Jump to content

Հրեա կանայք Հոլոքոստի ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլոքոստի ժամանակ սպանված 6 միլիոն հրեաներից շուրջ 2 միլիոնը կանայք էին։ 1941-1945 թվականներին հրեա կանայք հայտնվում էին նացիստական համակենտրոնացման ճամբարներում կամ թաքնվում՝ խուսափելու համար Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի ռեժիմի ներքո նացիստների կողմից բռնվելուց[1][2]։ Նրանք ենթարկվում էին սեռական ոտնձգությունների, բռնաբարությունների, բանավոր բռնության, ծեծի, ինչպես նաև նացիստների կողմից օգտագործվել են փորձեր կատարելու համար[3]։ Հրեա կանայք զգալի և առանձնահատուկ դեր են խաղացել դիմադրության և պարտիզանական ջոկատներում[4]։

Սոցիալական ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է հեղինակ Ջոան Ռինգելհայմը, կանայք՝ շնորհիվ իրենց յուրահատուկ հատկությունների, ինտերնացիոն/համակենտրոնացման ճամբարներում ավելի սնուցող միջանձնային վարք են դրսևորել, քան արական սեռի ներկայացուցիչները[5]։ Այնուամենայնիվ, տղամարդիկ ճամբարներում ստեղծեցին նաև սոցիալական աջակցության ցանցեր[6]։

Հոլոքոստը վերապրածներից մի կին՝ Ռոուզ անունով, պատմում է իրենց ստեղծած ցանցերի մասին։

…կանայք այնպես էին փնտրում միմյանց կարծես կապիկներ լինեին, ովքեր բռնում են միմյանց և տաքացնում։… Ինչ-որ մեկը գրկում է քեզ, և դու հիշում ես...կարծում եմ, որ ավելի շատ կանայք գոյատևեցին... տղամարդիկ ճանճերի պես ընկան։ Այնտեղ տղամարդիկ նույնպես ընկերներ էին։ Նրանք զրուցում էին միմյանց հետ, բայց խնձորի դիմաց իրենց հացը չէին վաճառի մյուսին։ Նրանք ոչինչ չէին զոհաբերի։ Տեսնում եք, սա էր տարբերությունը[5]։

Սեռական բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստի ժամանակ հրեա կանայք առավելապես խոցելի էին նացիստական առևանգողների կողմից սեռական բռնության ենթարկվելու համար[7]։ Կանայք մուտք գործելիս անմիջապես բռնության են ենթարկվել, քանի որ «դաջվածքը, մազահեռացումը, մարմնի խոռոչ ներխուժումը՝ դեգրադացիայի, նվաստացման և ապրանք դառնալու համակարգված գործընթացի մի մասն էին կազմում»[8]։ Ցեղասպանության պայմանները բացասաբար են ազդել կանանց վերարտադրողական կարողությունների վրա։ Հոլոքոստը վերապրած մի քանի կանայք նշել են, որ իրենց մոտ զարգացել է ամենորեա, ինչը նվազեցրել է երեխաներ ունենալու հավանականությունը[7]։ Բռնաբարությունը Հոլոքոստի ժամանակ կանանց համար հիմնական վտանգներից մեկն էր[9]։ Երբեմն նրանց բռնաբարում էին, ապա սպանում[7]։ Հաղորդվում էր, որ մի ՍՍ–ի սպա «սովորություն ուներ կանգնել դռան շեմին և շոշափել գազային բունկեր մտնող երիտասարդ կանանց ինտիմ մասերը։ Եղել են նաև դեպքեր, երբ բոլոր կարգի ՍՍ-ի տղամարդիկ իրենց մատները մտցրել են գեղեցիկ երիտասարդ կանանց հեշտոցները»[7][10]։

