Հրաշքների անիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաշքների անիվ
անգլ.՝ Wonder Wheel
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվականդեկտեմբերի 1, 2017, հունվարի 11, 2018[1] և դեկտեմբերի 7, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[3]
ՊրոդյուսերԼեթի Արոնսոն
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն[3]
ԴերակատարներՔեյթ Ուինսլեթ[3], Ջասթին Թիմբերլեյք[3], Ջունո Թեմփլ[3], Ջեյմս Բելուշի[3], Թոնի Սիրիկո[3], Սթիվ Շիրիփա[3], Դեբի Մեյզար[3] և Մաքս Կազելլա[3]
ՕպերատորՎիտորիո Ստորարո
ՄոնտաժԱլիսա Լեփսելթեր
Պատմվածքի վայրԲրուքլին
ԿինոընկերությունAmazon MGM Studios
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

Հրաշքների անիվ (անգլ.՝ Wonder Wheel), ռեժիսոր Վուդի Ալլենի ամերիկյան դրամատիկական ֆիլմը։ Ֆիլմը պատմում է չորս հերոսների կրքերի, դաժանության ու դավաճանության մասին, որոնց ճակատագրերը խաչվում են հայտնի ժամանցային զբոսայգու ակտիվ իրադարձությունների մեջ. գործողությունները տեղի են ունենում Կոնի Այլենդում (Նյու Յորք)։

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները զարգանում են կարուսելի տիրոջ կնոջ` Ջեննիի շուրջը, ով սիրահարվել է գեղեցկադեմ փրկարար Միկիին։ Սակայն երբ նրա ամուսնու վաղուց հեռացած աղջիկը վերադառնում է և հայտնվում նրա կյանքում ու աչք դնում Միկիի վրա, սկսվում է «Ջիննիի մեծ ճանաչումը»[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմին միացած առաջին դերասանուհին Քեյթ Ուինսլեթն էր, 2016 թվականի հուլիսին[5]։ Խոսելով ֆիլմի մասին` Ուինսլեթը հայտարարել է. «Ես խաղում եմ գլխավոր դերը։ Իմ հերոսի անունը Ջիննի է, նա մատուցողուհի է Clam House-ում։ Հավանաբար սա երկրորդ ամենալարված դերն էր, որ ես երբևէ խաղացել եմ, սակայն ստացած փորձն էլ անհավանական է»[6]։ Ավելի ուշ ֆիլմին է միացել Ջասթին Թիմբերլեյքը, նրան տրվել է փրկարարի դերը[7][8]։ Ալլենը պատմել է այդ դերի համար դերասանի ընտրության մասին. «Ես աշխատում էի այդ ֆիլմի վրա ու մտածում, թե ով կարող էր ստանալ հետաքրքիր տղայի, մոտավորապես 1950 թվականի փրկարարի կերպար։ Ես նստած խոսում էի իմ «ուղեղի տրեստի» հետ, և հանկարծ ինչ-որ մեկն ասաց. «Իսկ ի՞նչ կասես Ջասթին Թիմբերլեյքի մասին»»[9]։ 2016 թվականի օգոստոսի 18-ին դերասանական խմբին է միացել Թոնի Սիրիկոն[10], իսկ 2016 թվականի սեպտեմբերին` Ջեկ Գորը, Սթիվ Շիրիպան ու Մաքս Կազելան[11]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են 2016 թվականի սեպտեմբերի 16-ին, Կոնի Այլենդ թերակղզում[12]։ Նույն օրը նկարահանումներ են անցկացվել Բրուքլինում, Ուայնգար Հիլլում և Գոլդ Սթրիթի Հադսոն ավենյու փողոցում[13]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 14-ին, Նյու Յորքի կինոփառատոնում[14]։ Ամերիկյան կինոթատրոններում ֆիլմը հայտնվել է 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, ֆիլմի ռեժիսոր Վուդի Ալլենի ծննդյան օրը[15]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 30% է` հիմնված միջինը 10/5 բալանոց 183 գրախոսությունների վրա[16]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 45/100 գնահատականը` հիմնված 40 գրախոսությունների վրա, ինչը հավասար է «միջին արձագանքի»[17]։ Հեղինակավոր պարբերականների քննադատները դրական են արձագանքել ֆիլմին։

