Jump to content

Հրաշագործ Բահրամի ժառանգությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաշագործ Բահրամի ժառանգությունը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումԳեորգի Վիցին, Վասիլի Լիվանով և Մարիա Վինոգրադովա
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1975

Հրաշագործ Բահրամի ժառանգությունը (ռուս.՝ Наследство волшебника Бахрама), մուլտիպլիկացիոն ֆիլմ ռեժիսոր Ռոման Կանչանովի կողմից։

Խորհրդային սովորական դպրոցական Մաշային, որը մոռացել էր հագնել դպրոցական համազգեստը և տղայի նման էր հագնված, սխալմամբ գողանում է ստորգետնյա գանձերի հսկիչ և կախարդ Բահրամի սպասավոր Զիլզիլյան։ Երբ սխալը բացահայտվում է, Զիլզիլյան համոզում է կախարդին պահել իրեն դուր եկած աղջկան։

Չցանկանալով հավերժ մնալ ստորգետնյա թագավորությունում և չխաբվելով ո՛չ հրաշքներով, ո՛չ գանձերով` Մաշան փորձում է հնարավոր ամեն ինչ` տուն վերադառնալու համար, սակայն արդյունքում պարզվում է, ստորերկյա հրաշագործն այնքան էլ վատ մարդ չէ[1]։

  • Ռեժիսոր` Ռոման Կաչանով
  • Սցենարի հեղինակներ` Ռոման Կաչանով, Էդուարդ Ուսպենսկի
  • Բեմադրող նկարիչ` Ելենա Պրորոկովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Յուրի Բուտիրին, Մարինա Ոսկանյանց, Վիկտոր Լիխաչյով, Ռենատա Միրենկովա, Մարինա Ռոգովա, Օլեգ Սաֆրոնով, Վիկտոր Շեկով, Արկադի Տյուրին
  • Նկարիչներ` Իննա Զարուբա, Վ. Մաքսիմովիչ, Վ. Խարիտոնովա
  • Կինոօպերատոր` Բորիս Կոտով
  • Կոմպոզիտոր` Միխայիլ Մեերովիչ
  • Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
  • Օգնականներ` Ե. Տուրանովա, Ե. Գոլոլոբովա, Ն. Նիկոլաևա, Մ. Պոպովա
  • Մոնտաժող` Օլգա Վասիլենկո
  • Խմբագիր` Նատալյա Աբրամովա
  • Դերերը հնչյունավորել են.
1970-1980-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ռեժիսորներն արդեն մշակում էին սեփական թեմատիկ և ժանրային ուղղությունները. Ռոման Կաչանովը նկարահանում էր բանաստեղծական-հումարային մանկական մուլտֆիլմեր («Նամակ», 1970, «Ավրորա», 1973, «Հրաշագործ Բահրամի ժառանգությունը», 1975)...[2]
«Ձեռնոցը» հանճարեղ մուլտֆիլմից հետո Կաչանովը կարողացել է ինքնաարտահայտվել նաև նկարված մուլտիպլիկացիայի ժանրում, քանի որ «Երրորդ մոլորակի գաղտնիքը» և «Հրաշագործ Բահրամի իրավունքը» մուլտֆիլմերից իրենց ժամանակին մեջբերումներ են կատարել խորհրդային երեխաները[3]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում սպասովոր Բահրամի անունը (Էդուարդ Ուսպենսկու գրքի մեջ նրա անունը Անֆիլոխի էր) և նրա կախարդական խոսքերը վերցված են թուրքական լեզուներից. «զիլզիլա» նշանակում է «երկրաշարժ», «բիր-իկե» համընդհանուր կախարդական խոսքը նշանակում է «մեկ-երկու», մարդուն հինգ րոպեով քար դարձնող «բեշ դեկիկա» խոսքը թարգմանաբար նշանակում է «հինգ րոպե»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Новикова М. Чудеса и волшебники // Семья и школа : журнал. — 1976. — № 5. — С. 62.
  2. Георгий Бородин. СОЮЗМУЛЬТФИЛЬМ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор (Время расцвета. Упрочение достигнутого), new.souzmult.ru
  3. Сергей Капков «Роман Качанов» «КИНОПРОЦЕСС» №5 2003 г

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]