Հրաչյա Սարուխան
Հրաչյա Սարուխան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1947 |
Ծննդավայր | Մարգահովիտ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 8, 2016 (69 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ուշագրավ աշխատանքներ | «Ի տրիտուր» «Աստծո առավոտ» «Վկայություններ» «Հրաշք օրեր» «Եզրագծեր» |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ «Մովսես Խորենացի» մեդալ |
Հրաչյա Սարուխան Վիքիքաղվածքում | |
Հրաչյա Սարուխան Վիքիդարանում |
Հրաչյա Լյուդվիգի Սարուխան (Հրաչիկ Լյուդվիգի Սարուխանյան, սեպտեմբերի 1, 1947, Համզաչիման (այժմ՝ Մարգահովիտ, Լոռու մարզ) - ապրիլի 8, 2016[1])[2], հայ թարգմանիչ, բանաստեղծ։ Հեղինակ է «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուների։ Հայաստանի գրողների միության անդամ է 1978 թվականից։
Կենսագրություն
[ویرایش | ویرایش مبدأ]Հրաչյա Սարուխանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գուգարքի շրջանի Համզաչիման գյուղում։ Ավարտել է Կիրովականի № 3 միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ՝ քոլեջ) գեղանկարչության բաժինը, 1974 թվականին ուսումը շարունակել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1977 թվականից աշխատում է Կիրովականի քաղաքային «Կայծ» թերթում։ Սարուխանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել նույն թերթում, 1966 թվականին։ 1978 թվականին արժանացել է տարվա լավագույն առաջին գրքի մրցանակին։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում կազմակերպված հատուկ դասընթացները[3]։
Առաջին անգամ տպագրվել է 1966 թվականին «Ավանգարդ» թերթում[4]։
Երկեր
[ویرایش | ویرایش مبدأ]- Ի տրիտուր, Երևան, 2005[5]։
- Աստծո առավոտ, Երևան, 1999[6]։
- Վկայություններ, Երևան, 1989[6]։
- Հրաշք օրեր, Երևան, 1981[6]։
- Եզրագծեր, Երևան, 1977[6]։
Թարգմանություններ (ռուսերենից)
[ویرایش | ویرایش مبدأ]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Տիխոնով Նիկոլայ, Կավ և կրակ (գրքի մեջ մտնող «Կիրովը մեզ հետ է» պոեմը և բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Հրաչյա Սարուխանը), Երևան, «Հայաստան», 1976, 251 էջ։
Մամուլ
[ویرایش | ویرایش مبدأ]- Բանաստեղծություններ։ «Գարուն», 1967, № 1։
Պարգևներ և մրցանակներ
[ویرایش | ویرایش مبدأ]Արժանացել է «Տարվա լավագույն առաջին գիրք», Հայաստանի գրողների միության, հայ պոեզիայի բարձրագույն՝ «Ավետիք Իսահակյանի անվան» մրցանակների, պարգևատրվել է «Մովսես Խորենացու», «Գրական վաստակի համար» մեդալներով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, Հայաստանի վարչապետի շնորհակալագրով։ Հայաստանի գրողների միության վարչության անդամ է։ Արժանացել է «Լոռվա ասպետ», «Մարգահովիտի պատվավոր քաղաքացի» կոչումներին։
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[7]։
Վերջերս էլ՝ սեպտեմբերի 9-ին բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Ղումաշյանը հրատարակեց «Հրաչյա Սարուխանի պոեզիան» մենագրությունը։
Տես նաև
[ویرایش | ویرایش مبدأ]Ծանոթագրություններ
[ویرایش | ویرایش مبدأ]- ↑ Մահացել է Հրաչյա Սարուխանը
- ↑ Հրաչյա Սարուխան. «Ինձ համար մեծ դարդ է էսօրվա հայի կերպարը»
- ↑ Հայաստանի գրողների միության կայք
- ↑ «Գարուն», 1967, № 1։
- ↑ Ի տրիտուր և անտրտունջ․ Վալերի Փիլոյան
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Հրաչյա Սարուխան. «Հիմիկվա մարդուն իմ պոեզիան չի հետաքրքրում»
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Արտաքին հղումներ
[ویرایش | ویرایش مبدأ]- Հունվարի 1 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Մարգահովիտ գյուղում ծնվածներ
- Ապրիլի 8 մահեր
- 2016 մահեր
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ բանաստեղծներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