Հուլայի հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուլայի հովիտ

Հուլայի հովիտ (եբրայերեն՝ עמק החולה‎) — հովիտ և գյուղատնտեսական շրջան Իսրայելի հյուսիսում,որը հարուստ է քաղցրահամ ջրերով։ Այդ հովիտը համարվում է թռչունների տեղաշարժի վայր Արևելյան Աֆրիկայի Ռիֆտի հովտի երկայնքով՝ Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի միջև։

Հնագույն ժամանակներից հովտում կար Հուլա լիճը (աստվածաշնչյան Մերոմ լիճ), որը 1950-ական թվականներին չորացվել է ճահիճների հետ միասին` գյուղատնտեսության կարիքների համար, շրջակա միջավայրի բարելավման նպատակով։ Չնայած սկզբում չորացումը դիտվում էր որպես Իսրայելի ազգային նվաճում, հետագայում պարզվում է, որ այդ գործողությունները ունեցել են մի շարք բացասական հետևանքներ։

1964 թվականին հովիտը հայտարարվել է արգելոց, և լճի մի մասը (հայտնի որպես «Հուլա լիճ») վերականգնվել է, իսկ հիմա կատարվում են աշխատանքներ գրեթե վերացող էկոհամակարգերում հողի վատթարացումը կասեցնելու նպատակով։

Հուլա հովտում Նախալ-Մախանաիմ աղբյուրի ակունքներում գտնվել է միջին պալեոլիթի դարաշրջանի նախապատմական կեցավայր[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլայի հովիտ» հոդվածին։