Հրաչյա Արսենի Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Մելիքյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Արսենի Մելիքյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 8, 1947(1947-05-08)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմարտի 6, 2006(2006-03-06) (58 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Կայքhrachyamelikyan.com

Հրաչյա Արսենի Մելիքյան (մայիսի 8, 1947(1947-05-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2006(2006-03-06), Երևան, Հայաստան)[1], հայ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի կլառնետի, ապա՝ կոմպոզիցիայի դասարանը՝ Էմին Արիստակեսյանի ղեկավարությամբ։ 1971 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Էդվարդ Միրզոյանի դասարան)։ 1972 թվականից եղել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, 1995-2001 թվականներին՝ ՀԿՄ պատասխանատու քարտուղար։ Միաժամանակ ղեկավարել է միության «Արճեշ» հրատարակչությունը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Աբսուրդի վերջը կամ օտար արյուն» օպերան, «Ամբոխները խելագարված», «Ձոն սիրուն» վոկալ-սիմֆոնիկ պոեմները, կոնցերտներ ջութակի և նվագախմբի (1987), թավջութակի և կամերային նվագախմբի (1989, 1993), դաշնամուրի և կամերային նվագախմբի (1985) համար, փողային կվինտետներ (1984, 1988), փողային կվարտետ (1978), 4 լարային կվարտետ, տրիո կլառնետի, ջութակի և դաշնամուրի (1984, Դմիտրի Շոստակովիչի հիշատակին), տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի (1989, Առնո Բաբաջանյանի հիշատակին), տրիո ջութակի, ալտի, թավջութակի և վիբրաֆոնի, «Հեքիաթների աշխարհում» (24 պիես՝ դաշնամուրի համար), «12 նազանքներ»՝ ֆագոտի, 12 պիես թավջութակի և դաշնամուրի, 3 կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար սոնատներ, անսամբլներ, կինոերաժշտություն[2]։

Հեղինակել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտություններ[3]՝

  • «Նվագախումբն անցավ փողոցով», 1976
  • «Երկնագույն առյուծ», 1979
  • «Այցելություն» (կարճամետրաժ), 1979
  • «Այդքան սպասվող օրը», 1988
  • «Մենք դեռ կհանդիպենք», 1984
  • «Հնարամիտ գյուղացին» (անիմացիա), 1984

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ պետական մրցանակ, 2005
  • Համամիութենական մրցույթի դափնեկիր, 1969, Մոսկվա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Հրաչյա Սուրենի Մելիքյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 389