Հրաձգություն Բուֆֆալոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաձգություն Բուֆֆալոյում
Ահաբեկչության վայրը՝ Tops սուպերմարկետը 2022 թվականի փետրվարին
Տեսակզանգվածային կրակոցներ, domestic terrorist attack?, հանցագործություն ատելության հողի վրա և livestreamed crime?
Երկիր ԱՄՆ[1]
Գրոհի վայրԷրի շրջան[1]
ՏեղադրանքTops supermarket, Buffalo, New York?[1], Բուֆֆալո և Նյու Յորք
Գրոհի նպատակաֆրոամերիկացի[2]
Տարեթիվմայիսի 15, 2022[1]
ԶենքBushmaster XM-15?[3]
Զոհվածներ10 մարդ[4]
Վիրավորներ3[4]
Ահաբեկիչների քանակ1
 2022 Buffalo shooting Վիքիպահեստում

Հրաձգություն Բուֆֆալոյում, տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում գտնվող Tops Friendly Markets սուպերմարկետում։ Զանգվածային հրաձգության արդյունքում տասը մարդ սպանվել է, ևս երեքը վիրավորվել[5][6]։ Հաղորդվում է, որ հրաձիգը ուղիղ հեռարձակել է հարձակումը Twitch պլատֆորմում։ Կասկածյալը կալանավորվել է[7]։ Նա ավելի վաղ հրապարակել էր մանիֆեստ, որտեղ ներկայացել է որպես սպիտակների գերակայության ներկայացուցիչ։

Ահաբեկչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մայիսի 15-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ին, հրաձիգը, ենթադրաբար, ժամանել է Նյու Յորք նահանգի Քոնկլին քաղաքից հիմնականում աֆրոամերիկացիներով բնակեցված Բուֆֆալոյի Ջեֆերսոն պողոտայի Tops սուպերմարկետ[8]։ Ահաբեկիչը կրել էր զրահաբաճկոն և ռազմական կարգի սաղավարտ, որի վրա տեղադրված տեսախցիկ է կրել, որի միջոցով իր գործողությունները ուղիղ հեռարձակել է Twitch պլատֆորմում[5][6]։ Երբ նա մոտեցել դեպքի վայրին, ուղիղ հեռարձակմամբ ասել է. «Ուղղակի պետք է գնալ դրան»[9]։ Ըստ Twitch պլատֆորմի ներկայացուցիչի՝ ուղիղ հեռարձակումը հեռացվել է «բռնության սկսվելուց երկու րոպեից քիչ անց»[10]։

Ահաբեկիչը ավտոկայանատեղիում կրակել է չորս հոգու վրա, որոնցից երեքը մահացել են։ Այնուհետև նա մտել է խանութ, որտեղ զինված անվտանգության աշխատակից, Բուֆալոյի ոստիկանության բաժնի նախկին սպա Ահարոն Սալթերը կրակել է նրա վրա[11]։ Կասկածյալի ծանր զրահաբաճկոնի պատճառով Սոլթերի փամփուշտները նրան չեն կանգնեցրել, և կասկածյալը կրակել է Սալթերի վրա, ով մահացել է դեպքի վայրում։ Անվտանգության տեսախցիկները նկարահանել են կրակողին, երբ նա շարունակել է շրջել խանութով, նկարահանելով աշխատակիցներին և գնորդներին։

Ժամը 14:31-ին Բուֆալոյի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ խանութում կրակոցներ են հնչել։ Առաջին ոստիկանական սպաներն ու հրշեջները, ովքեր ժամանել են մեկ րոպե անց, հայտնել են, որ դիեր են տեսել շենքի մոտ[12]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներեք մարդ գնդակահարվել է, որոնցից տասը մահացել են։ Զոհերից տասնմեկը աֆրոամերիկացի են եղել, իսկ երկուսը՝ սպիտակամորթ[13]։ Մահացածներից չորսը խանութի աշխատակիցներ են եղել, այդ թվում՝ զինված անվտանգության աշխատակիցը, որը փորձել է կանգնեցնել ահաբեկիչին[14][15][16]։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 14:36-ին կրակողը դուրս է եկել շենքից, որտեղ պարեկները կարողացել են համոզել նրան գցել ատրճանակը այն բանից հետո, երբ նա ուղղել է այն իր պարանոցին[12][17]։ Էրի շրջանի շերիֆ Ջոն Գարսիան հայտարարել է, որ ստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և նրան տեղափոխել Բուֆալոյի ոստիկանության գլխավոր վարչություն[9][12], և որ կատարվածը ռասայական դրդապատճառներով ատելության հանցագործություն է[16], որը կատարել է այլ համայնքից մի անձ[18]։

Ահաբեկիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղադրյալը, որը դատարանում ճանաչվել է որպես Փեյթոն Ս. Գենդրոն[19], 18-ամյա սպիտակամորթ տղամարդ է։ Ոստիկանությունը հայտարարել է, որ նա Բուֆֆալոյից չէ և ավտոմեքենայով երեք ու կես ժամում Բուֆֆալո է եկել իր հայրենի՝ հիմնականում սպիտակներով բնակեցված, Քոնկլին քաղաքից[10][20][21]։ Նա ընդունվել է SUNY Broome Community College-ը Բինգհեմթոնում,։ Քոլեջի խոսնակը էլփոստի միջոցով հաստատել է, որ նա այլևս չի սովորում այդ հաստատությունում։ Իշխանությունները պնդում են, որ ապացույցներ ունեն, որ Գենդրոնի դրդապատճառը «ռասայական թշնամանքն» է[20] : Ըստ Daily Intelligencer-ի, Գենդրոնը հաշիվ է ունեցել Discord հարթակում, որտեղ նա, իբր, տեղադրել է հարձակմանը նախապատրաստվելու համար անելիքների ցանկը[22]։

2021 թվականի հունիսին Բրում շրջանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ տեղի ավագ դպրոցի համակուրսեցիներին Գենդրոնի սպառնալու առիթով. նա ուղարկվել է հոգեկան առողջության գնահատման և խորհրդատվության[5]։

Ենթադրյալ մանիֆեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդվում է, որ Գենդրոնը գրել է 180 էջանոց մանիֆեստ, որը հրապարակվել է նախքան ահաբեկչությունը։ Այն հիմնականում վերաբերում է զանգվածային ներգաղթի թեմային՝ առաջ մղելով Ռենո Քամյուի «Մեծ փոխարինում» (անգլ.՝ Great Replacement)՝ ծայրահեղ աջակողմյան դավադրության տեսությանը, ըստ որի սպիտակամորթները ենթարկվում են ցեղասպանության՝ սպիտակ ծնելիության մակարդակը նվազելու միջոցով[19]։ Նա պնդում էր, որ հրեաները պատասխանատու են ոչ սպիտակամորթների ներգաղթի համար, և որ ոչ սպիտակամորթները կհաղթահարեն և կջնջեն սպիտակ ռասան[23] և աջակցություն հայտնեց Դիլան Ռուֆին և Բրենթոն Տարանտին[19][24]։ Հեղինակը գրել է, որ նա որդեգրել է այս գաղափարական դիրքորոշումները 2020 թվականի մայիսից՝ COVID-19 համավարակի սկզբից[10][19][25]։ Նա նաև գրել է, որ սկսել է հարձակումը պլանավորել 2022 թվականի հունվարին և թիրախավորել Բուֆալոն, քանի որ դա իր տան մոտակա, ամենաշատ սևամորթ բնակիչներով քաղաքն է[10][26]։

Մանիֆեստը ներառում է կենսագրական տեղեկություններ, ներառյալ ծննդյան ամսաթիվը, որոնք նույնական է կալանավորված կասկածյալի ծննդյան տարեթվին[25]։ Մանիֆեստը տեղադրվել է Google Docs-ում մայիսի 12-ի երեկոյան՝ հարձակումից երկու օր առաջ, և ըստ ֆայլի տվյալների՝ չի փոփոխվել այն ժամանակից ի վեր։ Այն ներառում է պլանավորված հրաձգության մասին ծավալուն մանրամասներ[25]։