Հաղորդվում էր, որ «Արևելյան Եվրոպայում գործող ՍՍ-ի զինծառայողների և ոստիկանության ստորաբաժանումների 50-80%-ը մեղավոր է եղել հրեա կանանց սեռական բռնության մեջ»[11] ոչ միայն սեռական հաճույք ստանալու՝ այլև նրանց գերիշխանություն գործադրելու և ապամարդկայնացնելու համար։ Դա արվել է նացիստական օրենքին հակառակ, որն արգելում էր էթնիկ գերմանացիների և հրեաների միջև սեռական հարաբերությունները, ինչը պատժվում էր ազատազրկմամբ կամ մահապատժով։ Եղել են դեպքեր, երբ անպաշտպան հրեա կանայք ՍՍ ստորաբաժանման երեկույթների ժամանակ բազմիցս ենթարկվել են սեռական ոտնձգությունների, մինչև նրանք արյունահոսությամբ ընկել են հատակին։ Որոշ պատմաբաններ եզրակացնում են, որ քանի որ ՍՍ սպաներն ու զինվորները տղամարդիկ էին, հրեա տղաներն ու տղամարդիկ սեռական բռնության ենթարկվելու ավելի ցածր ռիսկում էին, քան կանայք[11][12]։

Վաղաժամ ծննդաբերությունը նաև վտանգեց կանանց գոյատևումը համակենտրոնացման ճամբարներում ՝ նրանց վրա ունենալով ֆիզիկական և հուզական ազդեցություն։ Երեխայի ծնվելուց հետո կանայք իրենց նորածինների հետ միասին սպանվում էին։ Հուշագրություններից որոշում ներկայացվում են սադիստական արարքներ․ «ՍՍ-ի տղամարդիկ և կանայք զվարճանում են հղի կանանց մահակներով և մտրակներով ծեծելով, տալիս նրանց շներին հոշոտելու, մազերից քաշելով և ծանր գերմանական կոշիկներով ոտքերով հարվածում որովայնին։ Հետո, երբ հղի հրեա կանայք ուշաթափվում էին, նրանց ողջ-ողջ նետում էին դիակիզարան»[7]։ Բռնաբարությունները, անցանկալի հղիությունները, հարկադիր աբորտները, բժշկական փորձերը և/կամ հետազոտությունները, ինչպես նաև ստերիլիզացումը տարածված էին և նպաստում էին սեռական ոտնձգություններին, որոնց բախվում էին շատ հրեա կանայք Հոլոքոստի ժամանակ[13]։

Սեռն ընդդեմ ինքնության[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեա կանայք և մայրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրկվածների պատմություններում մոր և հոր միջև հիմնական տարբերությունները պայմանավորված էին բանտարկված հրեա տղամարդկանց և կանանց գենդերային դերերով[14]։ Կանայք սովորաբար իրենց անվանում էին փոխնակ մայրեր[14] և ընդգծում իրենց նուրբ կանացի հատկությունները՝ նկարագրելով ճամբարներում գտնվելու իրենց փորձը :Նրանց համար լինել կին Հոլոքոստի ժամանակ նշանակում էր լինել կնոջ բոլոր դերերում։ Նրանք իրենց համարում էին քույրեր, մայրեր, դուստրեր և այլն[14]։ Մայրությունը ներկայացնում էր նրանց սեռը, քանի որ նրանք անընդհատ անհանգստանում էին իրենց երեխաների համար։

Հրեա կանայք որպես պարտիզաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեա կանայք բախվեցին բազում մարտահրավերների, սակայն մեծ դեր խացաղին հրեական պարտիզանական շարժման մեջ՝ դիմադրելով Նացիստական Գերմանիային, որը օկուպացրել էր գրեթե ամբողջ Եվրոպան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այս կանայք փախել են հրեական գետտոներից ամբողջ շրջափակված տարածքում ՝ միանալու անտառում գտնվող պարտիզաններին ՝ նացիստների հետապնդումներից խուսափելու և գոյատևելու իրենց շանսերը բարելավելու համար[15]։ Շատ կանայք հաջողությամբ միացան պարտիզանական ջոկատներին, հատկանշական էր Բելսկու ջոկատը[15]։ Բելսկու ջոկատն ուներ ամենամեծ թվով պարտիզանուհիները՝ 1018 անդամներից մոտ 364 կին[15]։ Այնուամենայնիվ, պարտիզանական ջոկատները հիմնականում բաղկացած էին տղամարդկանցից, իսկ ռազմական գործունեությունը տղամարդկանց մեծ մասն էր։ Երբ կանայք փախչում էին նացիստների հետապնդումից՝ հասնելու այս ստորաբաժանումներին, նրանք հիմնականում դա անում էին «որովհետև նրանք փրկություն էին փնտրում, ոչ թե այն պատճառով, որ կռվում էին թշնամու դեմ»[15]։

