Ձկնորսի կնոջ երազը
Ձկնորսի կնոջ երազը | |
---|---|
տեսակ | woodcut print? |
նկարիչ | Կացուշիքա Հոքուսայ |
տարի | 1820 |
բարձրություն | 16,51 սանտիմետր |
լայնություն | 22,23 սանտիմետր |
ժանր | նյու, tentacle erotica?, shunga?, ուկիյո-է և ehon? |
նյութ | փայտ և թուղթ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Dream of the Fisherman's Wife Վիքիպահեստում |
«Ձկնորսի կնոջ երազը» (ճապ.՝ 蛸と海女, «տակո տո ամա», բառացի՝ «Ութոտնուկ(ներ) և ամա», հանդիպում է նաև «Ջրասուզակուհին և ութոտնուկը», «Ջրասուզակուհին և երկու ութոտնուկները» և այլ անուններով), ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի ուկիյո-է ոճով փայտափորագրությունը՝ ստեղծված 1814 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պառկած մերկ կնոջը խոշոր ութոտնուկը կունիլինգուս է անում, իսկ շոշափուկներից մեկը գրգգռում է ծլիկը։ Երկրորդ ութոտնուկը, որն ավելի փոքր չափսեր ունեի, հպված է կնոջ բերանին, իսկ շոշափուկներից մեկով շոյում է նրա ձախ պտուկը։ Հետին պլանի գրությունից պարզ է դառնում, որ բոլոր երեքն էլ փոխադարձ հաճույք են ստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ այս փայտափորագրությունը ի հայտ է եկել 1814 թվականին Կացուշիքա Հոքուսայի «Երիտասարդ սոճիներ» եռահատոր սյունգայում։ Բնօրինակում նկարազարդումը որևէ կերպ չի անվանվել, այդ իսկ պատճառով ուսումնասիրողներ դրան տարբեր կերպ են անվանել՝ «Ջրասուզակուհին և ութոտնուկը» (անգլ.՝ Girl Diver and Octopi, Ռիչարդ Դուգլաս Լեյն), «Մարգարտի ջրասուզակուհին և երկու ութոտնուկները» (Pearl Diver and Two Octopi[1][2], Մեթի Ֆորեր), «Ջրասուզակուհին և երկու ութոտնուկները» (Diver and Two Octopi, Դանիել ՏալերիկոД)[3]։
Մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ փորագրության մեկնաբանող տեքստում գրված է, որ մեծ ութոտնուկը պատրաստվում է աղջկան տանել իր ստորջրյա Ռյուգու-ձյո պալատը, ուսումնասիրող Դանիել Տալերիկոն ենթադրել է, որ նկարում պատկերված է արքայադուստր Տամատորին, որը համաձայն լեգենդի եղել է Ֆուձիվարանո Ֆուհիտոյի կինը և օգնել է նրան մարգարիտներ որոնելիս, որոնք գողացել էր վիշապ-աստված Ռյուձինը։ Տալերիկոն նաև մերժել է իր նախորդների՝ Էդմոն դե Գոնկուրի և Ջեք Հիլյեի ենթադրությունը, որ նկարում պատկերված է բռնաբարության տեսարան։ Տալերիկոյին պաշտպանել են հետազոտողներ Քրիս Ուլենբեկը և Մարգարիտա Վինկելը. «Այս փորագրությունը ապացույցն է այն բանի, թե ինչպես պատկերի մեր ընկալման մեջ կարող է արտացոլվել կոնտեքստի և բառերը հասկանալու բացակայությունը»։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ձկնորսի կնոջ երազը» տենտակլի ժաների ամենաառաջին օրինակներից մեկն է, որը բավականին տարածվել է Ճապոնիայում 20-րդ դարի վերջից։
«Ձկնորսի կնոջ երազին» սյուժեով նման նկարներ կան տարբեր հայտնի նկարիչների մոտ՝ Ֆելիսիեն Ռոպսի, Օգյուստ Ռոդենի, Ֆեռնան Կնոպֆի և նույնիսկ Պաբլո Պիկասոյի, որը 1903 թվականին ստեղծել է նկարի իր տարբերակը։ Ե՛վ Հոքուսայի, և՛ Պիկասոյի աշխատանքները ցուցահանդեսներում ցուցադրվել են իրար կողքի, որպեսզի դիտողը կարողանա տեսնել 19-րդ դարի նկարիչների ազդեցությունը Պիկասոյի աշխատանքների վրա[4]։
2002 թվականին թողարկվել է «Արքայական արյուն» հենտայը, որտեղ առկա է սեռական հարաբերություն ութոտնուկի հետ և ուղղակիորեն ցուցադրվում է «Ձկնորսի կնոջ երազը» նկարը։
2003 թվականին «Ձկնորսի կնոջ երազը» նկարի իր տարբերակն է ստեղծել ավստրալիացի նկարիչ Դևիդ Լեյթին, որը նկարը ներկայացրել է Մելբուռնում ցուցադրության ժամանակ, որտեղ այն առաջ է բերել բողոքների և գանգատների պոռթկման, այն աստիճան, որ սպառնացել են պայթեցնել պատկերասրահը։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել և ճանաչել, որ տվյալ նկարը որևէ օրենք չի խախտում[5]։
2008 թվականին Red Monkey Company ընկերությունը 60 զույգ ջինս է արտադրել «Ձկնորսի կնոջ երազը» պատկերով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Archive Shunga Sex and Pleasure — Shunga, Sexually Explicit Works of Art from Masters of Japanese Art Արխիվացված 2014-02-02 Wayback Machine (անգլ.) на сайте arttattler.com
- ↑ Брайан Диллон. Aquatopia: The Imaginary of the Ocean Deep (անգլ.) на сайте artreview.com
- ↑ A Prensar é Que a Gente se Entende — Brief history of Tako to ama Արխիվացված 2014-02-02 Wayback Machine (անգլ.) на сайте ritavargas.net, стр. 3
- ↑ Picasso’s Japanese erotic inspiration on show in Barcelona Արխիվացված 2014-04-19 Wayback Machine (անգլ.) на сайте independent.co.uk, 6 ноября 2009
- ↑ Love is a many-tentacled thing… (անգլ.) на сайте nzherald.co.nz, 21 октября 2003
- ↑ The Dream of the Fisherman’s Wife by RMC Արխիվացված 2014-02-01 Wayback Machine (անգլ.) на сайте denimology.com, 30 декабря 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Famous Shunga Masterpiece — Diving Girl With Octopus (անգլ.) на сайте akantiek.nl
- The Mad Men Art of Japan in Bertram Cooper’s Office (անգլ.) на сайте auctionexclusive.com, 7 апреля 2013