Jump to content

Հրեական բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեական բանակ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակnetwork or movement of the French Resistance?
Երկիր Ֆրանսիա
Մտնում էԴիմադրության շարժում
ՏեղաբաշխումԹուլուզ
ՀիմնադիրԱբրահամ Պոլոնսկի և Lucien Lublin?
ՃակատամարտերLiberation of France?

«Հրեական բանակ» (հապավված՝ ՀԲ[1]) (ֆր.՝ Armée Juive, հապավված՝ AJ[2]), (եբրայերեն՝ הצבא היהודי‎, ха-Цава ха-йехуди), հրեական սիոնիստական ռազմականացված կազմավորում՝ ստեղծված Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Ֆրանսիայում. հրեական Դիմադրության շարժման կարևորագույն կազմակերպությունը այդ երկրում[3][4]։ Մահից փրկել է տասնյակ հազարավոր հրեաների[5], նրանց շարքում՝ հազարավոր երեխաների[6]։ Ստեղծել է մարտական ջոկատներ՝ նացիստների և վերջիններիս հետ համագործակցողների դեմ պայքարելու, Արևմտյան դաշնակիցների կողմից հանդես գալով՝ Երրորդ ռայխի դեմ մարտնչելու, ինչպես նաև՝ Պաղեստին ուղարկելու և այնտեղ գործող ընդհատակյան ռազմական կազմավորումները համալրելու նպատակով[4]։ Մասնաճյուղեր է ունեցել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։ Կենտրոնական բաժանմունքը գտնվել է Թուլուզում։ Իրականացրել է մոտավորապես երկու հազար մարտական գործողություն, այդ թվում՝ 750 դիվերսիա երկաթուղում և 32 պայթեցում ռազմական գործարաններում[7]։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո մասնակցել է Ալիյա Բեթին՝ հրեաների անլեգալ (անօրինական) բնակեցմանը Պաղեստինում[8]։

«Հրեական բանակը» եղել է անկախ կազմակերպություն, չի ենթարկվել ո՛չ ֆրանսիական Դիմադրության շարժման ղեկավարությանը և ո՛չ էլ ժամանակի սիոնիստական կազմակերպություններին, սակայն համագործակցել է Ֆրանսիայում և այլ երկրներում գործած հականացիստական ուժերի, հրեական խմբավորումների ու շարժումների հետ[9][10]։

Հրեական Դիմադրության շարժման ակտիվիստների պարգևատրում Տառապյալների անտառում

Իսրայելում երկար տարիներ միջոցներ չէին ձեռնարկում Հրեական բանակի զոհված մարտիկների հիշատակը հավերժացնելու նպատակով։ Տառապյալների անտառում տեղի ունեցած արարողություններից մեկի ժամանակ Բնեյ Բրիտի համաշխարհային կենտրոնի նախագահն ասել է[11]։

Հանուն հրեաների կյանքերը փրկելու իրենց իսկ կյանքը վտանգի ենթարկած հարյուրավոր հրեաների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Մենք հիմա գտնվում ենք մի երկար ճանապարհի սկզբնամասում, ճանապարհ, որը մեզ տանելու է դեպի պատմական արդարության հաստատում՝ նրանց հիշատակի հավերժացում։

[11].

  • 2018 թվականին Երուսաղեմի Պիսգաթ Զեև շրջանում մի ճեմուղի կոչվել է Հրեական բանակի հիմնադիրներից մեկի՝ Սառա Քնութի անունով[12]։
  • 2018 թվականին՝ «Աղետի օրը» Տառապյալների անտառում անցկացված արարողությունը նվիրված էր այն հրեաների հիշատակին, ովքեր Ֆրանսիայում հրեաների էին փրկել[11]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лазарис, В. Три женщины. — Тель-Авив : Ладо, 2000. — С. 222—383.
  • Хазан, Владимир Ильич. Довид Кнут: Судьба и творчество. — Лион : Centre d'Etudes Slaves Andre Lirondelle, Universite Jean-Moulin, 2000. — 209 с.
  • Кнут, Довид. Воспоминания Хавы Киршнер // Собрание сочинений. — Иерусалим : Еврейский университет. Кафедра русских и славянских исследований, 1998. — Т. 2. — С. 107—114. — ISBN 965-222-798-6.
  • Деган, Мирьям. Благотворная жажда. — Литературное обозрение. — 1996. — № 2 (Вокруг «Чисел»).
  • Anny Latour (Анни Латур). The Jewish Resistance in France (Еврейское сопротивление во Франции) :

[անգլ.] / пер. с франц. Irene R. Ilton. — Нью-Йорк : Holocaust Publications, Inc, 1981. — 287 с. — ISBN 0-89604-026-7.

[անգլ.] / пер. с франц. Nathan Bracher. — Ганновер и Лондон : Brandeis University Press, University Press of New England, 2001. — 601 с. — ISBN 1–58465–144–X.

[անգլ.]. — Notre Dame, Indiana : University of Notre Dame Press, 2005. — 388 с.

[անգլ.]. — Լոնդոն : University of London, 2006.

[անգլ.]. — Վաշինգտոն : United States Holocaust Memorial Museum, 2015. — Т. 4. — 565 с. — ISBN 1-44223-626-4.

[անգլ.]. — Դետրոյտ : Wayne State University Press, 1981. — 533 с. — ISBN 978-0-8143-1672-6.

  • ירמיהו (ירמה) הַלפֶּרן (Ирмиягу (Ирма) Гальперн). אריאדנה סקריאבינה (Ариадна Скрябина) :

[иврит]. — הנשכחים (Забытые). — Тель-Авив : מקדה (Македа), 1959. — Т. 5. — 36 с.

  • David Knout (Кнут, Довид). Contribution à l'histoire de la résistance juive en France 1940-1944 (Вклад в историю еврейского сопротивления во Франции 1940—1944) :

[]. — Париж : Centre de Documentation Juive Contemporaine, 1947. — 182 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лазарис, 2000, էջ 308
  2. Бен-Давид, 2002, էջ 89
  3. «מחקר > ארצות > פרטיזנים לוחמי מחתרות > צרפת" (Исследование > Страны > Партизаны и подпольщики > Франция)» (եբրայերեն). "הלוחם היהודי במלחמת העולם השנייה" (Еврейский воин во Второй мировой войне). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 רנה פוזננסקי (Рене Познански). «תנועות הנוער הציוניות בצרפת והאחדות בעולם היהודי 1944—1940 (Сионистские молодёжные движения во Франции и единение в еврейском мире 1940—1944)» (PDF) (եբրայերեն). Яд ва-Шем. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. Гуэта, 2001, էջ 141
  6. Гуэта, 2001, էջ 143
  7. Сопротивление антинацистское՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում.
  8. Бен-Давид, 1995, էջ 31—32
  9. Познански, 2001, էջ 156—157
  10. Бен-Давид, 2002, էջ 83
  11. 11,0 11,1 11,2 «טקס יום השואה ביער הקדושים הוקדש למצילים היהודים (Церемония в День Катастрофы в лесу Мучеников, посвящённая еврейским спасателям)» (եբրայերեն). Сайт Еврейского национального фонда. 2018 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  12. «מועצת עיריית ירושלים מס' 55, דו"חות המובאים לאישור המועצה, סעיף 9 (Городской комитет Иерусалима, заседание № 55, протоколы на утверждение комитетом, пункт 9)» (PDF) (եբրայերեն). Официальный сайт муниципалитета Иерусалима. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • מיכל סקופ. «מצאו אותי» (PDF) (եբրայերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.