Հրապարակայնության հանրահավաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրապարակայնության հանրահավաք

Հրապարակային հանրահավաք (ռուս.՝ Ми́тинг гла́сности), 1965 թվականի դեկտեմբերի 5-ին Մոսկվայի Պուշկինսկայա հրապարակում այլախոհների և նրանց համակիրների կողմից անցկացված հանրահավաք։ Այն դարձավ հետպատերազմյան ԽՍՀՄ-ում առաջին հանրային զուտ քաղաքական ցույցը[1]։

Հանրահավաքի կազմակերպիչներ և ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահավաքը կազմակերպել էին մաթեմատիկոս Ալեքսանդր Եսենին-Վոլպինը, ֆիզիկոս Վալերի Նիկոլսկին (1938-1978), նկարիչ Յուրի Տիտովը և նրա կինը՝ Ելենա Ստրոևան։ Դրան մասնակցում էին նաև այլ այլախոհներ (մասնավորապես՝ Յուրի Գալանսկովը, Վլադիմիր Բուկովսկին, Օլեգ Վորոբյովը), ուսանողներ և գրողներ։ Դեկտեմբերի 5-ը պատահականորեն չի ընտրվել, այդ օրը ԽՍՀՄ-ում նշվում էր Խորհրդային Սահմանադրության օրը։ Հանրահավաքի հիմնական կարգախոսը մինչ այդ ձերբակալված Անդրեյ Սինյավսկու և Յուլի Դանիելի առաջիկա դատավարության հրապարակայնության պահանջն էր։ Բողոքի ցույցի մասնակիցները նաև պաստառներ էին բարձրացրել կոչ անելով «հարգել Խորհրդային Սահմանադրությունը»։ Հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական կոչ»-ը, հավաքի կազմակերպիչներին և համակիրներին էր բաժանել Եսենին-Վոլպինի[2] կողմից պատրաստված թռուցիկներ։ Հանրահավաքին մասնակցում էր մոտ 200 մարդ։ Մի քանի րոպե անց հանրահավաքը ցրվեց ՊԱԿ-ի կողմից, ձերբակալվեցին մոտ 20 ցուցարար (Ալեքսանդր Եսենին-Վոլպին, Յուրի Գալանսկով, Ապոլոն Շուխտ և ուրիշներ)։ Նրանց հարցաքննությունը տևեց երկու ժամ, այնուհետև արդյունքում մասնակիցները ազատ արձակվեցին։

Ըստ նրա հիշողությունների, հանրահավաքին մասնակցում էր գրող Վառլամ Շալամովը։ Նա չէր միացել հիմնական խմբին, կանգնել էր որոշակի հեռավորության վրա և մնացել աննկատ ու հասցրել էր ժամանակին հեռանալ։

Հանրահավաքի հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահավաքի որոշ մասնակիցներ (Ալեքսանդր Դրանով, Օլեգ Վորոբյով) ազատվեցին ինստիտուտներից, մնացածը մշակվեցին կուսակցական և կոմերիտական ժողովներում։

Մեկ տարի անց «հրապարակային հանրահավաքի» հիշատակին նվիրված միտինգ էր կազմակերպվել, հետագայում էլ ամեն տարի ցուցարարները շարունակում էին հավաքվել Պուշկինի հուշարձանի մոտ մինչև Սահմանադրության օրը 1977 թվականի հոկտեմբերի 7-ը տեղափոխելը[3]։ 1995 թվականին «Հուշահամալիր»-ը հրատարակեց հանրահավաքի մասնակիցների հուշերի ժողովածուն։ 1965 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացված հանրահավաքը նկարագրված է նաև «Նրանք ընտրել են ազատությունը» վավերագրական ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 5 декабря 1965. М. Сост. Зубарев Д. И.2005
  2. А. Есенин-Вольпин «Гражданское обращение» Archived 2005-04-27 at the Wayback Machine.
  3. (Источник: 5 декабря 1985. М. Сост. Зубарев Д. И.2005)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]