Jump to content

Հռոմի Ազատության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի Ազատության թանգարան
Տեսակպատմության թանգարան, արխիվ և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՀռոմ[2][3]
ՀասցեVia Tasso, 145 - Esquilino (rione di Roma)[2], Via Tasso 145, 00185 Roma[3] և Via Tasso 145, Roma[4]00185[2][3]
Մակերես500 քառակուսի մետր, 444 քառակուսի մետր
Այցելուներ1280 մարդ (2020)[3], 14 000 մարդ (2019)[5], 12 000 մարդ (2018)[6], 9000 մարդ (2021)[7] և 15 000 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս500 արխիվային միավոր[6] և 140 արխիվային միավոր[8]
Կայքviatasso.eu(իտալ.) և museoliberazione.it
Քարտեզ
Քարտեզ
Հռոմի Ազատության թանգարան

Հռոմի Ազատության թանգարան (իտալ.՝ Museo storico della Liberazione - Roma), թանգարան Հռոմում, Վիա Տասսո 145 շենքի բնակարաններից մեկում՝ Սբ. Հովհաննես Լաթերանի բազիլիկ եկեղեցու հարևանությամբ։ Թանգարանն արտացոլում է Երկրորդ համաշխարհային պատերազմում` գերմանացիների կողմից Հռոմի գրավումն ու հետագա ազատագրումը։ 1944 թվականի առաջին կեսին թանգարանի շենքը շահագործվում էր ՍՍ (Schutzstaffel) կազմակերպության կողմից` Իտալիայի դիմադրության (պարտիզանական) շարժման անդամներին տանջելով հարցաքննելու համար։

Շենքի և թանգարանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիա Տասսո 145, Հռոմ: Խոհանոցը ՍՍ-ի կողմից վերածվեց բանտախցի:

1930 թվականի վերջին շենքը կառուցումից հետո վարձակալության է տրվել Հռոմում Գերմանիայի դեսպանատանը և սկզբում շահագործվել է որպես դեսպանատան մշակութային գրասենյակ։ 1943 թվականի սեպտեմբերի 11-ից Sicherheitspolizei-ի (SiPo) շտաբը և Schutastaffel կազմակերպությունը` Հերբերտ Կապլերի գլխավորությամբ հաստատվել էին այնտեղ և գրավել այն, նախքան գերմանացիների նահանջը Հռոմից։ Կապլերի օրոք շենքը վերածվեց բանտի, որտեղ սենյակների փոխարեն բանտախցեր էին։ 1944 թվականի հունվարին բոլոր պատուհանները պարսպապատվել էին` Իտալիայի պարտիզանական շարժման որոշ ազդեցիկ դեմքերի ձերբակալությունները, հարցաքննություններն ու կտտանքները քողարկելու նպատակով[9]։ 1944 թվականի հունիսի 4-ին՝ Հռոմի ազատագրման օրը, բնակիչները մտան շենք և ազատեցին այն բանտարկյալներին, որոնք չէին գերեվարվել կամ սպանվել նահանջող ՍՍ կազմակերպության կողմից։

1950 թվականին ՍՍ կազմակերպության գրաված բնակարաններն Իտալիայի գավառին նվիրաբերելուց հետո կառուցվեց մի թանգարան՝ արտացոլելու Գերմանական օկուպացման և Հռոմի ազատագրման շրջանը։ Արքայադուստր Ջոզեպա Ռուսպոլիի Սավորգնան դի Բրազզայում նվիրաբերած սենյակները պետք է իբրև թանգարան ծառայեին[10][11]։ 1955 թվականին Իտալիայի նախագահ Ջիովաննի Գրոնչին նախապես բացեց մի քանի սենյակներ, իսկ թանգարանի վերջնական բացումը տեղի ունեցավ 1957 թվականին։ Ցուցահանդեսի համար նախատեսված նյութերը ներառում էին Գեստապոյի (պետական գաղտնի ոստիկանություն) ֆայլերը և փաստաթղթերը, մասնավորապես` նրանք, որոնք առնչվում էին դիմադրությանը։ Դրանք տրամադրվել էին Հռոմի բնակչության կողմից[10]։ 2007 թվականի Մանզոնիի մոտ գտնվող մետրոն վերակոչվեց Manzoni - Museo della Liberazione՝ թանգարանի պատվին։

