ԽՍՀՄ ), հայ խորհրդային կուրորտաբան, վնասվածքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1949 ), պրոֆեսոր (1954 )։ Բժշկական ծառայության գնդապետ։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։
1914 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը , 1924 թվականին՝ Դոնի Ռոստովի համալսարանի բժշկության ֆակուլտետը։ 1934 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և նշանակվել Հեռավոր Արևելքի ռազմածովային հոսպիտալի պետ, այնուհետև՝ Լենինգրադի Ս․ Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի կլինիկյաի ղեկավար։ Մասնակցել է Մոնղոլիայում ճապոնական զավթիչների ( 1938 ), սպիտակ ֆինների դեմ մղված (1939-1940) և Հայրենական Մեծ պատերազմներին , եղել է բանակի գլխավոր վիրաբույժը ։ 1960 թվականից աշխատել է Լենինգրադի տարբեր բուժհիմնարկներում։ Մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանի առողջապահության կազմակերպման և բժշկական կադրերի պատրաստման գործին։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին և տասներկուերորդ աստիճանների , Կարմիր աստղի շքանշաններով։ Երկ․ Գոտկատեղի հոդի հրազենային վնասվածք է ստացել, 1950 թվականի ամռանը։
Гарибджанян Г. А., Огнестрельные повреждения тазобедренного сустава, Л., 1950.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 33 )։