Jump to content

Հայկ Օրդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հ. Օրդյանից)
Հայկ Վալտերի Օրդյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1978 (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր, պրոդյուսեր
IMDbID ID 11207999

Հայկ Վալտերի Օրդյան (դեկտեմբերի 3, 1978(1978-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Օրդյանը ծնվել է 1978 թվականին Երևանում, արմատները Տավուշի մարզի Այգեձոր գյուղից են։ 1996-2001 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ Ուսանողական տարիներից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, նախ՝ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ ռեժիսոր։ Հետագայում եղել է հայկական երկու հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների գլխավոր ռեժիսոր և մի շարք հեռուստահաղորդումների բեմադրող ռեժիսոր։ 2009 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է «Օրդֆիլմ» կինոընկերության հիմնադիր տնօրեն[1][2]։ 2011 թվականից որպես բեմադրող ռեժիսոր համագործակցել է միջազգային տարբեր կինո և հեռուստաընկերությունների հետ, որտեղ նկարահանել է, հիմնականում, վավերագրական ֆիլմեր և ֆիլմաշարեր[3][4][5][6][7]։

Մասնակցել է աշխարհահռչակ կինոռեժիսոր, դիստանցիոն մոնտաժի հեղինակ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի ստեղծմանը, որի շնորհանդեսը կայացել է Մոսկվայում և Երևանում[8]։ Կազմակերպել է Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու հանդիպումը Երևանում[9][10]։

2008-2016 թվականներին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարաններում։ 2019 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[11]։

2019 թվականից հանդիսանում է «Օրդեր ֆիլմ փրոդաքշն» կինոընկերության հիմնադիր տնօրենը[12]։ 2021 թվականին Երևանում տեղի է ունեցել ռեժիսորի «Զուլալի» լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան, որը հետագայում միջազգային հաջողությունների է հասել՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու քույր Ալինան և Աիդան և երկու որդի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - «Ասք հայոց գինու մասին» (վավերագրական)
  • 2004 - «Անանուն շիրիմներ» (վավերագրական)
  • 2007 - «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» (վավերագրական)
  • 2009 - «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» (վավերագրական)[14]
  • 2012 - «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» (վավերագրական)[15]
  • 2014 - «Հոգեվարք» (խաղարկային, կարճամետրաժ)[16]
  • 2015 - «Ցեղասպանություն. Սկիզբ» (Ստանիսլավ Սիդորովի հետ)[17]
  • 2016 - «Հովազների երկրի պահապանները» (վավերագրական սերիալ)
  • 2017 - «Հեղափոխություն Live» (վավերագրական սերիալ)
  • 2017 - «Սա Չինաստանն է» (վավերագրական ֆիլմաշար)
  • 2018 - «Արգենտինական ԴՆԹ» (վավերագրական ֆիլմաշար)
  • 2018 - «Բոլիվիական ԴՆԹ» (վավերագրական ֆիլմաշար)
  • 2019 - «Ռուսո-Լատինո. Պերու» (վավերագրական ֆիլմաշար)
  • 2021 - «Զուլալի» (խաղարկային)
  • 2023 - «Գեղեցիկ դադարից առաջ․ Օհան Դուրյան»[18]

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» (Ալինա Օրդյանի հետ)
  • 2009 - «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» (Ալինա Օրդյանի և Նաիրա Փայտյանի հետ)[19]
  • 2012 - «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը»[20]
  • 2014 - «Հոգեվարք»[21]
  • 2021 - «Զուլալի», (Աստղիկ Սիմոնյանի հետ)
  • 2023 - «Գեղեցիկ դադարից առաջ․ Օհան Դուրյան» (վավերագրական)

