Հովվուհին (նկար)
Հովվուհին ֆր.՝ Pastourelle | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ուիլյամ Բուգրո |
տարի | 1889 |
բարձրություն | 159 |
լայնություն | 93 |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Philbrook Museum of Art? |
հավաքածու | Philbrook Museum of Art? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Հովվուհին (ֆր.՝ Pastourelle, անգլ.՝ The shepherdess կամ անգլ.՝ The little shepherdess), ֆրանսիացի նկարիչ Ուիլյամ Բուգրոյի (ֆր.՝ William Bouguereau, 1825-1905) նկարը՝ ստեղծված 1889 թվականին։ Ներկայում ցուցադրվում է ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում՝ Ֆիլբրուկ թանգարանում[1]։ Նկարված է յուղաներկով կտավի վրա, նկարի չափերը՝ 62½ × 36½ դյույմ (159 × 93 սմ)[2], այլ տվյալներով՝ 62 × 35½ դյույմ (157,5 × 90 սմ)[3]։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հովվուհին» նկարը Ֆիլբրուկ թանգարանին է փոխանցվել 1947 թվականին Լաուրա Կլաբի (Laura A. Clubb) հավաքածուի հետ միասին։ Դրանից առաջ այդ բոլոր նկարները պահվել են Լաուրա Կլաբին պատկանող հյուրանոցում[4]։
Նկարում պատկերված է գյուղացու հագուստով ոտաբոբիկ աղջիկ, ով նայում է ուղիղ նկարը դիտողին։ Նրա ուսերին ձեռնափայտ է. հովվուհին աջ ձեռքով բռնել է ձեռնափայտի մի ծայրից, իսկ ձախ ձեռքը ձեռնափայտի վրա է դրել մյուս կողմից։ Աղջկա ուսերի հետևում երևում է գյուղական բնանկար՝ բլուրներով ու մարգագետնով, որտեղ արածում է նախիրը։
«Հովվուհին» նկարը եղել է «Փարիզի ստուդիաներում. Ուիլյամ Բուգերոն ու նրա ամերիկացի աշակերտները» (անգլ.՝ "In the studios of Paris: William Bouguereau and his American students") շրջիկ ցուցահանդեսի հիմնական ցուցանմուշներից մեկը[5][6]։ Ցուցահանդեսն անցկացվել է 2006-2007 թվականներին ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում (Ֆիլբրուկ թանգարան, 17 սեպտեմբերի - 31 դեկտեմբերի, 2006 թվական), Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում (Էփլթոն թանգարան, 9 փետրվարի - 27 մայիսի, 2007 թվական) և Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում (Ֆրիկի արվեստի ու պատմության կենտրոն, 7 հուլիսի - 7 հոկտեմբերի, 2007 թվական)[7]։
Ուիլյամ Բուգրոն տարբեր տարիների նկարել է «Հովվուհին» վերնագիրը կրող մի քանի նկարներ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Little Shepherdess, William-Adolphe Bouguereau (French, 1825-1905)». Philbrook Museum of Art. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 28.10.2012-ին.
- ↑ «William Bouguereau (1825—1905), Pastourelle (Shepherdess)» (HTML). allart.biz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 28.10.2012-ին.
- ↑ «Bouguereau, William Adolphe, 1825—1905. The Little Shepherdess» (HTML). FRESCO — The Frick Art Reference Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 28.10.2012-ին.
- ↑ «Laura Clubb and Oklahoma's Art Collection» (HTML). www.urbanartantiques.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 29.10.2012-ին.
- ↑ Mary Thomas (3 июля 2007). «A vision of beauty and light: The Frick explores the idealized images of Bouguereau and his American students» (HTML). Pittsburgh Post-Gazette — www.post-gazette.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 29.10.2012-ին.
- ↑ Laura Byrnes. «Respected at last» (HTML). Ocala Style Magazine — www.ocalastyle.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 29.10.2012-ին.
- ↑ James F. Peck et al. In the Studios of Paris: William Bouguereau and His American Students. — Yale University Press, 2006. — 211 с. — ISBN 978-0300114133
- ↑ «Вильям Бугро — картины» (HTML). art-assorty.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 29.10.2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Little Shepherdess, 1889, William-Adolphe Bouguereau, Google Art Project, www.googleartproject.com
|