Թանգարանն ունի 3 հարկ։ Տեղի ունեցած խոշտանգումներից բացի, այն մանրամասնորեն արձանագրում է Հռոմի հրեացիների նկատմամբ հետապնդումները՝ թերթերի, զեկույցների և պաստառների օրինակներով, որոնք հարկադրում են արգելանքներ և հակահրեական հրամաններ։ Թանգարանը նաև արտացոլում է գաղտնի պայքարը՝ ցուցադրելով դիմադրության մանիֆեստներ և հայտարարություններ։ Այն տեղեկություն է տալիս Վիա Տասսոյում բանտարկվածների մասին և հատուկ ուշադրություն է դարձնում Արդեատինի կոտորածին, որտեղ զոհերից 335-ը Վիա Տասսոյի բանտերից էին։ Բանտերի խցերից մի քանիսի պատերին արված գրառումները կյանքի և ազատության մասին հուզիչ պատմություններ են, որոնք հաճախ գրված են մահամերձ բանտարկյալների կողմից[11][12]։

Գրաֆիտը՝օրացույցի տեսքով

Նախասրահը ընդունելության տարածքից բացի ունի խորհրդակցության սենյակ և գրադարան, որը հատկապես նվիրված է դիմադրությանը և պարունակում է այդ ժամանակաշրջանին առնչվող բազում եզակի բրոշյուրներ և թերթեր։

Այն կազմված է 5 բանտախցից, որից առաջինը` ամենաընդարձակը, վերաբերում է Արդեատինի կոտորածին։ Երկրորդն օգտագործվում էր իբրև մեկուսարան։ Այս և վերևի հարկում գտնվող մեկ այլ խուց չեն վերանորոգվել` որպես ապացույց այն նամակների, որոնք թողել են բանտարկյալները պատերի վրա։ Երրորդ խուցը նվիրված է Ֆորտե Բրավետտային, որը գտնվում է Հռոմի Ջանիկուլում բլրի վրա։ Գերմանացիներն այդտեղ մարդկանց մահապատժի էին ենթարկում և նույն վայրում էլ թաղում։ Չորրորդ խուցը հիշեցնում է ՍՍ-ի կողմից գերված 14 բանտարկյալներին, երբ նրանք նահանջում էին Հռոմից, իսկ նրանց մահապատիժը կայացավ 1944 թվականի հունիսի 4-ին` Լա Ստորտայի կոտորածի ժամանակ։ Հինգերրորդ խուցը խոհանոցից վերածվել էր մեկուսարանի։ Այն ուներ սպիտակ դրոշ, որն օգտագործում էին հռոմեացի քաղաքական գործիչները` «բաց քաղաք» կարգավիճակը Իտալիայի գերմանական զորքերի հրամանատար` Մարշալ Կեսերլինգի հետ քննարկելու ժամանակ[12]։

Երկրորդ հարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ կա ցուցադրության 5 սենյակ` 2 բաժիններով։ 11-րդ խցում կան պաստառներ, որոնք հրամաններ են տալիս և սահմանափակումներ դնում բնակչության վրա։ 12-րդ խուցը երկրորդ մեկուսարանն է, որտեղ բանտարկյալները պատերին թողել էին հաղորդագրություններ։ 13-րդ խցում կան դիմադրությանն առնչվող թերթեր և այլ հիշողություններ։ Նման ցուցադրություններ կան նաև 14-րդ սենյակում. Կապիտոլիում բլրի վրա դրված է Իտալիայի դրոշը`Հռոմի ազատագրման օրը[13]։ Երկրորդ բաժնում ցուցասրահներից մեկն արտացոլում է ՍՍ-ի կողմից 1259 հրեա քաղաքացիների ձերբակալությունը` Հռոմեական գետտոյից 1943 թվականի հոկտեմբերին[14]։

12-րդ սենյակը մեկուսարան է, որտեղ ցուցադրվում է բրիտանական բանակի ծառայող Ջ. Լլոյիդի` պատին արված քերծվածքները ՝ բլրին դրված դրոշի պատկերով[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 dati.beniculturali.it — 2014.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  6. 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  8. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  9. «Il Comando di Polizia ed il Carcere Nazista». Museo storico della Liberazione - Roma. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  10. 10,0 10,1 1999թ․ նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը թանգարանից դուրս մի պայթյուն եղավ, որը մի քիչ վնաս հասցրեց։ Ենթադրվում է, որ այս ձեռնարկումը հակասեմական բնույթի էր։ Դեկտեմբերի 8-ին 3500 մարդիկ ցույց տվեցին համախմբվածություն`թանգարանից դուրս։«Dal Carcere al Museo». Museo storico della Liberazione. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  11. 11,0 11,1 «Museum of the Liberation of Rome». Rome Information. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  12. 12,0 12,1 «Secondo piano». Museo storico della Liberazione. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  13. «Terzo Piano - Int. 8». Museo storico della Liberazione. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  14. «Terzo Piano Int. 9». Museo storico della Liberazione. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  15. Il museo racconta The Museum Narrates Museo della Liberazione di Roma. Rome: Gangemi Editore spa. 2016. էջեր Page 112.

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fabio Simonetti, Via Tasso: Quartier generale e carcere tedesco durante l’occupazione di Roma, Odradek, Roma, 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմի Ազատության թանգարան» հոդվածին։