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա»
  • 2009 - «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» (Գևորգ Գևորգյանի հետ)[22]
  • 2012 - «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» (Հարություն Տոլանյանի հետ)[23]
  • 2014 - «Հոգեվարք»[24]
  • 2019 - «Մաեստրո Մանսուրյան»[25]
  • 2020 - «Ռոբերտ Ամիրխանյան․ Սիրտն իմ»[26]
  • 2021 - «Գուրգեն Մուշեղյան․ Տարածության հարմոնիա»[27]
  • 2021 - «Զուլալի»[28]
  • 2023 - «Գեղեցիկ դադարից առաջ․ Օհան Դուրյան»
  • 2024 - «Դավիթի այգին» (վավերագրական)[29]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - «ՏԵֆի համագործակցություն» – Հատուկ մրցանակ[30]
  • 2018 - «ՏԵֆի համագործակցություն» – Հատուկ մրցանակ[31][32]
  • 2022 - Կինոն առանց խոչընդոտների – «Լավագույն ֆիլմ երեխաների մասին» (Զուլալի)
  • 2023 - Festival Universine Nantes – «Հանդիսատեսի համակրանք» (Զուլալի)
  • 2023 - Orvinio կինոփառատոն – «Լավագույն միջազգային ֆիլմ» (Զուլալի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Օրդֆիլմ». 2018 թ․ մարտի 20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. ShoghakatTVcompany (2014 թ․ դեկտեմբերի 15), «Օրդֆիլմ» կինոստուդիայի հնգամյակը, Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  3. «Шифры нашего тела. Сердце». russia.tv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  4. RT Documentary (2016 թ․ հունվարի 6), The Keepers Of Leopard Land (E1): Rangers pursue poachers on the territory of the nature reserve, Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  5. Чернышёв, Владимир, «Революция LIVE». 1-я серия (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  6. RT Documentary (2017 թ․ հուլիսի 8), Shenzhen: City of the Future. The high-tech life of China’s Silicon Valley, Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  7. RT Documentary (2018 թ․ օգոստոսի 26), Bolivian DNA: Titicaca. The lake of mystery, floating islands and an alien presence, Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  8. «Արտավազդ Փելեշյանի մասին գրված հոդվածներն ամփոփվել են «Դրոշմման ժամանակը» երկհատորյակում». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  9. «Արտավազդ Փելեշյան. «Մենք նստած ենք այն ճյուղին, որը կտրում ենք մեր ձեռքով»». www.aravot.am. Գոհար Հակոբյան. Հուլիս 28,2015. Վերցված է Հուլիս 28,2015-ին.
  10. «Արտավազդ Փելեշյան. «Մենք կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք» - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  11. «Կինոյի և հեռուստատեսության ամբիոն | YSITC». Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  12. «Order Film». orderfilm.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  13. Shahverdyan, Lilit; Shahverdyan, Lilit (2021 թ․ նոյեմբերի 5). «The Pure Spirit of 'Zulali' Appears on the Big Screen». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  14. Artavazd Peleshyan. Poet of cinema, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  15. Edward Ghazaryan: Miracle worker / Էդուարդ Ղազարյան. հրաշագործը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  16. ՀՈԳԵՎԱՐՔ/AGONY/АГОНИЯ, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  17. Геноцид Начало, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  18. Դանիելյան, Գայանե (2023 թ․ հուլիսի 3). «Տեղի ունեցավ Օհան Դուրյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  19. Artavazd Peleshyan. Poet of cinema, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  20. Edward Ghazaryan: Miracle worker / Էդուարդ Ղազարյան. հրաշագործը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  21. ՀՈԳԵՎԱՐՔ/AGONY/АГОНИЯ, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  22. Artavazd Peleshyan. Poet of cinema, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  23. Edward Ghazaryan: Miracle worker / Էդուարդ Ղազարյան. հրաշագործը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  24. ՀՈԳԵՎԱՐՔ/AGONY/АГОНИЯ, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  25. «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի պաշտոնական թրեյլերը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  26. «Սիրտն իմ. Ռոբերտ Ամիրխանյան» ֆիլմի թիզերը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  27. «Ֆիլմի պրեմիերա․ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան»». Ardi. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  28. Zulali-Official Trailer (2021)| Order Film Production | (ENG-SUB) (HD), Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  29. ««Դավիթի այգին»․ ֆիլմ 44-օրյա պատերազմում զոհված երրորդ հազարամյակում Հայաստանում ծնված առաջին հայի մասին». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  30. «В Астане завершился международный телевизионный фестиваль "ТЭФИ-Содружество" | Kazakhstan Today». www.kt.kz (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  31. Sputnik. «Пелешян "принес Орфея" молодому коллеге: фестиваль "ТЭФИ-Содружество" подвел итоги». ru.armeniasputnik.am (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  32. «Фильм Айка Ордяна «Кинопоэт. Артавазд Пелешян» удостоен премии ТЭФИ». Инфотека 24 (ռուսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Օրդյան» հոդվածին։