Այս պարտիզանական ջոկատների սոցիալական համախմբվածությունը երբեմն արտացոլում էր ավելի լայն հասարակական հայացքներ, ներառյալ գենդերային կարծրատիպերն ու ակնկալիքները։ Այս գործոններն ազդել են կին պարտիզանների դերերի վրա։ Հետագայում, պարտիզաններին միացած կանայք հակված էին «բացառվել մարտական ​​ծառայությունից և ղեկավար պաշտոններից»[4] և ենթարկվել գենդերային խոցելիության։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ կանայք, նախքան անտառ գնալը, գիտեին, որ բռնաբարության կամ սպանության իրական ռիսկեր կան[6]։ Պարտիզանական ջոկատներին միանալուց հետո կանանց վրա հաճախ ճնշում էին գործադրում այդ ստորաբաժանումներում տղամարդկանց հետ հարաբերությունների մեջ մտնելու համար, կամա թե ակամա կանանց համար տրամադրված պաշտպանության պատճառով[6]։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում կանայք խտրականության չէին ենթարկվում և համարվում էին արժեքավոր։ Մասնավորապես, Բելսկու ջոկատում կանայք առանցքային դեր են խաղացել ճամբարի կառավարման գործում՝ որպես բուժքույրեր կամ բժշկական անձնակազմի անդամներ ապահովելով սնունդ և օգնելով վիրավոր կամ հիվանդ պարտիզաններին[15]։

Հրեա կանանց դիմադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմադրության մեջ ներգրավված էին ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, սակայն ժամանակակից քննարկումներում կանանց դերը հաճախ անտեսվում է։ Երբեմն կանայք օգտագործվում էին նացիստների ուշադրությունը գրավելու և նրանց դարանակալելու կամ անձամբ սպանելու համար։ Որոշ կանայք նույնպես աշխատել են անհատապես՝ պահպանելով դիմադրությունը։ Ֆրեդի Օվերստիգենը և նրա ավագ քույրը 14 և 16 տարեկան էին, երբ նրանք միացան հոլանդական դիմադրությանը։ Քույրերը հանդիպեցին Հաննի Շաֆթին, և երեքն էլ աշխատում էին որպես թիմ ՝ սպանելով նացիստական զինվորներին։ Նրանց երիտասարդ տարիքը նրանց թույլ էր տալիս խուսափել կասկածներից և օգտագործել նացիստական անվտանգության թույլ կողմերը։ Հիմնականում այս եռամիասնությունը թշնամու զինվորներին գայթակղեց դարանակալումների մեջ, որոնք կազմակերպում էին իրենց պարտիզանական բջջի ավագ անդամները[16]։

Վարշավայի համալսարանի շրջանավարտ «Փոքրիկ հյուսերով Վանդա» մականունով 24-ամյա հրեա Նյուտա Թեյթելբաումը արժեքավոր թիրախ էր Գեստապոյի համար։ Թեյթելբաումը հագնվում էր լեհ ֆերմերի պես և փորձում էր նացիստական զինվորներին հրապուրել մեկուսի վայր։ Հենց որ նացիստ սպան կորցրեց իր զգոնությունը, Թեյթելբաումը սպանեց նրան ատրճանակով։ Մի անգամ Թեյթելբաումը գնդակահարեց երկու նացիստների և վիրավորեց երրորդին։ Լինելով չբավարարված ՝ նա վիրավոր նացիստին հետևեց մինչև դաշտային հիվանդանոց, մտավ այնտեղ՝ հագնվելով բժշկի խալաթ և սպանեց նացիստական պահակին և ոստիկանին, ովքեր բուժում էին իրենց վիրավոր ընկերոջը[17]։

