Հրաչյա Արսենի Մելիքյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Մելիքյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Արսենի Մելիքյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 8, 1947 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | մարտի 6, 2006 (58 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Կայք | hrachyamelikyan.com |
Հրաչյա Արսենի Մելիքյան (մայիսի 8, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2006, Երևան, Հայաստան)[1], հայ կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի կլառնետի, ապա՝ կոմպոզիցիայի դասարանը՝ Էմին Արիստակեսյանի ղեկավարությամբ։ 1971 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Էդվարդ Միրզոյանի դասարան)։ 1972 թվականից եղել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, 1995-2001 թվականներին՝ ՀԿՄ պատասխանատու քարտուղար։ Միաժամանակ ղեկավարել է միության «Արճեշ» հրատարակչությունը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է «Աբսուրդի վերջը կամ օտար արյուն» օպերան, «Ամբոխները խելագարված», «Ձոն սիրուն» վոկալ-սիմֆոնիկ պոեմները, կոնցերտներ ջութակի և նվագախմբի (1987), թավջութակի և կամերային նվագախմբի (1989, 1993), դաշնամուրի և կամերային նվագախմբի (1985) համար, փողային կվինտետներ (1984, 1988), փողային կվարտետ (1978), 4 լարային կվարտետ, տրիո կլառնետի, ջութակի և դաշնամուրի (1984, Դմիտրի Շոստակովիչի հիշատակին), տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի (1989, Առնո Բաբաջանյանի հիշատակին), տրիո ջութակի, ալտի, թավջութակի և վիբրաֆոնի, «Հեքիաթների աշխարհում» (24 պիես՝ դաշնամուրի համար), «12 նազանքներ»՝ ֆագոտի, 12 պիես թավջութակի և դաշնամուրի, 3 կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար սոնատներ, անսամբլներ, կինոերաժշտություն[2]։
Հեղինակել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտություններ[3]՝
- «Նվագախումբն անցավ փողոցով», 1976
- «Երկնագույն առյուծ», 1979
- «Այցելություն» (կարճամետրաժ), 1979
- «Այդքան սպասվող օրը», 1988
- «Մենք դեռ կհանդիպենք», 1984
- «Հնարամիտ գյուղացին» (անիմացիա), 1984
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ պետական մրցանակ, 2005
- Համամիութենական մրցույթի դափնեկիր, 1969, Մոսկվա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Հրաչյա Սուրենի Մելիքյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 389)։ |
- Մայիսի 8 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 6 մահեր
- 2006 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