Դավիթ Ամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Ամալյան
Ծնվել էփետրվարի 1, 1974(1974-02-01) (50 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ (1993) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1998)
Պարգևներ
Գարեգին Նժդեհ մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ

Դավիթ Վարդանի Ամալյան (փետրվարի 1, 1974(1974-02-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ավարտել է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը։ 1982-1989 թվականներին սովորել է Ա. Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրի և շվիի դասարաններում, 1990-1993 թվականներին՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի դասարանում, 1993-1998 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնում։

Մասնակցություն Արցախյան պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1994 թվականներին մասնակցել է Արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետև՝ 5-րդ բրիգադի զորամիավորումներում։ Երկրապահ կամավորական միության անդամ է։ 1994 թվականից պարբերաբար կազմակերպել է «Ելին ի բոցոյն» խորագրով համերգային հուշ-երեկոներ՝ նվիրված զոհված ազատամարտիկներին։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին թողարկել է առաջին «Հոգու հնչյուն» ձայնասկավառակը։ 2004-2011 թվականներին ունեցել է 4 հեղինակային մենահամերգ։ Հեղինակել է շուրջ 60 երգ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա։ 2002 թվականին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է իր՝ «Արծվաբույն» խորագրով պիեսը՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանին[1]։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սայաթ-Նովա» երգի համահայկական մրցանակաբաշխության ժողովրդա-գուսանական անվանակարգի գլխավոր մրցանակ (2001)
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2011)[2]
  • «Մայրական երախտագիտություն» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դավիթ Ամալյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]