Դատական վարույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաձգության նույն օրը կասկածյալին մեղադրանք է առաջադրվել Բուֆալոյի քաղաքային դատարանում, որը Նյու Յորք նահանգի դատարանն է։ Հանրային պաշտպանի կողմից ներկայացվող Գենդրոնը առաջին կարգի սպանության մասով մեղքը չի ընդունել և հանգիստ է եղել դատի ընթացքում։ Մայիսի 19-ին երդվյալ ատենակալների ներկայությամբ նախատեսվում է սկսել քրեական գործի քննությունը։ Գենդրոնը կալանավորված է առանց գրավով ազատվելու իրավունքի[19][27]։

Նույն օրը գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հաստատել է, որ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը դիտարկում է հրաձգությունը «որպես ատելության հողի վրա հանցագործություն և ռասայական դրդապատճառներով կատարված բռնի ծայրահեղականության գործողություն»[28]։ Ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավար Ալեխանդրո Մայորկասը նույնպես տեղեկացվել է հարձակման մասին[29]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը աղոթել են զոհերի և նրանց ընտանիքների համար[30]։ Ավելի ուշ նախագահը հրաձգությունն անվանել է «ռասայական դրդապատճառներով ատելության հանցագործություն» և «ներքին ահաբեկչություն»[31]։ Նահանգապետ Քեթի Հոչուլը մեկնել է Բուֆալո[32]։ Էրի շրջանի շերիֆի գրասենյակը թվիթթերում իր ցավակցություններն է հայտնել բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին և առաջարկել միջոցներ և անձնակազմ սպաներին օգնելու համար[30]։

