Ձկնորսներ (քանդակ, Պետրոզավոդսկ)
«Ձկնորսներ» քանդակ | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Rafael Consuegra? |
Ստեղծում | 1991 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Պետրոզավոդսկ |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Fishermen, Petrozavodsk Վիքիպահեստում |
«Ձկնորսներ» քանդակ (ռուս.՝ Скульптура «Рыбаки»), քանդակ Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում։ Հեղինակն է քանդակագործ Ռաֆայել Կոնսուեգրան։ Արձանը տեղադրվել է 1991 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ձկնորսներ» քանդակը Պետրոզավոդսկի քույր քաղաքների նվերների շարքից առաջինն է, որը զարդարում է Օնեգայի առափը։ 1991 թվականին, երբ «Ձկնորսներ» քանդակը հայտնվեց քաղաքում, առափը որպես այդպիսին դեռևս գոյություն չուներ. այն բացվել է դրանից միայն երեք տարի անց։ Քանդակը Ամերիկայի Միացյալ Նահանգների Մինեսոտա նահանգի մայրաքաղաք Դուլութի նվերն է[1]։
«Ձկնորսներ» քանդակի հեղինակը Կուբայում 1941 թվականին ծնված, սակայն ԱՄՆ-ում բնակվող[2] Ռաֆայել Կոնսուեգրան է[1]։ Նրա նախագիծը հաղթել է Պետրոզավոդսկի համար լավագույն հորինվածքի ամերիկյան մրցույթում։ Հեղինակի մտահղացման համաձայն՝ երկու ձկնորսները՝ ռուս և ամերիկացի, որոնք ցանցը նետում են լիճը, խորհրդանշում են երկու քաղաքների միջև համագործակցությունը։ Քանդակի լրացուցիչ իմաստը բացահայտվում է, եթե հիշենք, որ Դուլութը գտնվում է Ամերիկայի Մեծ Լճերից առավել մեծի՝ Վերինի ափին։ Նմանապես Պետրոզավոդսկը Եվրոպայի երկրորդ խոշորագույն լճի՝ Օնեգայի ափին է։ Ըստ հեղինակի՝ Երկրի տարբեր կիսագնդերում գտնվող հեռավոր քաղաքների բնակիչներն ունեն շատ ընդհանրություններ[1]։
«Ձկնորսներ» քանդակը պատկերում է մետաղական ցանցով երկու մարդու։ Կառուցվել է «Պետրոզավոդսկմաշ» ձեռնարկությունում, իսկ նրա համար «պատվանդան» է դարձել Օնեգայի ափի մի մեծ քար։ Ռաֆայել Կոնսուեգրան անձամբ մասնակցել է ապագա քանդակի եռակցմանն ու տեղադրմանը։ «Ձկնորսներից» սկսվել է Պետրոզավոդսկի և նրա քույր քաղաքների միջև քանդակների փոխանակումը[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Скульптура "Рыбаки"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «RAFAEL CONSUEGRA. Sculptor».