Բոխի (ժախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոխի (այլ կիրառումներ)
Բոխի (ժախ).jpg

Բոխի (լատ.՝ Hippomarathrum), ձիասամիթ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 12, ՀՀ-ում՝ 1 տեսակ։

Տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն անկյունակողավոր է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները գորշականաչավուն են՝ բազմակի փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը ձվաձև է կամ գնդաձև։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ։ Հաստ տերևակոթուններն օգտագործում են սննդի մեջ։ Ժախը Heracleum trachyloma fisch.et Lall. պատկանում է (Heracleum) կարգին և կապ չունի Բոխնի (Hippomarathrum), ոչ թե Բոխի (լատ.՝ Carpinus), (ղաժի, կեչազգիների ընտանիքի տերևաթափ ծառ) բույսի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png