Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
Արտաշես Կոնստանտինի Հովհաննիսյան (նոյեմբերի 15, 1939, Երևան, ՀԽՍՀ - մարտի 15, 2014, Երևան, ՀՀ), խորհրդային հայ թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։
Արտաշես Հովհաննիսյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ Ստեղծագործական կյանքը սկսել է Իջևանի ժողովրդական թատրոնում։ Այնուհետև աշխատել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Եղել է Հայաստանի առաջին ոչ պետական «Նորք» թատրոնի հիմնադիրը և Թեքեյան թատերախմբի գեղարվեստական ղեկավարը[1]։
Բեմադրություններով հանդես է եկել Երևանի պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և այլ թատրոններում[2]։