Բաց քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաց քաղաք (միջազգային իրավունքում), պատերազմի ժամանակ ապառազմականացված հայտարարված քաղաք։ Բաց քաղաքը զինված ուժերի պաշտպանությունից չի օգտվում և հակառակորդին դիմադրելու նպատակով պաշտպանական միջոցառումներ չի ձեռնարկում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բաց քաղաք են հայտարարվել Փարիզն ու Հռոմը։ Պատերազմի օրենքներով ու սովորույթներով բաց քաղաքը հայտարարվում է չեզոք, ռմբակոծության կամ գնդակոծության չի ենթարկվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 340