Հովսեփ Կարախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Կարախանյան
Ծնվել էմայիսի 21, 1878(1878-05-21)[1]
ԾննդավայրԻրան[1]
Մահացել էհունվարի 31, 1931(1931-01-31)[1] (52 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և Լազարյան ճեմարան[1]
Մասնագիտությունպրոֆեսիոնալ հեղափոխական, հրապարակախոս և ուսուցիչ
ԱշխատավայրՏեղեկատու[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հովսեփ Հովակիմի Կարախանյան (մայիս 21, 1878, գյուղ Վողան (Իրան) - հունվար 31, 1931, Լենինական), պրոֆեսիոնալ հեղափոխական, հրապարակախոս, մանկավարժ, ԽՄԿԿ անդամ՝ 1910 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է էջմիածնի Գևորգյան և Մոսկվայի Լազարյան ճեմարաններում։ Դասախոսություններ է լսել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Տիրապետել է ութ լեզվի։ Ուսանողական տարիներին ուսումնասիրել է Մարքսի, էնգելսի և Լենինի աշխատությունները։ 1905-ին վերադարձել է Իրան։ Զգալի ավանդ ունի Իրանում մարքս–լենինյան գաղափարների տարածման գործում։ Հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել հայ բոլշևիկյան մամուլում։ 1914-ին տեղափոխվել է Բաքու։ 1918-ին խմբագրել է Բաքվի կոմունայի «Տեղեկատու»-ն։ 1918-ի հուլիսից աշխատել է Իրանում՝ սովետական դեսպանատանը, որպես խորհրդական և առաջին քարտուղար։ 1918-ի աշնանը դեսպանատան վրա կատարված ավազակային հարձակման ժամանակ ձերբակալվել է և ավելի քան 2 տարի մնացել գերության մեջ։ 1921-ին, սովետական կառավարության միջամտությամբ, վերադարձել է Մոսկվա, որտեղ նրան ընդունել է Վ. Ի. Լենինը։ 1921–23-ին աշխատել Է Մոսկվայում և Ուկրաինայում։ 1923–31-ին եղել է Լենինականի գավգործկոմի ժողկրթբաժվարը։ Կարախանյանի անունով է կոչվում Լենինականի N 30 միջնակարգ դպրոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 294