Հրեա կանայք աշխատանքային ճամբարներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կանայք հավատում էին, որ աշխատանքային ճամբարները նրանց հնարավորություն կտան աշխատելով դուրս գալ Գետտոյից, բայց այլ կանայք փորձում էին փախչել։ Ճամբարների պայմանները շատ ավելի դաժան էին, քան սովորաբար ենթադրվում էր։ Ռենա Կորնրայխ Գելիսենը հիշում է, որ ինքն իրեն ասում էր. «Մենք երիտասարդ ենք… մենք շատ կաշխատենք և կազատվենք»[18]։ Գելիսենը, ով կամավոր գնաց աշխատանքային ճամբար՝ անտեղյակ լինելով դրանց իրական բնույթից, ասում էր, որ այդպիսին է աշխատանքային ճամբարի իր նախնական գաղափարը։ Ճամբարների ներսում իրականությունն ակնհայտ դարձավ։ Կանայք զրկված էին հագուստից, անձնական իրերից և մազերից։ «Նրանք կտրում են մեր գլուխները, ձեռքերը. նույնիսկ հասարակ մազերը թափվում են նույնքան արագ և դաժանորեն, որքան մարմնի մնացած մազերը»[18]։

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստի գլխավոր նպատակը հրեաների ոչնչացումն էր։ Այնուամենայնիվ, նացիստական ռեժիմը աշխատանքային ճամբարներում պահում էր մեծ թվով հրեա բանվորներ։ Հրեաների ցեղասպանության նացիստական ​​նպատակին հասնելու համար աշխատանքային ճամբարները պատահական պարբերականությամբ անցկացրին «ընտրություններ»։ Կանայք հիմնականում պատահականորեն շարվում էին սպանվելու կամ խնայելու համար։ Գելիսենն ասում էր․ «Ընտրությունները պատահական են։ Չի կարելի ասել, թե ինչ հաճախականությամբ են կրկնվում…», շարունակում է իր խոսքը՝ ասելով. «Սովորաբար կա մեկ ՍՍ-ական, ով դատավճիռ է կայացնում, մինչդեռ մնացածները դիտում են, և երբեմն լինում են երկու ՍՍ-ական, որոնք եթե քեզ մատնանշեն՝ ապա դեռ ողջ ես մնալու»[18]։

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելիսենն ասում է․ «Եթե պատերազմը լավ է ընթանում գերմանացիների համար, ժամանակ առ ժամանակ նրանք մի կտոր միս են դնում [իրենց] ապուրի մեջ կամ հացի հետ, իսկ մենք կամաց-կամաց լիզում ենք մեր դատարկ ափերը՝ համտեսելով մարգարինի կամ մանանեխի քսուքը»[18]։ Բացի այդ փոքր ամենօրյա չափաբաժիններից, նրանք ստանում էին առավոտյան թեյ, ապուր՝ ճաշի համար և հաց՝ ընթրիքի համար։ Այնուամենայնիվ, ժամանակի մեծ մասը նրանք պարզապես ջուր էին ստանում և ավելի քիչ, քան իրականում պետք էր։ Նրանք միշտ սոված էին և ավելին էին ուզում։ «Ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում՝ սնունդ, թե ազատություն»[18]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային ճամբարներում աշխատանքը լարված էր եղանակային ծանր պայմանների և ՍՍ-ի կողմից մշտական վերահսկողության պատճառով։ Բանտարկյալները հաճախ ֆիզիկական աշխատանք էին կատարում արևի տակ, «երբ նրանց գլուխները տաք էին»[18]։ Գելիսենը ճամբարներում կատարել է բազմաթիվ տարբեր աշխատանքներ։ Նա ասում է, որ ֆիզիկական ցավն անհամեմատելի էր այն ամենի հետ, ինչ նախկինում զգացել էր։ «Մենք աշխատում ենք նոր բլոկների վրա ՝ ավազը փորելով խորը փոսից և անցնում ցանկապատերի միջով»։ Այնուամենայնիվ, Ռենան փորձ է ունեցել այդ հարցում և ասում է. «Մենք ամուր ձեռքեր ունենք։ Նրանք այլևս չեն արյունահոսում երկար ժամերի աշխատանքից...»[18]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Holocaust Timeline: Statistics of the Holocaust». The History Place. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  2. Hedgepeth, Sonja (2010). Sexual Violence against Jewish Women during the Holocaust. Lebanon: University Press of New England. էջ 16. ISBN 978-1584659044.
  3. United States Holocaust Memorial Museum. «Women During the Holocaust». Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  4. 4,0 4,1 Tec, Nechama (1996 թ․ հունվար). «Women in the Forest». Contemporary Jewry. 17: 34–47. doi:10.1007/BF02965404. S2CID 145091754.
  5. 5,0 5,1 Ringelheim, Joan (1998). Different Voices: Women and the Holocaust. Paragon House. ISBN 978-1557785046.
  6. 6,0 6,1 6,2 Tec, Nechama (2003). Resilience and Courage: Women, Men and the Holocaust. Yale University Press.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Goldenberg, Myrna (1996 թ․ նոյեմբեր). «Lessons learned from Gentle Heroism: Women's Holocaust Narratives». The Holocaust: Remembering for the Future. Annals of the American Academy of Political and Social Science. 548: 78–93. JSTOR 1048544.
  8. Waxman, Zoë (2017). Women in the Holocaust: a feminist history. Oxford University Press. էջ 91. ISBN 9780199608683.
  9. Sinnreich, Helene (2008). «'And it was something we didn't talk about': Rape of Jewish Women during the Holocaust». Holocaust Studies. 14 (2): 1–22. doi:10.1080/17504902.2008.11087214. ISSN 1750-4902. S2CID 162601966.
  10. Sinnreich, Helene (2008). «'And it was something we didn't talk about: Rape of Jewish Women during the Holocaust». Holocaust Studies. 14 (2): 1–22. doi:10.1080/17504902.2008.11087214. ISSN 1750-4902. S2CID 162601966.
  11. 11,0 11,1 Katz, Steven (2012). Modern Judaism, Volume 32, Number 3. Oxford University Press. էջեր 293–322.
  12. Glowacka, Dorota (2020). «Sexual Violence against Men and Boys during the Holocaust: A Genealogy of (Not-So-Silent) Silence». German History (անգլերեն). 39: 78–99. doi:10.1093/gerhis/ghaa032.
  13. «Sexual Violence in the Holocaust: Perspectives from Ghettos and Camps in Ukraine | Heinrich Böll Stiftung | Kyiv - Ukraine». Heinrich-Böll-Stiftung (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.
  14. 14,0 14,1 14,2 Feinstein, Margaret Myers (Spring 2007). «Absent Fathers, Present Mothers: Images of Parenthood in Holocaust Survivor Narratives». Jewish Women in the Economy. Nashim: A Journal of Jewish Women's Studies and Gender Issues. 13.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Vershitskaya, Tamara (Fall 2011). «Jewish Women in the Partisans in Belarus». Journal of Ecumenical Studies. 46 (4): 567–572.
  16. Little, Becky. «This Teenager Killed Nazis With Her Sister During WWII». History. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  17. Batalion, Judy (2021 թ․ մարտի 18). «The Nazi-Fighting Women of the Jewish Resistance». The New York Times. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Gelissen, Rena Kornreich, and Macadam, Heather Dune. 2015. Rena’s Promise. Boston, MA: Beacon Press.