Jump to content

Գերասիմ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերասիմ Հովսեփյան
Ծնվել էմայիսի 10, 1923(1923-05-10) (101 տարեկան)
ԾննդավայրՇոշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Գերասիմ Հովսեփյան Վիքիդարանում

Գերասիմ Սարգիսջանի (Սարգսի) Հովսեփյան (մայիսի 10, 1923(1923-05-10), Շոշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1954 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1968 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերասիմ Հովսեփյանը ծնվել է 1923 թվականի մայիսի 10-ին, Շուշիքենդ (Ասկերանի շրջան) գյուղում։ 1941 թվականին ավարտել է Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցը։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո սովորել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտում։ 1945- 1949 թվականներին ուսուցչություն է արել Քռասնի, Խնձրիստան և Դաշուշեն գյուղերում։ 1950 թվականից աշխատել է «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում՝ որպես ավագ սրբագրիչ[1]։

  • Քննություն, Բաքու, 1955, 92 էջ[2]։
  • Երկիր իմ հայրենի, Բաքու, Ազերնեշր, 1970, 36 էջ[3]։
  • Արևային նվագներ, Բաքու, Ազերնեշր, 1970, 36 էջ։
  • Զինվորի երգը, Բաքու, Ազերնեշր, 1976, 52 էջ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 505-506։
  2. Հովսեփյան, Գերասիմ Սարգիսջանի (1955). Գրիգորյան, Ս (ed.). Քննություն։ Բանաստեղծություններ. Բաքու: Ադրբեջանի պետհրատ.
  3. Հովսեփյան, Գերասիմ Սարգիսջանի (1960). Շահյան, Գ (ed.). Երկիր իմ հայրենի։ Բանաստեղծություններ. Բաքու: Ադրբեջանի պետհրատ.
  4. Հովսեփյան, Գերասիմ Սարգիսջանի (1976). Զինվորի երգը. Բաքու: Ադրբեջանի պետհրատ.