Բոխի (ժախ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոխնի (այլ կիրառումներ)
Բոխի | |
Բոխի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Տրիբա | Selineae |
Ցեղ | Կապնդեղ (Seseli) |
Տեսակ | Բոխի (S. hippomarathrum) |
Միջազգային անվանում | |
Seseli hippomarathrum |
Բոխի մանրապտուղ (լատին․՝ Cachrys microcarpos), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ (Cachrys): Հայտնի է մոտ 12, Հայաստանում՝ 1 տեսակ (Cachrys microcarpos կամ Bilacunaria microcarpa) Տեսակի ժողովրդական անվանումներ՝ Բոխի, Պեխի, Ժախ։
Տարածումը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունն անկյունակողավոր է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները գորշականաչավուն են՝ բազմակի փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը ձվաձև է կամ գնդաձև։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Հաստ տերևակոթուններն օգտագործում են սննդի մեջ։
Հավաքելու առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսն արտաքնապես շատ նման է նարդեսին։
Քանի որ բոխին բազմամյա, հազվադեպ հանդիպող բույս է, կարևոր է այն հավաքելիս ցուցաբերել զգուշություն, և՛ որպեսզի չվնասվի ընդհանուր բույսը, և՛ որպեսզի ձեռք բերվի փարթամ, ուտելի բնամթերք։ Այսպես. չի կարելի պռճոկել ու արմատախիլ անել բույսն ամբողջությամբ, կամ պոկել բոլոր տերևները։ Հարկավոր է զգուշությամբ պտտելով դուրս քաշել կենտրոնական ընձյուղը, որը ամենափարթամն է ու ուտելին, կամ, խոշոր բույսի դեպքում, դուրս քաշել կենտրոնականին հարակից փարթամ ընձյուղները։ Երբեք չի կարելի հավաքել ծաղկող կամ սերմնավորված ընձյուղները, քանի որ բոխին ծաղկում է շատ հազվադեպ, ու ծաղկում է հազարից մեկը։ Կենտրոնական ընձյուղները հավաքելու դեպքում կարող եք բերքահավաքը կրկնել ամեն շաբաթ, քանի որ բույսը, չփչանալով, նորից փթթում է ու նոր ընձյուղներ տալիս։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոխու մատղաշ ընձյուղ-տերևները ուտելի են և օգտակար։ Դրանք կարելի է մարինացնել՝ որպես պահածո։ Կարելի է արագ թթու դնել ու օգտագործել անմիջապես։ Նաև կարելի է խառնել պանրի հետ՝ հորելու նպատակով։ Բավականին թանկարժեք, դժվարությամբ հավաքվող բանջար է՝ օժտված հաճելի դառնահամով, օգտակար հատկություններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխի (ժախ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխի (ժախ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 703)։ |