Հրաչ Մուրադյան (հաղորդավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչ Մուրադյան (այլ կիրառումներ)
Հրաչ Վաչիկի Մուրադյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1983(1983-11-10) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Կարողությունհաղորդավար, պրոդյուսեր,դերասան
Մասնագիտություն
Աշխատավայր«ATV»
Կայքinstagram.com/hrachmuradyan
 Hrach Muradyan Վիքիպահեստում

Հրաչ Վաչիկի Մուրադյան (նոյեմբերի 10, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, պրոդյուսեր, դերասան։ Ներկայումս աշխատում է «ATV» հեռուստաընկերությունում որպես «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հաղորդավար և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Մուրադյանը (անգլ.՝ Hrach Muradyan,ռուս.՝ Грач Мурадян) ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում:1992-1997 թվականներին բնակվել է Մոսկվայում։ 2000 թվականին ավարտել է Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ 158 միջնակարգ դպրոցը։ 2000-2004 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում[1]։ 2016-2018 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-1999 թվականներին «Հայ FM» ռադիոկայանի հաղորդավար:2000-2002 թվականներին աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում որպես «Ի դեպ» երաժշտական ծրագրի հաղորդավար։ 2003-2005 թվականներին եղել է մի քանի հեռուստաալիքների և ռադիոկայանների հաղորդավար՝ «Ազգային երաժշտական ալիք» հ/ը, «Դինամիտ FM Երևան» ռադիոկայան, «Արմենակոբ» հեռուստաընկերությունում` վարել է «16» երիտասարդական ծրագիրը, Հայաստանի hանրային hեռուստաընկերությունում վարել է «Բաց նախագիծ»-ը,որը հայկական հեռուստատեսության պատմության առաջին թոք շոուն էր։

2005-2010 թվականներին «Ավրորա» ռադիոկայանով վարել է «Արչի շոու» և «Բարի երեկո ավրորա» ծրագրերը։ 2010-2011 թվականներին եղել է «Դար 21» հեռուստաընկերության «Դարի գիշեր» հաղորդաշարի հաղորդավարը։ 2010 թվականից «ATV» հեռուստաընկերությամբ վարում է «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն, որի պրոդյուսերն է։

2012 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի հաղորդավար։ 2013-2014 թվականներին եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բան ու գործ» հաղորդման,իսկ 2014-2015 թվականներին «Սոված խաղեր» ծրագրի պրոդյուսերը։ 2015 թվականին եղել է «ATV» հեռուստաընկերության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի պրոդյուսերը[2]։

2016 թվականի մարտից մինչև նոյեմբեր հանդիսացել է «Աբելի քույրը» հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսերը։ 2017 թվականից մինչև այսօր հանդիսանում է «Բյուրո N6» հաղորդման պրոդյուսերը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դասախոսներ/Հրաչ Մուրադյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  2. «ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆ,AV Production». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  3. «Super Mother II(2017) Full Cast & Crew».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]