Հրայր Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրայր Կիրակոսյան
Ծնվել է1961 սեպտեմբերի 24
ԾննդավայրԱլավերդի
Մահացել էսեպտեմբերի 29, 1992(1992-09-29) (տարիքը 31)
Մահվան վայրԳյուլիստան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

Հրայր Մեսրոպի Կիրակոսյան (24.9.1961, ք. Ալավերդի – 29.9.1992, Գյուլիստան գյուղի մոտակայքում, ԼՂՀ, Շահումյանի շրջան), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։

1980–82 թվականներին ծառայել է ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1985)։ 1985–89 թվականներին աշխատել է Սալեխարդի (Տյումենի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի վարչությունում, 1990 թվականից՝ «Էրեբունի» օդանավակայանում։

1990–92 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 852 ժամ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար 15.07.2007 թ-ին հետմահու պարգևատրվել է Մայրական երախտագիտություն շքանշանով, ԼՂՀ «Մայրություն» ՀԿ —ի նախագահի կողմից։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանք կատարելիս։ Թաղված է Եռաբլուրում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 680։