Հումեր Բաշիրով
Հումեր Բաշիրով թաթ.՝ Гомәр Бәшир улы Бәширов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1901 |
Ծննդավայր | Յանասալա, Arça parish, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 7, 1999 (98 տարեկան) |
Վախճանի վայր | Կազան, Ռուսաստան |
Գերեզման | Կազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | թաթարերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ազգականներ | Sönğätulla Mähdief? և Möxämmät Mähdief? |
![]() |
Հումեր Բաշիրովիչ Բաշիրով (թաթ.՝ Гомәр Бәшир улы Бәширов, ռուս.՝ Гумер Баширович Баширов, հունվարի 7, 1901, Յանասալա, Arça parish, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 1999, Կազան, Ռուսաստան), թաթար խորհրդային գրող, հասարակական գործիչ։
Ծնվել է Յանասալա գյուղում (այժմ Թաթարստանի հանրապետություն) միջին գյուղացիական ընտանիքում։ Մինչև 13 տարեկանը սովորել է մուեզզինի մոտ, այնուհետև գյուղական դպրոցում։ 1919-1920-ական թվականներին Հումեր Բաշիրովը որպես ուսուցիչ աշխատել է դպրոցում։ 1920 թվականին մոբիլիզացվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Մասնակցել է Պերեկոպի մարտերին։ 1924 թվականին զորացրվել է։ 1925-1929-ական թվականներին աշխատել է բանվորա-գյուղացիական ոստիկանության համակարգում, եղել է ազգային դատավոր։ 1932 թվականին նշանակվել է շրջանային թերթի խմբագիր։ 1936-1944-ական թվականներին աշխատել է «Совет Әдәбияты» ամսագրում որպես խմբագիր։
Հայտնի է դարձել «Հաշիմի արյունը» (1931 թվական) պատմվածքով։ Առաջին մեծ գործը «Սիվաշ» (1937 թվական) վիպակն է։ Բաշիրովին համախորհրդային ճանաչում է բերել «Նամուս» վեպը (1948 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թվական), ուր նկարագրել է թաթար կոլտնտեսականների կյանքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ 1956-1959 թվականներին գլխավորել է թաթար խորհրդային գրողների կազմակերպությունը։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստալինյան մրցանակ, երկրորդ կարգի (1951 թվական)՝ («Նամուս» վեպի համար)
- Լենինի շքանշան (հունիսի 14, 1957 թվական)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (հունվարի 20, 1971 թվական)
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուդների բարեկամության շքանշան (հունվարի 06, 1981 թվական)
- Կարմիր աստղի շքանշան
- Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 292)։ ![]() |
- Հունվարի 7 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 7 մահեր
- 1999 մահեր
- Կազան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թաթար գրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