Հրաչիկ Վարդապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչիկ Վարդապետյան
Ծնվել էհուլիսի 5, 1949(1949-07-05) (74 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաքիմիկոս և կենսաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1971)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1990)

Հրաչիկ Ռաֆայելի Վարդապետյան (հուլիսի 5, 1949(1949-07-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաֆիզիկոս-կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1992)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչիկ Վարդապետյանը ծնվել է 1949 թվականին Թբիլիսիում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1972 թվականից աշխատում է նույն ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնում, 2004 թվականից, միաժամանակ՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բժշկական կենսաբանության ֆակուլտետի դեկան[1][2]։ 1994-1998 թվականներին եղել է ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ, 1999-2001 թվականներին՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանում անապատացման դեմ պայքարի ազգային ծրագրի գործողության» շրջանակներում փորձագետ, 1999-2003 թվականներին՝ ՀՀ ԱԺ Սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի փորձագետ, 2003-2005 թվականներին՝ Global UNEP-GEF ծրագրի խորհրդատու[3]։

ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ավստրիայի առաջատար գիտական կենտրոնների հետ համատեղ մասնակցել է միջազգային գիտական ծրագրերի իրականացմանը[4]։

Աշխատանքները վերաբերում են ԴՆԹ-ի և քրոմատինի կառուցվածքի, բուսական հորմոնների կարգավորման մոլեկուլային մեխանիզմների, մոլեկուլային ու բջջային կենսաբանության, բջջային և գենային ճարտարագիտության, լուսաքիմիայի ու կենսատեխնոլոգիայի հարցերին։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպական բուսաքիմիկոսների ընկերության անդամ, 1998 թ.
  • Եվրոպական կենսատեխնոլոգների ընկերության անդամ, 1999 թ.
  • Եվրոպական կենսաքիմիկոսների ընկերության անդամ, 2001 թ.
  • ՀՀ կենսաֆիզիկոսների ընկերության անդամ, 1980 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PubFacts.com - Publications Authored by Hrachik R Vardapetyan». www.pubfacts.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  2. «Dr. Hrachik R. Vardapetyan».
  3. «Hrachik Vardapetyan | Knowledge Hub». knowledge.unccd.int (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.