Jump to content

Հրաչյա Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեսրոպյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Ռաֆիկի Մեսրոպյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1980
ԾննդավայրԵրևան
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայաստան
Գործունեության տարիներ2000 -
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
պրոդյուսեր
youtube.com/user/1TIV

Հրաչյա Ռաֆիկի Մեսրոպյան (սեպտեմբերի 16, 1980(1980-09-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, «Ռակուրս» կինոարտադրող ընկերության հիմնադիր, գլխավոր պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Ռաֆիկի Մեսրոպյանը ծնվել է 1980 թվականին Երևանում։ 2002 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի[1] մշակույթի ֆակուլտետի, մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժինը՝ ստանալով ռեժիսորի որակավորում։ Արվեստանոցի դեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Արտաշես Հովհաննիսյան։ 2005-2010 թթ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ամբիոնի հայցորդ։ Պատրաստվում է «Սոցիալ-մշակութային միջավայրի ձևավորման մանկավարժական պայմանները» թեկնածուական ատենախոսության նախապաշտպանությանը։

Մասնագիտական գուծունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2000-2002 թթ. աշխատել է Էրեբունու մշակույթի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որպես կուլտ. կազմակերպիչ, այնուհետև մասսայական աշխատանքների բաժնի վարիչ։ Այդ տարիներին կազմակերպել է ավելի քան 50 շրջանային և քաղաքային նշանակության միջոցառումներ։
  • 2002-2008 թթ.աշխատել է Հայկական երկրորդ հեռուստաալիքում, որպես «Ամեն օր» ինֆորմացիոն, «Կինոմանիա» ժամանցային, «Ուսանողական շաբաթ» հեռուստաահաղորդումների ռեժիսոր։ Հ2 հեռուստաալիքում աշխատելու տարիներին ստեղծել է մի շարք հեռուստատեսային ֆիլմեր։
  • 2006 թ. Շանթ ՀԸ մասնակցել է «Հայսուպեր սթար 1»[2] հեռուստանախագծի ստեղծմանը, որպես ռեժիսոր­-մոնտաժող։
  • 2008 թ. Միր (հեռուստառադիոընկերություն) ՀՀ Ազգային մասնաճյուղում աշխատել է որպես ռեժիսոր­-մոնտաժող։
  • 2009 թ.-ից «Արմենիա պրոդակշն»[3] պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ։
  • 2011 թ. 1in.am որպես ռեժիսոր­-մոնտաժող։
  • 2014 թ. Հիմնադրել է «Ռակուրս» կինոարտադրող և պրոդյուսերական ընկերությանը և մեկնարկել է Արցախյան ազատամարտին նվիրված «Երկար վերադարձ» աշխատանքային անվանումով[4] գեղարվեստական ֆիլմի նախագիծը՝ բեմադրող ռեժիսոր Շավարշ Վարդանյան։
  • 2016 թ. телеканала Домашний ռեժիսոր­-մոնտաժող։
  • 2017 թ. REN TV և телеканала Домашний ռեժիսոր­-մոնտաժող։
  • 2017 թ. «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ATV և Armenia TV «Հայելուկ» հաղորդաշարի ռեժիսոր, պրոդյուսեր։

Նախագծեր և ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002-2006 թթ. - «Ամեն օր» ինֆորմացիոն-ժամանցային հեռուստահաղորդում (ռեժիսոր)
  • 2006 թ. - «Ուսանողական շաբաթ» հեռուստահաղորդում (ռեժիսոր)
  • 2006-2008 թթ. - «Կինոմանիա» ժամանցային հեռուստահաղորդում (ռեժիսոր)
  • 2004-2008 թթ.- «Նվիրում» հեռուստատեսային բացիկների շարք նվիրված հայ նշանավոր գրողներին ու բանաստեղծներին (ռեժիսոր)
  • 2006 թ. - «Տյառընդառաջ» հեռուստատեսային ֆիլմ (ռեժիսոր)
  • 2006 թ. - «Բուն բարեկենդան» հեռուստատեսային ֆիլմ (ռեժիսոր)
  • 2006 թ. - «Հայսուպեր սթար 1» հեռուստանախագիծ (ռեժիսոր մոնտաժող)
  • 2006 թ. - «Կաստանիետ» երաժշտական տեսահոլովակ - երգիչ՝ MISTER X (ռեժիսոր մոնտաժող)
  • 2007 թ. - «Ժպիտով ասել ճշմարտությունը» 4 մասանոց հեռուստատեսային ֆիլմում ներկայացված է սիրված դերասան և կատակերգու Արմեն Խոստիկյանի կյանքի մութ և լուսավոր էջերը (ռեժիսոր)
  • 2007 թ. - «Դժոխք» վավերագրական ֆիլմ նվիրված 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին (ռեժիսոր)
  • 2007 թ. - «4 տարբերակ» երաժշտական տեսահոլովակ - 4 Տարբերակ (ռեժիսոր մոնտաժող)
  • 2008 թ. - «Հայաստանի առաջին պարային օլիմպիադա» (կազմակերպիչ)
  • 2008 թ. - «Հայաստան» երաժշտական տեսահոլովակ - Մհեր (ադմինիստրատոր)
  • 2009 թ. - «Թամամ աշխարհ» հեռուստատեսային ֆիլմ՝ տեսահոլովակի մասին - երգչուհի՝ Եվա Ռիվաս (ռեժիսոր)
  • 2009 թ. - «Թամամ աշխարհ» երաժշտական տեսահոլովակ - երգչուհի՝ Եվա Ռիվաս (գլխավոր ադմինիստրատոր)
  • 2009 թ. - «Ես կուլամ» երաժշտական տեսահոլովակ - «Դորիանս համույթ» (ռեժիսոր)
  • 2010 թ. - «Apricot Stone» (Ծիրանի Կորիզ) երաժշտական տեսահոլովակ «Եվրատեսիլ 2010» - երգչուհի՝ Եվա Ռիվաս (ռեժիսոր)
  • 2010 թ. - «Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ» պրոմո-շրջագայություն - Հունաստան, Կիպրոս, Ռուսաստան (շրջագայության պատասխանատու - ռեժիսոր)
  • 2010 թ. - «Տաշիր» 5-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
  • 2010 թ. - «Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ» Օսլո - Եվա Ռիվաս (կազմակերպչական խմբի անդամ)
  • 2011 թ. - «ARMENIA MUSIC AWARDS» 6-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
  • 2012 թ. - «Հայ տղա» երաժշտական տեսահոլովակ - երգչուհի՝ Եվա Կանս (ռեժիսոր)
  • 2012 թ. - «Օրը» երաժշտական տեսահոլովակ - «Մանկական Եվրատեսիլ 2012» նախընտրական փուլի մասնակից՝ Ֆլորա Մխիթարյան (ռեժիսոր)
  • 2012 թ. - «Շնորհավոր ամանոր, մայրեր» գեղարվեստական ֆիլմի հայաստանյան պրեմիերա - պատվավոր հյուր՝ Ալեն Դելոն (կազմակերպիչ)
  • 2012 թ. - «ARMENIA MUSIC AWARDS» 7-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
  • 2013 թ. - «Տիպ-Տապ» երաժշտական տեսահոլովակ - երգչուհի՝ Եվա Կանս (ռեժիսոր)
  • 2013 թ. - «Շեկ-Շեկ» երաժշտական տեսահոլովակ - երգչուհի՝ Եվա Կանս (ռեժիսոր)
  • 2013 թ. - «ARMENIA MUSIC AWARDS» 8-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
  • 2013 թ. - «Երևան» երաժշտական տեսահոլովակ - Րաֆֆի Ալթունյան, Աշոտ Ղազարյան, Արսեն Սաֆարյան, Դավիթ Ամալյան (ռեժիսոր)
  • 2013 թ. - «45 վայրկյանի գինը» վավերագրական ֆիլմ նվիրված 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին (ռեժիսոր)
  • 2014 թ. - «Խաղ իմ կանոններով» գեղարվեստական ֆիլմ (ռեժիսոր մոնտաժող)
  • 2014 թ. - «Խաղ իմ կանոններով» երաժշտական տեսահոլովակ - ջութակահար՝ Վարդան Պողոսյան (ռեժիսոր)
  • 2014 թ. - «ARMENIA MUSIC AWARDS» 9-րդ ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
  • 2014 թ. - «Հայաստանի 4-րդ պարային օլիմպիադա» (կազմակերպիչ)
  • 2014 թ. - «Երկար վերադարձ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մեկնարկ - (պրոդյուսեր, 2-րդ ռեժիսոր)
  • 2015 թ. - «Հայաստանի 5-րդ պարային օլիմպիադա», «WADA Սուբկոնտինենտալ Կովկասի գավաթ 2015» (կազմակերպիչ)
  • 2016 թ. - «ARMENIA» AWARDS 10-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը սփյուռքում - Մոսկվա (կազմակերպչական խմբի անդամ, միջոցառման վիզուալ ձևավորման պատասխանատու)
  • 2016 թ. - «Героини нашего времени» 20 մասանոց դոկումենտալ ֆիլմերի շարք – Մոսկվա  (թողարկման ռեժիսոր) Телеканал "Домашний"
  • 2017 թ. - «Чего хотят женщины» դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) Телеканал "Домашний"
  • 2017 թ. - «Всё, что скрыто» դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) Телеканал "Домашний"
  • 2017 թ. - «Полет над мечтой» դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) "Матч ТВ"
  • 2017 թ. - «Время жить» դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) Телеканал "Домашний"
  • 2017 թ. - «The Panama Chronicles» 2 մասանոց դոկումենտալ ֆիլմ – Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) RT
  • 2017 թ. - «Засекреченные списки» 20 մասանոց դոկումենտալ հատուկ թողարկում - Մոսկվա (ռեժիսոր մոնտաժող) РЕН ТВ
  • 2017 թ. - «Հայելուկ» հաղորդաշար 22 թողարկում - Մոսկվա (ռեժիսոր, պրոդյուսեր) ATV - Armenia TV Europ
  • 2018 թ. - «Հայելուկ» հաղորդաշար 20 թողարկում - Մոսկվա (ռեժիսոր, պրոդյուսեր) ATV - Armenia TV Europ
  • 2019 թ. - «Իմ խաչը» Սաունդթրեկի տեսահոլովակ - երգչուհի՝ Լիլիթ Մռավյան, երաշժտության հեղինակ` Հայկո, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյան (ռեժիսոր)
  • 2019 թ. - «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերա - (պրոդյուսեր)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://armspu.am/
  2. http://www.shanttv.com/am/programs/hay-superstar1//
  3. http://www.pc-armenia.ru/ru/
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]