Հրանտ Օգանեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Օգանեսով
Ծնվել էմարտի 8, 1927(1927-03-08)
Մահացել է1984
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԿուսակցությունԽՄԿԿ

Հրանտ Սահակի Օգանեսով [ծնվել է 1927 թվականի մարտի 8, գյուղ Միրզիկ (այժմ՝ Ադրբեջանի Խանլարի շրջանում)-1984 թվականի մարտի 30, Երևան], հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1977 թ.), պրոֆեսոր (1982 թ.)։ ԽՄԿԿ անդամ՝ 1948 թվականից։ 1950 թվականին ավարտել է Բաքվի համալսարանը, 1953 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների դասախոսների դասընթացները։ 1953-1962 թվականներին և 1965-1967 թվականներին դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բաժնի պետ։ 1967 թվականից աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղում, 1979 թվականից՝ կուսպատմության սեկտորի վարիչ։ Գիտական աշխատությունները նվիրված են ԽՄԿԿ պատմության հարցերին, մասնավորապես զարգացած սոցիալիզմի պայմաններում կուսակցության ղեկավար դերի պրոբլեմին։ Մասնակցել է «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967 թ.), «Հավերժ միասին» (1978 թ., ռուսերեն) կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 511