Գերասիմ Հովսեփյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Հովսեփյան Գերասիմից)
Գերասիմ Հովսեփյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 10, 1923 (102 տարեկան) |
| Ծննդավայր | Շոշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Քաղաքացիություն | |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Գերասիմ Հովսեփյան Վիքիդարանում | |
Գերասիմ Սարգիսջանի (Սարգսի) Հովսեփյան (մայիսի 10, 1923, Շոշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1954 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1968 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերասիմ Հովսեփյանը ծնվել է 1923 թվականի մայիսի 10-ին, Շուշիքենդ (Ասկերանի շրջան) գյուղում։ 1941 թվականին ավարտել է Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցը։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո սովորել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտում։ 1945- 1949 թվականներին ուսուցչություն է արել Քռասնի, Խնձրիստան և Դաշուշեն գյուղերում։ 1950 թվականից աշխատել է «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում՝ որպես ավագ սրբագրիչ[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քննություն, Բաքու, 1955, 92 էջ[2]։
- Երկիր իմ հայրենի, Բաքու, Ազերնեշր, 1970, 36 էջ[3]։
- Արևային նվագներ, Բաքու, Ազերնեշր, 1970, 36 էջ։
- Զինվորի երգը, Բաքու, Ազերնեշր, 1976, 52 էջ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 505-506։
- ↑ Հովսեփյան, Գերասիմ Սարգիսջանի (1955). Գրիգորյան, Ս (ed.). Քննություն։ Բանաստեղծություններ. Բաքու: Ադրբեջանի պետհրատ.
- ↑ Հովսեփյան, Գերասիմ Սարգիսջանի (1960). Շահյան, Գ (ed.). Երկիր իմ հայրենի։ Բանաստեղծություններ. Բաքու: Ադրբեջանի պետհրատ.
- ↑ Հովսեփյան, Գերասիմ Սարգիսջանի (1976). Զինվորի երգը. Բաքու: Ադրբեջանի պետհրատ.