Indie Wire. Քեյթ Ուինսլեթի ամենաուժեղ և հուզականորեն տարբերվող դերը վերջին 10 տարիների ընթացքում[18]։

Entertainment Weekly. Օպերատոր Վիտտորիո Ստորարոյի շնորհիվ Կոնի Ալյենդն այնքան շքեղ էր, որքան նախկինում երբեր չէր եղել[18]։

The Playlist. «Հրաշքների անիվը» լույսի ու հիացմունքի հերթագայություն է. հիանալի օպերատորական աշխատանք, կատարյալ դերասանական անսամբլ և անթերի ուշադրություն մանրուքներին[19]։

The Observer. «Հրաշքների անիվը» մեկ աստիճանով բարձր է 2017 թվականի բոլոր ֆիլմերից[20]։

The Herald Sun. Ջեյմս Բելուշին արտասովոր նուրբ խաղ է ցուցադրում[21]։

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Անվանակարգ Առաջադրվող Արդյունք Նշումներ
2017 Hollywood Film Awards Տարվա դերասանուհի Քեյթ Ուինսլեթ Հաղթանակ [22]
2017 Camerimage «Ոսկե Գորտ» Վիտտորիո Ստորարո Առաջադրված
2018 «Արծաթե ժապավեն Միջազգային մրցանակ Վիտտորիո Ստորարո Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.filmdienst.de/film/details/550657/wonder-wheel
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Johnson, Kimberly B. (2017 թ․ հոկտեմբերի 5). «Woody Allen's new film 'Wonder Wheel' takes Kate Winslet to Coney Island». Konbini United Kingdom (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Smith, Nigel M. (2016 թ․ հունիսի 21). «Kate Winslet to be cast in Woody Allen's next film». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «Style sightings: Kate Winslet, Julia Roberts and Penélope Cruz attend Lancôme dinner in Monaco». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 21. 0458-3035. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  7. «Justin Timberlake to join Kate Winslet in Woody Allen's 48th film». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. «Kate Winslet to be cast in Woody Allen's next film». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. Nepales, Ruben V. (2016 թ․ հուլիսի 21). «Woody Allen on casting Justin Timberlake, directing 'Café Society' for 'nothing'». Inquirer Entertainment (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. Lincoln, Ross A. (2016 թ․ օգոստոսի 19). «Tony Sirico Joins Woody Allen's Next Film». Deadline. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. Kroll, Justin (2016 թ․ սեպտեմբերի 9). «'Billions' Actor Jack Gore Joins Kate Winslet in Woody Allen's Next Film». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. Emily Smith (2016 թ․ սեպտեմբերի 2). «Woody Allen's new movie to film in Coney Island». Page Six (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «Woody Allen 2017 Film Production Starts In Brooklyn 15th September - The Woody Allen Pages». The Woody Allen Pages (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. «Woody Allen's Wonder Wheel Will Close NYFF55». Film Society of Lincoln Center. 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  15. Lang, Brent (2017 թ․ հունիսի 12). «Woody Allen's 'Wonder Wheel' Scores December Release (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. «Wonder Wheel» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. «Wonder Wheel». Metacritic. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. 18,0 18,1 Kohn, Eric (2017 թ․ հոկտեմբերի 13). «'Wonder Wheel' Review: Kate Winslet Is Stunning In Woody Allen's Gorgeous '50s Romance — NYFF». IndieWire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  19. «Woody Allen's 'Wonder Wheel' Is Lovely But Problematic [NYFF Review]». The Playlist (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  20. «Woody Allen's 'Wonder Wheel' Is Kate Winslet's Best in Years». Observer (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  21. «Wonder Wheel doesn't quite get on a roll» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  22. Ashley Lee (10/25/2017). «Hollywood Film Awards to Honor Kate Winslet and Jake Gyllenhaal». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.