Երջանկության յոթ աստվածներ
Jump to navigation
Jump to search
Երջանկության յոթ աստվածները Վատացումիի տաճարում, Տարումի-կու, Քոբե
Երջանկության յոթ աստվածներ (ճապ. 七福神, Սիտիֆուկու-դզին), յոթ աստվածներ, ովքեր սինտոիզմության մեջ հաջողություն են բերում: Շատ հաճախ պատկերվում են լողացող նավակի վրա՝ նեցկեի տեսքով: Ըստ ծագման, նրանց կազմը «միջազգային հավաքածու» է համարվում, այդպես մի մասը եկել է Չինաստանից, Հնդկաստանից, իսկ մյուս մասը ճապոնական է[1]:
- Էբիսու՝ ձկնորսների և վաճառականների պաշտպան, բախտի և աշխատասիրության աստված, պատկերվում է կարթով և հաճախ տայ ձկնով: Նրա ծագման մասին բազմաթիվ տարբերակներ կան, սակայն կոնկրետ ոչինչ հայտնի չէ: Դատելով այն բանից, որ Յամատոյի բնակիչները «էբիսու» կամ «էմիսու» բառերով անվանում էին իրենց կողմից դուրս քշված Այնա ցեղին, Էբիսուն, ինչպես մնացած երջանկության աստվածները, մասամբ օտարերկրացիներ են:
- Դայկոկուտեն՝ գյուղացիների պաշտպան, հարստության աստված, պատկերվում է ցանկություններ կատարող մուրճով և բրնձով լցված պարկով: Սկզբում տանտրիզմական բուդդայականության աստվածն էր՝ Մահակալոյը: Չինաստանից բերվել է Ճապոնիա:
- Բիսամոն` հարստության և ծաղկման աստված, պատկերվում է հզոր մարտիկի տեսքով և ամբողջովին սամուրայական զենք ու զրահով: Նա ոչ միայն մարտիկ աստված է, այլ նաև պաշտպան է, համարվում է ռազմականների, բժիշկների և փաստաբանների պաշտպան: Սկզբում հինդուիզմի և բուդայականության աստված էր՝ Վայշրավանը:
- Բենջայտեն՝ հաջողության (հատկապես ծովում), իմաստության, արվեստի, սիրո և գիտելիքի հանդեպ ձգտման աստվածուհին, պատկերվում է ճապոնական ազգային երաժշտական գործիքով՝ բիվայով: Սկզբում հինդուիզմի և բուդիզմի աստվածուհին էր՝ Սարասվատին:
- Ֆուկուրոկուջու՝ երկարակեցության և իմաստուն արարքների աստված, պատկերվում է երկար գլխով ծերունու տեսքով: Սկզբում չինական աստված էր՝ հարավային Բևեռային աստղի տիրակալը[2]:
- Հոտեյ՝ կարեկցանքի և բարեհոգության աստված, պատկերվում է մեծ փորով ծերունու տեսքով: Մի սնահավատություն կար, ըստ որի, եթե Հոտեյի արձանիկի փորը 300 անգամ մաժել և մտածել ինչ-որ լավ բանի մասին, ապա ցանկությունը անպայման կկատարվի: Սկզբում չինական վանական Կայիշին էր:
- Ջյուրոջին՝ երկարակեցության աստված, պատկերվում է սյակու ձողով ծերունու տեսքով, ում վրա փաքցված է իմաստության թղթագլան, և կռունկով, կրիայով կամ եղջերուով: Երբեմն սակե խմելով է պատկերվում: Նրա նախատպը ճգնավոր դաոսն է, ով, լեգենդի համաձայն, փնտրել և գտել է անմահության էլիքսիրը: