Հրաչյա Փոլադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Փոլադյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1971(1971-05-16) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ

Հրաչյա Արշակի Փոլադյան (մայիսի 16, 1971(1971-05-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Իրաքում Հայաստանի երրորդ արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Փոլադյանը, որը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատող, Իրաքում Հայսատանի դեսպան է նշանակվել 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ նախագահի հրամանագրով[2]։ 2019 թվականի նոյեմբերի 29-ին Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամադ ալ Հաքիմը Բաղդադում ընդունել է Հայաստանի նոր դեսպան Փոլադյանի հավատարմագրի պատճենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլադյանը ծնվել է 1971 թվականին Երևանում՝ հայ ականավոր դիվանագետ, պատմաբան, արևելագետ և հեղինակ Արշակ Փոլադյանի ընտանիքում։

Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում և ունի արաբագիտության մագիստրոսի կոչում։ 1992-1994 թվականներին փոխանակման ծրագրով սովորել է Հալեպի համալսարանի արվեստագիտության ֆակուլտետում՝ աշխատելով իր «Խեյր ադ-Դին ալ-Ասադի հանրագիտարանի փոխաբերությունները» աշխատության վրա։ Ավարտելուց հետո 1987-1988 թվականներին աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տպարանում՝ որպես արաբերենի տպագրիչ։ Հայերենից բացի խոսում է ռուսերեն, անգլերեն և արաբերեն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլադյանը ամուսնացած է Զառա Բալայանի հետ և ունի երկու որդի։

Դիվանագետի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագետի կարիերան Փոլադյանը սկսել է 1993 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում՝ որպես Հայաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակից։ 1998-1999 թվականներին եղել է Դամասկոսում Հայաստանի դեսպանատան երկրորդքարտուղար, իսկ 1999-2001 թվականներին եղել է Հալեպում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար։ 2002-2006 թվականներին եղել է Դամասկոսում Հայաստանի դեսպանատան առաջին քարտուղար։ 2008-2011 թվականներին եղել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան փոխդեսպան և խորհրդական

Մինչև Իրաքում Հայաստանի դեսպանի իր ներկայիս պաշտոնը ստանձնելը, Փոլադյանը 2012-2018 թվականի հոկտեմբերի 25-ը եղել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Արաբական երկրների և Իսրայելի Ատաքին գործերի նախարարության բաժնի ղեկավար[3]։ Այս պաշտոնում նա պատասխանատու է եղել նշված տարածաշրջանների երկրների հետ քաղաքական, տնտեսական և մշկութային երկկողմանի քաղաքականության ձևավորման և իրականացման համար։

Փոլադյանը Երևանի շտաբում մի քանի այլ պաշտոններ է զբաղեցրել։ Եղել է տեղեկատվական բաժնի պետը, աշխատել է քաղաքականության պլանավորման վարչությունում (2006-2008), եղել է նաև Մերձավոր Արևելքի վարչության երկրորդ քարտուղարը (2001-2002), Եվրոպական դեպարտամենտի երրորդ քարտուղար (1996-1998)[4]։

Ունի առաջին դասի պետական խորհրդականի դիվանագիտական աստիճան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016: Արտաքին գործերի նախարարի պատվո շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». www.president.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. LLC, Helix Consulting. «Hrachya Poladyan appointed Armenia's ambassador to Iraq - aysor.am - Hot news from Armenia». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Hrachya Poladyan appointed Ambassador of Armenia to Iraq». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Ambassador Poladian's official CV, MFA of Armenia» (PDF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]