Հոտեյ (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգատա Կորին |
տարի | 1704 |
բարձրություն | 28,5 սանտիմետր |
լայնություն | 36,8 սանտիմետր |
ստեղծման վայր | Ճապոնիա[1] |
ստեղծման երկիր | ![]() |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Հոտեյ», ճապոնացի նկարիչ Օգատա Կորինայի կողմից 18-րդ դարի սկզբում ստեղծված զարդանկար ուղղահայաց թղթագլանի վրա։ Մերի և Ջեքսոն հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն տրամադրված թղթագլանը ներկայումս գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[2]։
Հոտեյը ճապոնական դիցաբանության մեջ «երջանկության յոթ աստվածներից» մեկն է՝ հաղորդակցման, զվարճանքի և բարեկեցության աստվածը[3]։ Ավանդության համաձայն՝ կենսուրախ, ճաղատ գլխով և կլոր փորով այս վանականը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գավազանը և պայուսակը ձեռքին թափառում էր Չինաստանի հարավի Սիմինգ լեռան շրջանի գյուղական վայրերում և ողորմություն խնդրում[2]։ Չինական ավանդույթի համաձայն՝ Հոտեյի ստամոքսում է կենտրոնացված ցի կենսական էներգիան։ Ենթադրվում էր, որ նա բուդդա Մայտրեյի ավատարներից մեկն է[4]։
Մուրոմատիի ժամանակաշրջանի սկզբում գրեթե բոլոր ճապոնացի նկարիչները, անկախ կրոնական հայացքներից և համոզմունքներից, ստեղծեցին Հոտեյի պատկերով թղթագլաններ և նկարներ, որոնք մտան ժողովրդական բանահյուսության մեջ, ճապոնացիներին Հոտեյը ներկայացավ որպես խաղաղասեր, ուրախ և բարեկամական կերպար[4]։ Իր ստեղծագործություններում Արևելյան Ասիայի դիցաբանական, կրոնական և պատմական հերոսների կերպարները պատկերելիս Օգատա Կորինը հեռանում է պայմանականություններից և ավանդական պատկերներից՝ հաճախ նկարելով աստծուն և մարդկանց առավել անպարկեշտ և հումորային տեսանկյունից[2]։ Նկարը, որտեղ Հոտեյը նստած է չինական գավառներով թափառումների ընթացքում իր հավատարիմ բարեկամը դարձած պայուսակի վրա, ցուցադրում են նկարչի հումորի զգացումը և երգիծական հմտությունը[4]։ Սակայն պայուսակը հասարակ չէ, այն համապատասխանում է Հոտեյի հսկայական փորին։ Հոտեյը պատկերված է բերանը բաց, նա ծիծաղում է իր խորամանկ խաբեությամբ և թե ինչպես է խաբում ականատեսներին[4]։ Պայուսակը նկարված է կտրուկ գծերով և սևաներկի մուգ նրբերանգներով, որոնք հակասում են այն չորս մութ կետերին, որոնց միջոցով նկարիչը պատկերել է Հոտեյի գավազանի ծայրերը և փարաջայի թևքերը[4]։ Հագուստի թևքերը Օգատա Կորինը պատկերել է լայն վրձնի կողային մասերի թեթև նրբագծերի միջոցով[4]։
Նկարի տակ Օգատա Կորինի ստորագրության տակ դրված է քառակուսի կնիք Դոսու մակագրությամբ։ Այս կնիքը նա օգտագործել է 1704 թվականից հետո, այդպիսով կարելի է որոշել, որ նկարը ստեղծվել է նրա կյանքի վերջին 12 տարիների ընթացքում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ 2,0 2,1 2,2 «Hotei» (անգլերեն). The Metropolitan Museum of Art.
- ↑ Игнатович А. Н. Хотэй // Мифологический словарь / Гл. ред. Е. М. Мелетинский. — М.: Советская энциклопедия, 1990. — 672 с.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Murase, Miyeko; N.Y., Metropolitan Museum of Art (New York (1975 թ․ հունվարի 1). Japanese Art: Selections from the Mary and Jackson Burke Collection : [exhibition] (անգլերեն). Metropolitan Museum of Art. էջ 185—186. ISBN 9780870991363.