Հովսեփ Աթաբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովսեփ Աթաբեկով
Dmitry Medvedev at the Russian National Awards-5.jpg
Ծնվել էդեկտեմբերի 7, 1934(1934-12-07) (84 տարեկան)
Թիֆլիս, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունվիրուսաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՄանրէաբանություն և Վիրուսոլոգիա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ Բարեկամության շքանշան Honoured Higher education employee of the Russian Federation? և Լոմոնոսովի անվան մրցանակ

Իոսիֆ[1] Գրիգորի Աթաբեկով (դեկտեմբերի 7, 1934(1934-12-07), Թիֆլիս, ԽՍՀՄ), գյուղատնտես, բույսերի վիրուսների մոլեկուլային կենսաբանության դպրոցի հիմնադիրներից: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970): ՀամԳԳԱ (1983, 1992 թվականից՝ ՌԳԳԱ), ՌԳԱ (1992) ակադեմիկոս[2]: ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ: Ռուսաստանի մանրէաբանների ընկերության վիրուսաբանության բաժանմունքի նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Աթաբեկովը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 7-ին, Թիֆլիսում[3]: 1956 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան: 1965 թվականից եղել է Մոսկվայի պետական համալսարանի վիրուսաբանության ամբիոնի, միաժամանակ՝ ՄՊՀ Բելոզերսկու անվան ֆիզքիմիական կենսաբանության ինստիտուտի բույսերի վիրուսների կենսաքիմիայի բաժնի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մանրէաբանության ինստիտուտի վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ[1]:

Աշխատանքները վերաբերում են բույսերի վիրուսների մոլեկուլային կենսաբանության խնդիրներին: Փորձարարական ժանապարհով հիմնավորել և զարգացրել է վարակված բույսերում վիրուսային գենետիկական նյութի միջբջջային փոխադրման հիմնադրույթը (վարակված բջիջներից վարակի փոխանցումն առողջներին մակաբույծների միջոցով)՝ որպես վիրուսային գենոմի մեջ ծածկագրված ակտիվ գործառույթ: Նույնացրել է ծխախոտի խայտաբղետության վիրուսի 30К գենը և ցույց տվել, որ օտարածին վիրուսների փոխադրող սպիտակուցները փոխադարձաբար փոխարինելի են[1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի ակադեմիայի ակադեմիկոս (Լոնդոն, 1994):
  • Վիրուսների տաքսոնոմիայի միջազգային կոմիտեի անդամ:
  • Վիրուսների տաքսոնոմիայի միջագգային կոմիտեի անդամ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
  • ՌԴ պետական մրցանակ (1994)
  • Լոմոնոսովի անվան մրցանակ
  • Բարեկամության շքանշան[4]
  • ՌԴ բարձրագույն կրթության վաստակավոր աշխատակից

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Молекулярная биология вирусов / Соавт.: В. И. Агол и др. М.: Наука, 1971. 493 с.
  • Реализация генетической информации вирусных РНК. М.: Наука, 1972. 299 с.
  • Новый экспрессный метод иммуноферментного анализа для диагностики растительных вирусов с использованием водорастворимых полиэлектролитов / Соавт.: Н.К. Гапонова и др. // Новые методы биотехнологии растений. Пущино, 1993. С. 75.
  • Translation of plant virus messenger RNAs (Advances in Virus Research. 1979. V. 25. P. 1-91, համահեղինակ).
  • Cordeiviruses. Structure and Replication (The Plant Viruses. 1986. V. 2. P. 397-420, համահեղինակ).
  • Expression of a plant virus-coded transport function to different viral genomes (Advances in virus research. 1990. V. 38. P. 201-248, համահեղինակ).
  • Internal initiation of translation directed to the 5'-untranslated region of the totamovirus subgenomic RNA I2 (Virology. 1999. V. 263. P. 139-154, համահեղինակ).
  • The movement protein-triggered in situ conversion of potato virus X virion RNA from nontraslatable into a translatable form (Virology. 2000. V. 271. P. 259-263, համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 39:
  2. «АТАБЕКОВ ИОСИФ ГРИГОРЬЕВИЧ»։ web.archive.org։ 2008-06-22։ Վերցված է 2019-06-02 
  3. «АТАБЕКЯН, АТАБЕКОВ :: Персональный список»։ baza.vgd.ru։ Վերցված է 2019-06-02 
  4. «Официальный интернет-портал правовой информации»։ publication.pravo.gov.ru։ Վերցված է 2019-06-02