Շավարշ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շավարշ Վարդանյան
Ծննդյան թիվ՝հունվարի 19, 1950(1950-01-19)[1] (74 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Հայաստան
Մասնագիտություն՝կինոօպերատոր, ռեժիսոր և կինոռեժիսոր
IMDb։ID 1047077

Շավարշ Հրաչիկի Վարդանյան (հունվարի 19, 1950(1950-01-19)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր, ռեժիսոր։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավարշ Վարդանյանը ծնվել է 1950 թվականին Լենինականում (այժմ` Գյումրի)։ 1982 թվականին ավարտել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտը։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրող կինոօպերատոր[2]։ Նկարահանել է խաղարկային և վավերագրական ֆիլմեր։ 1988 թվականից մասնակցել է Հայոց համազգային շարժմանը։ Նույն թվականի փետրվար ամսին մեկնել է Արցախ, մասնակցել ազգային ազատագրական պայքարին։ Զենքը և տեսախցիկը ձեռքին մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Արցախի և ՀՀ սահմանամերձ գոտիների համար մղված պատերազմական գործողություններին։ Նկարահանել է շուրջ 1200 ժամ փաստավավերագրական կադրեր, որոնց հիման վրա ստեղծվել են բազմաթիվ ֆիլմեր և ցուցադրվել աշխարհի շատ երկրներում[3]։ Պատերազմական գործողությունների ժամանակ մի քանի անգամ վիրավորվել է, բուժվելուց հետո շարունակել աշխատանքը[4]։ 1992 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի առաջարկով հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ՊՆ լրատվական վարչությունը։ 1995-2001 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության պետի տեղակալը, 2001-2010 թվականներին` ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի պետի տեղակալը։ 2011 թվականից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի ամբիոնում` որպես արվեստանոցի ղեկավար[5]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Տարեթիվ
«Ձնծաղիկներ և էդելվեյսներ» 1981
«Ամենատաք երկիրը» 1982
«Կտոր մը երկինք» 1982
«Կենսագրություն» 1983
«Կրակ» 1983
«Հենման կետ» 1984
«Երկրորդ կյանք» 1984
«Պատրանք» 1987
«Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» 1987
«Թատերական հրապարակ» 1988
«Պարետային ժամ» 1989
«Ղարաբաղյան շարժում» 1990
«Շրջափակում» 1990
«Հայաստան» 1990
«20 օր Արցախում» 1991
«Ցեղի կանչը» 1992
«Սպիտակ արջը» 1993
«Վկայություն» 1996
«Թիրախ» 2001
«Արևի տաճար» 2008
«Իմ խաչը» 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.arm-cinema.am/en/directors_of_photography/1312.html
  2. Շավարշ Վարդանյան
  3. «Կինոօպերատոր Շավարշ Վարդանյանի շնորհիվ պատերազմի շրջանից ունենք 1200 ժամ վավերագրական տեսանյութ». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  4. «Շավարշ Վարդանյան. «Կան մարդիկ, որոնք հայրենիքն իրենց ուսերին դրած տանում են, կռվում, պաշտպանում, կան մարդիկ էլ, որոնք պարզապես վայելում են պատերազմում տարած հաղթանակները»». Կինոաշխարհ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  5. Baghdasaryan, Aram. «AV Production - Շավարշ Վարդանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]