Հրաձգությունից անմիջապես հետո Twitch-ը հայտարարություն է տարածել, որում հաստատել է, որ իր հոսքային ծառայությունն օգտագործվել է հրաձիգի կողմից՝ հրաձգությունը հեռարձակելու համար, և որ նրա մասնակցային հաշիվը անորոշ ժամանակով կասեցվել է։ Twitch-ն իր ցավակցությունն է հայտնել զոհերին, ասել է, որ ահաբեկչության կադրերը վերահեռարձակելու ցանկացած փորձ կվերահսկվի և կարգելի[19][33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Michel L., Tsujimoto B., Becker M. Buffalo's worst mass shooting takes 10 lives, leaves 3 wounded; attack called 'a racially motivated hate crime' // The Buffalo NewsBuffalo: 2022. — ISSN 0745-2691
  2. Levenson E., Jorgensen S., Sandoval P., Beech S. Mass shooting at Buffalo supermarket was a racist hate crime, police say // CNN.com — 2022.
  3. Whitlock C., Willman D. Massacre suspect said he modified Bushmaster rifle to hold more ammunition // The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 2022. — ISSN 0190-8286; 2641-9599
  4. 4,0 4,1 Vogt A., Ruiz J., Wagner M. 10 dead in Buffalo shooting, police commissioner says // CNN.com — 2022.
  5. 5,0 5,1 5,2 «Ten killed in mass shooting at Jefferson Avenue supermarket; shooter in custody». Buffalo News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  6. 6,0 6,1 «At least 10 dead in mass shooting at Buffalo supermarket». AP NEWS (անգլերեն). 2022 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  7. «Gunman kills 10 at New York store while livestreaming on Twitch». BNO News. 2022 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  8. «Buffalo shooting: Ten dead in attack at New York state supermarket». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մայիսի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  9. 9,0 9,1 Vogt, Adrienne Vogt; Ruiz, Joe (2022 թ․ մայիսի 14). «Live updates: Mass shooting at Buffalo supermarket». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Acevedo, Nicole; Dienst, Jonathan; Romero, Dennis (2022 թ․ մայիսի 14). «10 killed, 3 wounded in racist shooting at Buffalo supermarket, officials say». NBC News. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  11. Erbacher, August (2022 թ․ մայիսի 14). «Security guard who tried to stop mass shooter at Buffalo Tops identified as Aaron Salter». WKBW.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  12. 12,0 12,1 12,2 Besecker, Aaron (2022 թ․ մայիսի 14). «'We have bodies down here': Police radio transmissions reveal grim scene at Saturday's mass killing». Buffalo News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  13. Traub, Alex (2022 թ․ մայիսի 14). «Live Updates: Gunman Kills 10 at Buffalo Supermarket in Racially Motivated Attack». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  14. Erbacher, August (2022 թ․ մայիսի 14). «Security guard who tried to stop mass shooter at Buffalo Tops identified as Aaron Salter». WKBW. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  15. Maxouris, Christina (2022 թ․ մայիսի 14). «Authorities say the suspected Buffalo supermarket shooter traveled from hours away. Here's what we know». CNN. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  16. 16,0 16,1 Tsujimoto, Ben; Spina, Matthew; Specht, Charlie (2022 թ․ մայիսի 14). «Police investigating Buffalo mass shooting as 'racially motivated violent extremism'». Buffalo News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  17. «Buffalo shooting suspect had tactical gear and was heavily armed, according to police commissioner». CNN. 2022 թ․ մայիսի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  18. Woodward, Alex (2022 թ․ մայիսի 15). «Suspect, 18, arrested as 10 dead in 'racially motivated' attack on supermarket». The Independent. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 McKinley, Jesse; Traub, Alex; Closson, Troy (2022 թ․ մայիսի 14). «Gunman Kills 10 at Buffalo Supermarket in Racist Attack». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  20. 20,0 20,1 Watson, Stephen T.; Becker, Maki; Herbeck, Dan (2022 թ․ մայիսի 14). «Gunman, 18, drove more than 3 hours to Buffalo to commit hate crime, officials say». Buffalo News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) (անգլ.)
  21. «Buffalo mayor says alleged shooter traveled 'hours from outside' the city to attack supermarket». CNN (անգլերեն). 2022 թ․ մայիսի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) (անգլ.)
  22. Danner, Chas (2022 թ․ մայիսի 14). «Ten Dead After White Supremacist Gunman Attacks Buffalo Supermarket». The Daily Intelligencer. New York. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  23. Tree, Luke (2022 թ․ մայիսի 15). «Manifesto attributed to Buffalo shooting suspect pushes antisemitic conspiracies». The Times Of Israel. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  24. Wilkinson, Joseph (2022 թ․ մայիսի 14). «Buffalo supermarket shooter was radicalized by New Zealand mosque killer». The New York Daily News. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  25. 25,0 25,1 25,2 Collins, Ben (2022 թ․ մայիսի 14). «The Buffalo supermarket shooting suspect posted an apparent manifesto repeatedly citing 'Great Replacement' theory». NBC News. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  26. Prokupecz, Shimon; Moshtaghian, Artemis; Maxouris, Christina (2022 թ․ մայիսի 15). «What we know about Buffalo supermarket shooting suspect Payton Gendron». CNN. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)
  27. Erbacher, August (2022 թ․ մայիսի 14). «Tops shooting suspect arraigned in Buffalo City Court, public defender enters 'not guilty' plea on his behalf». WKBW (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  28. «Justice Department investigating shooting as a hate crime». CNN. 2022 թ․ մայիսի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  29. Clary, Gregory (2022 թ․ մայիսի 14). «Homeland Security secretary briefed on Buffalo shooting». Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  30. 30,0 30,1 Ryan, Patrick (2022 թ․ մայիսի 14). «'Pure evil': 10 dead, 13 shot in Buffalo supermarket mass shooting». WIVB-TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  31. Stockman, Paul; Duke, Adam (2022 թ․ մայիսի 14). «White House, Josh Allen, local leaders react to Buffalo mass shooting». WIVB-TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  32. Mishkin, Leah (2022 թ․ մայիսի 14). «10 killed, 3 injured in mass shooting at Buffalo, New York, supermarket». CBS News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին. (անգլ.)
  33. Duke, Adam (2022 թ․ մայիսի 14). «Twitch deletes shooter's live-stream video of Buffalo mass shooting». WIVB-TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին. (անգլ.)